Նիոկոլո-Կոբա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիոկոլո-Կոբա ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Նիոկոլո-Կոբա
Կարգավիճակ Ազգային պարկ
Տարածք 9130 կմ²

913 000 հեկտար

Հիմնադրված է 1954 թվականի հունվարի 1
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
№ 153
Կայք Կայք

Նիոկոլո Կոբա[1] (ֆր.՝ Parc National du Niokolo Koba PNNK), ազգային պարկ Սենեգալի տարածքում, Աֆրիկայում ամենահներից մեկը։ Պարկը տեղակայված է Գվինեա-Բիսաու սահմանի մոտ և ունի 9 130 կմ² տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ընդ որում՝ այն նաև ընդգրկված է ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտների ցանկում՝ իր տարածքում տարածված որսագողության պատճառով։ 1954 թվականի հունվարի 1-ին ընդունվել է ազգային պարկը ստեղծելու մասին որոշումը, պարկի տարածքի զգալի ընդլայնումը կազմակերպվել է 1969 թվականին։ 1981 թվականին պարկը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, ինչպես նաև կենսոլորտային արգելոց, ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտների ցանկում ընդգրկվել է 2007 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 340. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]