Նորայր Սարգսյան
Նորայր Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 18, 1995 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Նորայր Սարգսյան (հունվարի 1, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 1995, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորայր Սարգսյանը ծնվել է 1936 թվականին Երևանում։ Որպես դերասան 9 տարեկան հասակից հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (Վարդան Աճեմյանի արվեստանոց)։ Ուսմանը զուգահեռ շարունակել է աշխատել թատրոնում, որտեղ բեմադրել է Ազատ Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը», Ե. Շվարցի «Սովորական հրաշք», Ֆոնվիզինի «Տհասը» (ՀԽՍՀ Պետական մրցանակ) և այլն[1]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի թատրոններում բեմադրել է ավելի քան 40 ներկայացումներ։ 1968 թվականից եղել է Երևանի դրամատիկական թատրոնի ստեղծման ակունքներում և Հրաչյա Ղափլանյանի հետ միասին բեմադրել է մի շարք ներկայացումներ` Գևորգ Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը», Գ. Յախշանի «Եղբայրները», Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» (ՀԽՍՀ Պետական մրցանակ) և այլն։ Եղել է Հայաստանի կառավարական համերգների բեմադրիչը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսներ է բեմադրել նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում`
- Ա.Արբուզովի «Դաժան խաղեր»
- Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Աբդուլինի «13-րդ նախագահը»
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է`
- Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»
- Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր»
- Պյոտր Չայկովսկու «Իոլանտա»
- Պուչինիի «Բոհեմա»
- Վերդիի «Տրուբադուր»[2][3]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ Պետական մրցանակ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1976
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Նորայր Սարգսյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-12-ին։ Վերցված է 2017-01-01
- ↑ ««ԹԱՏՐՈՆԸ ԲԱՐԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-01
- ↑ «Չկայացած տապալում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-01