Նոր Ամստերդամ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Նոր Ամստերդամ
New Amsterdam Theatre.jpg
Տեսակթատրոն[1] և կինոթատրոն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան[1]
ՃարտարապետHenry Beaumont Herts?
Կոորդինատներ: 40°45′21.204000100003″ հս․ լ. 73°59′17.088000099987″ ամ. ե. / 40.75589000002777595° հս․. լ. 73.98808000002777874° ավ. ե. / 40.75589000002777595; 73.98808000002777874
Կայքdisneytheatricalsales.com/new_amsterdam_theatre/
New Amsterdam Theatre Վիքիպահեստում

Նոր Ամստերդամ (անգլ.՝ The New Amsterdam Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է Թայմս Սքվերի մոտակայքում, Մանհեթեն վարչական շրջանի 42-րդ փողոցում, Յոթերորդ և Ութերորդ պողոտաների միջև, Նյու Յորքում (ԱՄՆ): Կառուցվել է 1902-1903 թվականներին, «Herts & Tallent» ճարտարապետական կազմակերպության կողմից[2]: 1980 թվականից մտնում է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանի ցանկի մեջ: Լիցեյական թատրոնի հետ կիսում է Բրոդվեյի ամենահին թատրոնի տիտղոսը[3]: 1993 թվականից թատրոնը ղեկավարում է Disney Theatrical Productions կազմակերպությունը` այստեղ ցուցադրելով իր մյուզիքլները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը 1905 թվականին

Թատրոնը կառուցվել է 1902-1903 թվականներին, իմպրեսարիո «A.L. Erlanger and Marcus Klaw»-ի և «Herts & Tallent» ճարտարապետական կազմակերպության կողմից[4][5]: Շենքի ճակատային մասը կառուցվեկ է բոսար ոճով[4], իսկ ներքին հարդարանքը Նյու Յորքում մոդեռնի առաջին որոշակի օրինակն է[6]: Ներքին հարդարանքի հարցերով զբաղվել է նկարիչների ու քանդակագործների մի մեծ խումբ, որոնցից են Ջորջ Գրեյ Բարնարդը, Ռոբերտ Ֆրեդերիկ Բլումը, Նումարկ եղբայրները, Ռոլանդ Հինտոմ Պերին, Ալբեր Վենսելը և ուրիշներ: Բացման ժամանակ Նոր Ամստերդամը Նյու Յորքի ամենամեծ թատրոններից էր. հանդիսասրահում հաշվվում էր 1702 տեղ: Մնացած տարածքն օգտագործվում էր գրասենյակների համար[2]:

Առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է 1903 թվականի նոյեմբերի 2-ին, Ուիլյամ Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազ ներկայացմամբ: 1913-1927 թվականներին «Նոր Ամստերդամում» բեմադրվում էին «Զիգֆելդի խելահեղությունները» ներկայացման շարքերը: Թատրոնում էր գտնվում Ֆլորենս Զիգֆելդ կրտսերի գրասենյակը, իսկ տանիքում գտնվում էր գիշերային ակումբ, որը նույնպես ղեկավարում էր Զիգֆելդը[2]: «Խելահեղություններց» հետո թատրոնում ցուցադրվում էին «Ջորջ Ուայթի սկանդալները» և «Քաղաքացիական խաղացանկային թատրոն» (անգլ.՝ The Civic Repertory Theatre) ընկերության ներկայացումները, որոնք բեմադրում էր անգլո-ամերիկյան դերասանուհի և սցենարիստ Էվա Լե Գալլիենը[4]: Թատրոնն առաջին անգամ փակվել է 1937 թվականին, գրեթե Մեծ ճգնաժամի ավարտին: Այդ ժամանակ Բրոդվեյի թատերական գործը շատ ցածր մակարդակի վրա էր: «Նոր Ամստերդամը» վերաձևափոխվում է` դառնալով կինոթատրոն:

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին «Նոր Ամստերդամը» դառնում է The Nederlander Organization կազմակերպության սեփականությունը, սակայն այն չի զբաղվում թատրոնով և վերջինս կրկին փակվում է 1895 թվականին: 1990 թվականին կորցնելով դատը` թատրոնն անցնում է Նյու Յորքի քաղաքային իշխանությունների ղեկավարության տակ (ինչպես և Մանհեթենի 42-րդ փողոցի թատրոնների մեծ մասը)[7]: 1993 թվականին թատրոնը 99 տարով վարձակալում է Disney Theatrical Productions կազմակերպությունը, որը «The Walt Disney Company»-ի նոր ստեղծված ենթաբաժինն էր: Այդ ժամանակ թատրոնի շենքը շատ վատ պայմաններում էր, սակայն հասցրել էր նկարահանման հրապարակ դառնալ «Վանյան 42-րդ փողոցում» ֆիլմի համար: «Նոր Ամստերդամին» իր նախկին տեսքն ու մեծությունը վերադարձնելու համար պետք են եղել 2 տարի (1995-1997 թվականներ) և միլիոնավոր դոլարներ: Ներքին ու արտաքին վերանորոգումը ղեկավարում էր ճարտարապետ Հյու Հարդին[4]: 1904 թվականին տանիքում ստեղծված այգին վերջնականապես փակվել է, քանի որ չէր համապատասխանում շինարարական ժամանակակից չափանիշներին:

Թատրոնը «Առյուծ արքա» մյուզիքլի բեմադրման ժամանակ (փետրվար, 2003)

Թատրոնը պաշտոնապես բացվել է 1997 թվականի ապրիլի 2-ին: Այստեղ կայացել է «Հերկուլես» անիմացիոն ֆիլմի առաջնախաղը և «Դավիթ արքա» մյուզիքլի փակ ցուցադրությունը: «Նոր Ամստերդամում» է կայացել «Առյուծ արքա» մյուզիքլի հաղթական առաջնախաղը, որը ցուցադրվել է մինչև 2006 թվականի հունիսի 4-ը: Դրանից հետո ներկայացումը տեղափոխվել է «Մինսկոֆ» թատրոն, որպեսզի հնարավորություն տա ցուցադրել «Disney Theatrical Productions»-ի մեկ այլ մյուզիքլը` «Մերի Փոփինս»-ը: «Մերի Փոփինս»-ի վարձույթի ավարտից հետո (2013 թվականի մարտի 3) թատրոնը փակվել է` ոչ երկարատև վերանորոգման համար: 2014 թվականի փետրվարի 26-ին այնտեղ սկսել է ցուցադրվել Ալլադին մյուզիքլը, որի վարձույթը շարունակվում է մինչև հիմա:

Թատրոնի հիմնական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զիգֆելդի խելահեղությունները» ներկայացումների շարք (1913-1927)
  • «Քաղաքացիական խաղացանկային թատրոնի» ներկայացումներ (1927-1935)
  • «Ջորջ Ուայթի սկանդալները» (1927-1936)
  • «Դավիթ արքա» մյուզիքլ (1997)
  • «Առյուծ արքա» մյուզիքլ (1997-2006)
  • «Մերի Փոփինս» մյուզիքլ (2006-2013)
  • «Ալլադին» մյուզիքլ (2014 թվականից մինչև հիմա)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոնում խաղացած առաջին և վերջին պիեսների հեղինակն Ուիլյամ Շեքսպիրն է. դրանք էին Միջամառային գիշերվա երազը (1903 թվական, նոյեմբերի 2) և Օթելլոն (1937 թվական)[8]: դրանից հետո «Նոր Ամստերդամում» ցուցադրվել են միայն ֆիլմեր ու մյուզիքլներ:
  • 2014 թվականի օգոստոսի 10-ին բրոդվեյան «Ալլադինը» տոմսերի վաճառքի ռեկորդ է սահմանել` հավաքելով 1.602.785 դոլար: Դրանից առաջ ռեկորդակիր էր «Մերի Փոփինս» մյուզիքլը` $1 587 992-ով[9]: Հետագայում «Ալլադինը» գերազանցել է իր իսկ ռեկորդը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Alexander, Cathy «New Amsterdam Theatre» in Jackson, Kenneth T. (ed.). — The Encyclopedia of New York City (2nd edition). — NY: New Haven: Yale University Press, 2010. — С. 888-89. — ISBN 978-0-300-11465-2
  3. «New Amsterdam Theatre — New York, NY»։ Broadway.com։ Վերցված է 2014-11-09 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Postal, Matthew A. (ed. and text); Dolkart, Andrew S. (text) New York City Landmarks Preservation Commission. — Guide to New York City Landmarks (4th ed.). — NY: John Wiley & Sons, 2009. — С. 88. — ISBN 978-0-470-28963-1
  5. White, Norval & Willensky, Elliot . — AIA Guide to New York City (4th ed.). — NY: Three Rivers Press, 2000. — С. 256. — ISBN 978-0-8129-3107-5
  6. Waters, Theodore The New Amsterdam Theatre: A triumph of the new art. — Everybody's Magazine. — NY, 1903. — С. 488.
  7. State Acquires Landmark Theater To Salvage While It Still Can
  8. IBDb: New Amsterdam Theatre
  9. Broadway Box Office: ‘Aladdin’ Makes Magic for Disney

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]