Ազատ Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազատ Շահինյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1928(1928-11-10)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 8, 2002(2002-01-08) (73 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ազատ Շահինյան Վիքիդարանում

Ազատ Նիկոլայի Շահինյան (1928, նոյեմբերի 10, Բաքու - 2002, հունվարի 8, Երևան), հայ խորհրդային գրող, դրամատուրգ, արձակագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Շահինյանը ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում: 1930 թվականից բնակվում է Երևանում: 1944 թվականին ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը։ 1946 թվականին ծառայել է խորհրդային բանակում: 1946-1948 թվականներին աշխատել է Երևանի ուսումնաարտադրական կոմբինատում: Հետագայում աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում: 1970-1985 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես գրական բաժնի վարիչ: Շահինյանը ոչ միայն արձակագիր է , այլև՝ դրամատուրգ: Շահինյանի դրամաները բեմադրվել են. «Սուրի և Սամի արկածները» (1960, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն), «Արագիլ, բարով եկար» (1968, Երևանի տիկնիկային թատրոն), «Թող ղողանջեն զանգերը» (Արտաշատի պետական թատրոն): Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է Շահինյանի «Արգելված երազներ» դրաման: Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնում բեմադրվել է «Տրամվայը պարկ է գնում» և այլ պիեսներ: Ռուսերեն լույս է տեսել Ազատ Շահինյանի «Տղան և նրա բարի թզուկները» (Երևան, 1971) գիրքը: Մահացել է 2002 թվականին Երևանում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է հիմնականում պատանիների համար։ 1955 թվականին հրատարակվել է նրա «Ձմեռային գիշերվա երազը» պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են «Մեր գիշերային արկածները» (1956 թ.), «Թատրոնը սառույցի վրա» (1962 թ.) և այլ ժողովածուներ, «Սուրի և Սամի արկածները» (1959 թ.), «Անհայտ մարդիկ» (1962 թ.) վիպակները, «Տղան և նրա բարի թզուկները» (1968 թ.) վիպակների ու պատմվածքների ժողովածուն։ Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (1960 թ.), «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963 թ.), «Իմ սիրելի փոքրիկը» (1966 թ.), «Տրամվայը պարկ է գնում» (1974 թ.), «Արգելված երազներ» (1980 թ.) դրամաները բեմադրվել են Երևանի, Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Բաքվի, Վարշավայի, Բուդապեշտի թատրոններում։ Շահինյանի ստեղծագործության թեման իր ժամանակաշրջանի կյանքն է։ Նրա շատ գործեր թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մի քանի լեզուներով[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձմեռային գիշերվա երազը, Երևան, Հայպետհրատ, 1955, 102 էջ:
  • Մեր գիշերային արկածները, Երևան, Հայպետհրատ, 1956, 90 էջ:
  • Փոքրիկ ընկերները, Երևան, Հայպետհրատ, 1958, 16 էջ:
  • Սուրի և Սամի արկածները, Երևան, Հայպետհրատ, 1959, 174 էջ:
  • Ինչպես պատահեց, Երևան, Հայպետհրատ, 1959, 15 էջ:
  • Թատրոնը սառույցի վրա, Երևան, Հայպետհրատ, 1962, 155 էջ:
  • Անհայտ մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1962, 155 էջ:
  • Տղան և նրա բարի թզուկները, Երևան, «Հայաստան», 1968, 198 էջ:
  • Սուրի և Սամի արկածները, Երևան, «Հայաստան», 1975, 174 էջ:
  • Երկնագույն եւ կարմիր երազներ: Միջին տարիքի դպրոցականների համար: Սովետական գրող, 1984, 270 էջ[2]:
  • Գորտիկ ղորտղորտիկի արկածները, Ամրոց գրուպ, 2002, 10 էջ[3]:
  • Ամենաօրինակելի տղան: Հեքիաթ, Ամրոց գրուպ, 2003, 24 էջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 342:
  2. Շահինյան Ազատ Նիկոլայի (1984)։ Երկնագույն եւ կարմիր երազներ: Միջին տարիքի դպր. համար (հայերեն)։ Սովետ. գրող 
  3. Շահինյան Ազատ Նիկոլայի (2002-01-01)։ Գորտիկ ղորտղորտիկի արկածները (հայերեն)։ Ամրոց գրուպ։ ISBN 9789993086314 
  4. Շահինյան Ազատ Նիկոլայի (2003)։ Ամենաօրինակելի տղան: Հեքիաթ (հայերեն)։ Ամրոց գրուպ։ ISBN 9789994131068 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423 CC-BY-SA-icon-80x15.png