Նոր Վրիժառուներ․ Վաղվա հերոսները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Վրիժառուներ․ Վաղվա հերոսները
անգլ.՝ Next Avengers: Heroes of Tomorrow
Տեսակկինոնկար
Ժանրֆիլմ անչափահասների համար
Հիմնված էՎրիժառուները
ՌեժիսորՋեյ Օլիվա[1]
ՍցենարիստՔրիստոֆեր Յոսթ
ՊրոդյուսերՔրեյգ Քայլ և Քևին Ֆայգի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMadhouse
ԴիստրիբյուտորLions Gate Entertainment և Նեթֆլիքս
Տևողություն78 րոպե
Թվական2008

«Նոր Վրիժառուներ․ Վաղվա հերոսները» (անգլ.՝ Next Avengers: Heroes of Tomorrow)[2], հայտնի է նաև, որպես Երիտասարդ Վրիժառուներ (անգլ.՝ Teen Avengers)[3] և Վրիժառուների Վերածնունդը (անգլ.՝ Avengers Reborn)[3], մուլտֆիլմ, որ թողարկվել է ուղիղ տեսագրության մեջ։ Սա Marvel Animation-ի հինգերորդ մուլտֆիլմն է Marvel Comics-ի մոտիվներով, որը նկարահանվել է Lionsgate Entertainment ընկերության կողմից[3]։ Մուլտֆիլմը Վրիժառուների և Ալտրոնի գոտեմարտից 12 տարի անց տեղի ունեցող իրադարձությունների մասին է, որտեղ Վրիժառուները պարտություն էին կրել[4]։ Այժմ առաջին վրիժառուների երեխաները միավորվում են՝ ավարտին հասցնելու իրենց ծնողների սկսած գործը[5]։

2008 թվականի սեպտեմբերի 2-ին թողարկվել է DVD-ի և Blu-ray Disc-ի տարբերակը[6]։ Նախագիծն իսկզբանե անվանվել է Teen Avengers, հետագայում անվանափոխվել է Avengers Born։ Եվ որոշ ժամանակ նախագիծը պարզապես կոչվում էր Նոր վրիժառուներ, նախքան ամբողջական անվանվելը։ Ֆիլմի նախադիտումը ներառվել է Դոկտոր Սթրենջ մուլտֆիլմի DVD տարբերակում։ Դա Marvel-ի առաջին մուլտֆիլմն է, որը ստացել է PG վարկանիշ PG-13-ի փոխարեն։ 2020 թվականից հասանելի է Netflix-ում դիտելու համար[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրիժառուները պարտվել են Ալտրոնի հետ մարտում, ընդ որում ճակատամարտում զոհվեցին վեց հերոսներ, և աշխարհը գրավվեց Ալտրոնի կողմից։ Տոնի Ստարկը հրաման ստացավ Կապիտան Ամերիկայի կողմից, որ վերցնի վրիժառուների երեխաներին և մեծացնի նրանց՝ պաշտպանելով Ալտրոնից բևեռային շրջաններում։ Երեխաներից էր Ջեյմս Ռոջերսը (Սև այրու և կապիտան Ամերիկայի որդին)[8], Հենի Պիմ կրտսերը (Մարդ-մրջյունի և Կրետի որդի), Ազարեյը (Սև Հովազ և Փոթորիկի որդին)[9] և Տորանը (Թորի և Սիֆի դուստրը)։

Ստարկը գաղտնի մեծացնում և մարզում է երեխաներին 12 տարվա ընթացքում։ Մի օր Վիժնը, տասնամյակներ շարունակ թաքնվելով Ալտրոնից, հասնում է թաքստոց։ Նա հայտնում է Ստարկին, որ Ֆրենսիս Բարտոնը (Սոկոլինե աչքի և Ծաղրասարյակի որդին) նույնպես ողջ է[10]։

Մինչ հետաքրքրասեր դեռահասներն ականջ են դնում Ստարկի և Վիժնի խոսակցությունը, Ջեյմսը պատահաբար ակտիվացնում է Երկաթե մարդուն նմանվող ռոբոտներին, որոնք կոչվում են Երկաթե վրիժառուներ։ Արտաքինով և կարողություններով ռոբոտները նման են Կապիտան Ամերիկային, Հոքիին, Թորին, Սև այրուն և Մարդ Մրջյունին։ Նրանք ծրագրավորված են հարձակվել Ալտրոնի վրա, և պլանավորվում են վարվել հենց այդպես։ Սակայն նրանց նկատեցին Ալտրոնի սենսորները, որոնք տեղակայված են ամբողջ աշխարհում, և նա իմացել է թաքստոցի տեղը՝ անմիջապես հարձակվելով դրա վրա։ Ապաստանում նրան դիմավորեց արդեն զրահապատ Սթարքը, ով որոշեց կալանավորել նրան այնքան ժամանակ, մինչև երեխաները ապահով լինեն։ Ինչպես նաև Ալտրոնը կարողացավ վերածրագրավորել Երկաթե Վրիժառուներին՝ դնելով նրանց իր կողմը։

Երբ չորս երիտասարդ Վրիժառուները թափանցում են Ուլտրա Սիթին, որպեսզի փրկեն Սթարքին, նրանք հանդիպում են Ֆրենսիս Բարտոնին Սոկոլինե աչքի որդուն։ Նրանք որոշում են միավորել իրենց ուժերը, որպեսզի փրկեն Սթարքին։

Հինգով նրանք կարողանում են փախչել Ալտրոնի թակարդից Սթարքի հետ և ուղևորվում են անապատ Բեթթի Ռոսսի հետ, քանի որ հենց այնտեղ էր գնացել Բրյուս Բենները, ցանկանալով մարդկանցից հեռու գտնվել։ Այն բանից հետո, երբ նա հրաժարվում է օգնել նրանց, Ջեյմսը հանդես է գալիս Ալտրոնին դուրս հանելու ծրագրով, որպեսզի ստիպի Հալկին հայտնվել և ոչնչացնել ռոբոտին։

Երիտասարդ վրիժառուները պարտվում են իրենց ծնողների մեխանիկական կրկնօրինակների հետ ճակատամարտում, բայց այդ ընթացքում արթնացնում են Հալկին։ Հալկը հաղթում է Երկաթե վրիժառուներին և ոչնչացնում Ալտրոնին՝ կեսից բաժանելով նրան։ Ալտրոնը սկսում է վերականգնվել, և Թորանը որոշում է իր մարմինը տեղափոխել տիեզերք՝ երկու մասերը տարբեր ուղղություններով նետելով։ Ընթացքում նա գրեթե ամբողջությամբ սառչում է և խեղդվում, բայց նրան փրկում է Թորը՝ նրա հայրը, ով բացատրում է, թե ինչու է թույլ տվել նրան գնալ Երկիր։ Նա հրավիրում է Թորին միանալ իրեն Ասգարդում, բայց նա նախընտրում է վերադառնալ Երկրի վրա գտնվող իր ընտանիքին։ Որպես նվեր՝ Թորը նրան ուղարկում է Երկիր՝ հագնված ասգարդյան զրահներով։

Ալտրոնի պարտությունից հետո հինգ երիտասարդ վրիժառուները պատրաստվում են վերադառնալ Ուլտրա Սիթի՝ գործ ունենալու Ալտրոնի մնացած ուժերի հետ և ազատելու քաղաքի բնակչությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոա Կ․ Կրոուֆորդ՝ Ջեյմս Ռոջերս
  • Բրեննա Օ Բրայեն՝ Տորան
  • Դեմպսի Մ․ Պապպիոն՝ Ազարի
  • Էյդան Դրամմոնդ՝ Պիմ
  • Ադրիան Պետրիվ՝ Ֆրենսիս Բարտոն
  • Թոմ Կեյտ՝ Երկաթե մարդ/ Տոնի Ստարկ, Ալտրոն
  • Շոում ՄաքԴոնալդ՝ Վիժն
  • Մայքլ Ադամուեյթ՝ Թոր
  • Նիկոլ Օլիվեր՝ Բեթթի Ռոսս, Ջոկաստա
  • Քեն Կրեմեր՝ Բրյուս Բաններ
  • Ֆրեդ Թաթասկյոր՝ Հալկ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն ի սկզբանե կոչվում էր Երիտասարդ վրիժառուներ (անգլ.՝ Teen Avengers)[3]։ 2007 թվականի օգոստոսին մուլտֆիլմը պետք է թողարկվեր Վրիժառուների վերածնունդը (անգլ.՝ Avengers Reborn) անվան տակ[11]։ Ֆրեդ Տատասկյորը, ով «Ultimate Վրիժառուներ» մուլտֆիլմում հնչյունավորել է Հալկին, վերադարցավ կերպարի հետ աշխատանքին[12]։

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղվա վրիժառուները առաջին անգամ հայտնվել են Իսկ ի՞նչ եթե․․․#105, հայտնվելով Avengers #1 նախադիտումից հետո, որպես Հերոսների դարաշրջանի մաս։ Նախադիտման ընթացքում թիմը կռվում էր Իմմորտուսի հետ։

Ինչպես նաև թիմը հայտնվում է Avengers (2010 թվական) կոմիքսի առաջին վեց թողարկման մեջ, բայց խաղում էին ոչ սկզբնական դերերում։ Երբ ընթացիք վրիժառուները ճանապարհորդում են ապագայում, նրանց բռնում են Վաղվա վրիժառուները՝ բերելով նրանց Հալկի և Երկաթե մարդու մոտ։ Հետագայում նրանք աշխատում են միասին՝ դառնալով Ալտրոն Կանոմի և նրա Լեգիոնի պարտության ականատեսը։ Վերջապես, երբ Իմմորտուսը սպանում է Սթարքին և Հալքին[13], նրանք սպանում են Իմմորտուսին։ Ազարին ինչ որ պահի դառնում է կանոնավոր կերպար[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=196445.html
  2. Moody, Annemarie (2008 թ․ դեկտեմբերի 15). «Lionsgate Brings Speed Racer, Marvel To NATPE». Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Collura, Scott (2007 թ․ հունվարի 18). «Exclusive: Marvel's Upcoming Animation Slate». ign.com. IGN Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  4. Meenan, Devin (2021 թ․ հոկտեմբերի 19). «Marvel: 10 Times Ultron Actually Won». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  5. Stewart, Brenton (2020 թ․ հուլիսի 14). «Next Avengers Showed the MCU How NOT to Handle Legacy Heroes». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  6. «Next Avengers: Heroes of Tomorrow». blu-ray.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  7. Moore, Kasey (2020 թ․ ապրիլի 15). «Multiple Marvel Animated Features Added to Netflix». Whats-on-netflix.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  8. Gramuglia, Anthony (2019 թ․ մայիսի 14). «Yes, Captain America Has Children -- Only Not With Peggy Carter». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  9. O'brien, Megan (2020 թ․ սեպտեմբերի 27). «10 Avengers Kids You Didn't Know About». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  10. Common Sense Media «Next Avengers: Heroes of Tomorrow». Common Sense Media. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. Tabu, Hannibal (2007 թ․ օգոստոսի 8). «The Dark Knight, Iron Man, Speed Racer: August 8th Comic Reel Wrap». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  12. «Next Avengers: Heroes of Tomorrow». All Movie. All Media Guide. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  13. Sawan, Amer (2021 թ․ օգոստոսի 10). «The Next Avengers: What Happened to Marvel's Lost Generation?». Comic Book Resources (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  14. Bacon, Thomas (2022 թ․ հունվարի 8). «Marvel Cancelled Plans to Bring Black Panther & Storm's Son into Canon». Screen Rant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]