Նորդօստպոլդեր (հոլ.՝ Noordoostpolder, , նշանակում է հուսիսարևելյան պոլդեր (ծովից խլված ցամաքամաս). (արտասանություն)), համայնք ՆիդերլանդներիՖլևոլանդ մարզում։ Նախկինում կոչվել է Ուրկի երկիր (Urker Land): Վարչական կենտրոնը համայնքի կենտրոնական մասում ընկած Էմմելորդ բնակավայրն է: Նորդօստպոլդերն զբաղեցնում է 460,05 կմ² տարածք, բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 45.805։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը կազմում է 11.800 եվրո։ Համայնքի տարածքում և մերձակայքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու օբյեկտ՝ նախկինում կղզու կարգավիճակ ունեցած Սխոկլանդը, , որը վերածվել է թանգարանի, և Եվրոպայի խոշորագույն շոգեպոմպակայանը՝ Վաուդագեմաալը (Ir. D.F. Woudagemaal), որը կառուցվել է 1920 թվականին և մինչև օրս էլ հաջողությամբ ծառայում է ջրի ավելցուկը ծով արտամղելու և այդպիսով հեղեղումները կանխելու նպատակին: 2017 թվականին Նորդօստպոլդերում շահագործման է հանձնվել Նիդերլանդների խոշորագույն հողմակայանը, որը տարեկան արտադրում է 1,4 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա[2]: