Նոդար Գուրեշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոդար Գուրեշիձե
Ծնվել է1927 մարտի 10
Վախճանվել էհոկտեմբերի 30, 2004(2004-10-30) (տարիքը 77)
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունվրացի
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան

Նոդար Գուրեշիձե (վրաց.՝ ნოდარ გურეშიძე, 1927, Աբաշայի շրջան, գյուղ Մարանի - 30 հոկտեմբերի, 2004), վրացի գրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոդար Գուրեշիձեն ծնվել է Աբաշայի շրջանի Մարանի գյուղում։ 1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է 1954 թվականին։ Վրացերեն, ռուսերեն և ուկրաիներեն ժողովածուների հեղինակ է։ Թարգմանված բանաստեղծություններ ունի լեհերեն, գերմաներեն, սերբերեն և այլ լեզուներով։ Թարգմանություններ է կատարել Նիկոլայ Նեկրասովից, Ավետիք Իսահակյանից, Վլադիմիր Մայակովսկուց, Սամեդ Վուրղունուց, Աշոտ Գրաշուց, Հրաչյա Հովհաննիսյանից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոդար Գուրեշիձե (վրաց.)
  2. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970