Կռունկի փետուրները (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Tsuru no Ongaeshi? |
Ռեժիսոր | Իդեա Գարանինա |
Սցենարիստ | Իդեա Գարանինա |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Օպերատոր | Ալեքսանդր Վիխանսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1977 |
Կռունկի փետուրները (ռուս.՝ Журавлиные перья), տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։ Ռեժիսոր Իդեա Գարանինան[1] նկարահանվել է մուլտֆիլմն ըստ ճապոնական ժողովրդական «Կռունկի երախտագիտությունը» հեքիաթի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնքում թռչող կռունկին դիպչում է որսորդի նետը, և կռունկն ընկնում է գետնին։ Ցախ հավաքող ծերուկը բարձրացնում է կռունկին, հանում է նրանից նետը և ազատ է արձակում։ Տուն վերադառնալով` ծերուկը պատմում է կատարվածի մասին կնոջը։ Լիալուսնի ժամանակ նրանց տուն է գալիս Օ-Ցուրու անունով մի աղջիկ` սպիտակ ծածկոցով փաթաթված։ Ծերունիները ընդունում են նրան որպես թանկագին հյուրի։ Օ-Ցուրուն սենյակ է մտնում ջուլհակի մեքենայով և իր հետևից փակում է դուռը։ Նա գեղեցիկ կտոր է գործում կռունկի պատկերով և հանձնում ծերունիներին։ Առևտրական Գոնտան կտորի համար վճարում է ոսկով։ Ծերունիները հյուրասիրություն են գնում, և երեկոյան Օ-Ցուրուն նրանց համար սիամիսենե է նվագում, երգում և պարում է լիալուսնի լույսի տակ։ Գոնտան նորից է հայտնվում և գրավելով ծերունիներին ոսկով` նորից է պահանջում կախարդական կտոր։ Ծերունիները հրաժարվում են, բայց վաճառականը պնդում է և նրանց ձեռքը ոսկի է խցկում։ Օ-Ցուրուն գնում է սենյակ և նորից սկսում է գործել։ Առևտրականը հետաքրքրությունից մտնում է սենյակ և աղջկա փոխարեն տեսնում է կռունկին, որն իր կրծքավանդակից պոկում է փետուրներ և կպցնում դրանք կտորի վրա։ Օտար հայացքներ զգալով` կռունկը հեռանում է։ Միայն սպիտակ փետուրն ընկնում է օջախի մեջ և վառվում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 - 11-րդ Համամիութենական կինոփառատոն (Երևան)-«Կռունկի փետուրները» մուլտֆիլմին շնորհվել է երրորդ մրցանակ[2]։
Քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին VHS և Video CD ձևաչափերով մուլտֆիլմը թողարկվել է «Ռուսական անիմացիայի վարպետներ» հավաքածուում, անգլերեն ենթագրերով։ Հավաքածուի մեջ նեռարված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Տարվա եղանակներ», «Պարուհին նավի վրա», «Թիթեռը», «Կղզին», «Աղվեսն ու Նապաստակը», «Ոզնին մշուշում», «Կռունկի փետուրները», «Շփում»[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83, статья: Всесоюзный кинофестиваль
- ↑ Masters of Russian Animation Volume 2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կռունկի փետուրները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կռունկի փետուրները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Իդեա Գարանինա, Հայրենական կինոյի հանրագիտարան
|