Նինա Վինոգրադովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Վինոգրադովա
Ծնվել էդեկտեմբերի 6, 1944(1944-12-06) (75 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ

Նինա Վինոգրադովա (ռուս.՝ Виноградова, Нина Николаевна, դեկտեմբերի 6, 1944(1944-12-06)), խորհրդային և ռուս նկարիչ, նկարիչ բեմադրող և ուսուցիչ, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիայի և մուլտիմեդիայի ֆակուլտետի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ: «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-65 թվականներին Նինա Վինոգրադովան սովորել է Յարոսլավի գեղարվեստի ուսումնարանում: 1966-1971 թվականներին սովորել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում (Իվան Իվանով-Վանոյի արվեստանոցը): 1971-1988 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ որպես հիմնականում տիկնիկային ֆիլմերի բեմադրող նկարիչ: Այնուհետև աշխատել է «Christmas Films» (1993–96), «Անիմաֆիլմ» (1997), «Մարդ և ժամանակ» (1999–2000) ստուդիաներում, իսկ 2001 թվականից՝ «Անիմոս» կինոստուդիայում: 1980-ական թվականների սկզբին ձևավորել է Սերգեյ Յուտկևիչի «Շվիահարն ու անծանոթուհին» ներկայացումը Մոսկվայի Բորիս Պոկրովսկու անվան կամերային օպերային թատրոնում, որպես նկարիչ աշխատել է Ալմա-Աթայում (տիկնիկային թատրոնում և «Ղազախֆիլմ» ստուդիայում), համագործակցել է Էկրան ստեղծագործական միության հետ: Մ. Կուրչևսկու հետ համատեղ անիմացիոն մի շարք փառատոների դիզայներ-ձևավորող է: Դրանցից են Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնը և «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Նաև աշխատում է նկարչության, գրաֆիկայի, բատիկայի ոլորտներում, խմբակային և անհատական ​​ցուցահանդեսների մասնակից է: Համագործակցել է ռեժիսորներ Իդա Գարանինայի, Վադիմ Կուրչևսկու, Եկատերինա Միխայլովայի և այլոց հետ:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թվական՝ Հանձնեք ապակե տարաները
  • 1972 թվական՝ Երեսուներորդ դարում
  • 1973 թվական՝ Ո՞վ լինել
  • 1975 թվական՝ Մայակովսկին ծիծաղում է կամ Կլոպ-75
  • 1975 թվական՝ Խոտիկի արկածները
  • 1977 թվական՝ Կռունկի փետուրները
  • 1978 թվական՝ Թշվառ Լիզա
  • 1979 թվական՝ Պեր Գյունտ
  • 1979 թվական՝ Ընկերների քառյակ. նեղվածություն
  • 1980 թվական՝ Ընկերների քառյակ. փչացած եղանակ
  • 1980 թվական՝ Ընկերների քառյակ. մի առավոտ
  • 1981 թվական՝ Ընկերների քառյակ. երազ
  • 1981 թվական՝ Ցտեսություն, ձորակ
  • 1982 թվական՝ Առո՛ղջ եղիր
  • 1982 թվական՝ Գեղեցկուհի Միրջանը
  • 1983 թվական՝ Մամոնտիկի մասին
  • 1988 թվական՝ Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
  • 1994 թվական՝ Սևիլյան սափրիչը
  • 1997 թվական՝ Ամանորի նախօրեի գիշերը
  • 2000 թվական՝ Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում
  • 2002 թվական՝ Մարինա Ցվետաևա: Կրքեր Մարինայի հանդեպ
  • 2003 թվական՝ Մոտակայքի հյուրանոցը
  • 2005 թվական՝ Արքան և դերձակը
  • 2005 թվական՝ Կապիտանի աղջիկը
  • 2006 թվական՝ Փոքրիկ Խավրոշեչկան

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 թվական՝ Դանիացի Վանյան
  • 1996 թվական՝ Աբրահամ

Վավերագրական կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Վինոգրադովան նկարահանվել է փաստավավերագրական սերիալներում:

  • 2004 թվական՝ «Սոյուզմուլտֆիլմ` հեքիաթներ և իրականություն»
  • 2005 թվական՝ «Տիկնիկները մարդկանց աշխարհում»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001` Անիմացիոն կինոյի ռուսական VI բաց փառատոն Տարուսում. Լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում մրցանակի են արժանացել Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում մուլտֆիլմի հեղինակները[1]
  • 2012` Անիմացիոն կինոյի բաց փառատոն Սուզդալում. կազմկոմիտեի մրցանակին են արժանացել բեմադրող նկարիչներ Մարինա Կուրչևսկայան և Նինա Վինոգրադովան[2]
  • 2012` ՌԴ Մշակույթի նախարարի երախտագիտություն` ռուսական անիմացիայի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[3]
  • 2014` ՌԴ նախագահի պատվոգիր` հայրենական մշակույթի զարգացման և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 156-157. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • «Режиссеры и художники советского мультипликационного кино» - М., ВО «Союзинформкино», 1984.
  • «Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам» - М., ВТПО «Киноцентр», 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]