Նոտր Դամ (Լան)
Նոտր Դամ ֆր.՝ cathédrale Notre-Dame de Laon | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Լան[1][2] |
Հասցե | place du Parvis |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Սուասոնի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 8-րդ դար և 12-րդ դար |
Մասն է | list of monuments historiques in Laon? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 8-րդ դար և 12-րդ դար |
Բարձրություն | 26 մետր |
Cathédrale Notre-Dame de Laon Վիքիպահեստում | |
cathedrale-amiens.fr/en/# |
Նոտր Դամ (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Laon), գոթական տաճար Պիկարդիայի Լան քաղաքում։
Նախատիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանում առաջին քարակերտ եկեղեցին կառուցվել է եպիսկոպոս Գերֆրիդի ջանքերով 774-779։ Եկեղեցին նվիրված է եղել Քրիստոսին և Աստվածամորը։ Օծվել է 800 թվականին Կառլոս Մեծի ներկայությամբ։
250 տարի անց եկեղեցին վերակառուցել են ռոմանական ոճով տեղի եպիսկոպոս Էլինանդի (1052-1095) հովանավորությամբ[3]։ 1071 թվականին այդ եկեղեցում թագադրվել է Ֆիլիպ 1-ին Ֆրանսիացին։ 1112 թվականին՝ ժողովրդական ապստամբությունների ժամանակ եկեղեցին վառվել է. երկու տարի է պահանջվել այն վերականգնելու համար։
Ստեղծման փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի աճի հետ եկեղեցին արդեն չէր բավարարում պահանջները. բնակիչները չէին տեղավորվում եկեղեցում։ Միջնադարում Լանում ապրում էր մոտ 15.000 մարդ։ Եպիսկոպոսությունը ծաղկում էր ապրում ուխտավորների և առևտրի հաշվին։ Որպեսզի չզիջի Պիկարդիայի հարևան քաղաքներին, որոնք իրար հետ մրցակցում էին մեծությամբ և եկեղեցու տարողունակությամբ, եպիսկոպոս Գոթյե դե Մորտանը 1155 թվականին նոր տաճար հիմնելու որոշում կայացրեց։
Սկզբում կառուցվեցին զոհասեղանը և երգչախմբի համար նախատեսված մասը. դրանք անհրաժեշտ էին նոր տաճարի շուտափույթ գործելու համար։ Այս մասերը, ավանդույթի համաձայն, կլորավուն էին։ Այնուհետև կառուցվել է տրանսեպտը։ Վերջում կառուցվել են երեք նավերը` ամենաբարձր կենտրոնական և ավելի ցածր եզրայիններ։ Տաճարը կառուցված է բաց գույնի կրաքարից։ Ճարտարապետության մեջ զգացվում է անգլիական եկեղեցաշինության ավանդույթների ազդեցությունը։
Փոքր վերնասրահները քանդել են հիմքից, իսկ տեղում կառուցել են ուղղանկյունաձև նոր սրահները. սա բնորոշ է Անգլիայի տաճարներին։ 1205-1215 թվականներին տաճարն ընդարձակվել է դեպի արևելք։ Այդ նպատակով քանդել են զոհասեղանի սրահի կլորավուն մասերը` ձեռք չտալով արդեն վերանորոգված մասերին։ Դրա շնորհիվ տրանսեպտը հայտնվել է տաճարի գրեթե կենտրոնում։
Գոթական ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիկարդիայում գոթական հսկայական տաճարների կառուցումը պայմանավորված էր հետևյալ գործոններով.
- Տեղական սպիտակ քարի առկայություն
- Փայտանյութի համար անհրաժեշտ անտառների առկայություն
- Օրեցօր աճող ու զարգացող բնակչություն, որ հետաքրքրված էր եկեղեցիների շինարարությամբ
- Փորձառու և հմուտ ճարտարապետների ու շինարարների առկայություն
Բարենպաստ հանգամանքները և բնակիչների ոգևորությունը հիմք հանդիսացան, որ տաճարի շինարարությունը շատ երկար չձգձգվի, ինչպես լինում էր Ֆրանսիայում, Գերմանիայում։ Լանի տաճարը կառուցվել է 80 տարում։
Լանի տաճարը մեկ տրանսեպտով, աշտարակներով, արևմտյան ավարտուն ճակատամասով բազիլիկ է։ Սկզբնական նախագծով աշտարակները պետք է ավելի շատ լինեին։ Սակայն նախատեսված յոթ աշտարակների փոխարեն կառուցվել են միայն չորսը։ Դրանցից ոչ մեկի բարձրությունը չի անցել տանիքի բարձրությունից։
Վիտրաժները շատ չեն։ Չնայած պրուս-ֆրանսիական պատերազմի ավերածություններին՝ պահպանվել են վարդակ պատուհանի և գոթական երեք լուսամուտների միջնադարյան վիտրաժները։
Տաճարի չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաճարի երկարություն - 110.5մ
- Լայնություն - 30.65մ
- Կենտրոնական նավի բարձրություն - 24մ
- Տրանսպտի երկարություն - 54մ
- Տրանսեպտի լայնություն - 22մ
- Արևմտյան ճակատի աշտարակների բարձրություն - 56մ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տաճարի ճակատային մասը
-
Միջնախաչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ "1991 Tome 36" (PDF). Retrieved 2013-03-26.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ (Լան)» հոդվածին։ |
|