Ցտեսություն, ձորակ
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | դրամա |
Հիմնված է | Q38216234? |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Շիլոբրեև և Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Konstantin Sergiyenko? |
Հնչյունավորում | Գեորգի Բուրկով |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 636 s |
Թվական | 1981 |
Ցտեսություն, ձորակ (ռուս.՝ До свидания, овраг), Վադիմ Կուրչևսկու և Վյաչեսլավ Շիլոբրեևի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմը։ Դրամատիկական պատմություն է ըստ Կոնստանտին Սերգիենկոյի համանուն պատմվածքի մոտիվների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչն իր արվեստանոցում կտավ էր նկարում, երբ շան հաչոց է լսում։ Անտուն շների խումբն ապրում էր քաղաքի ծայրում գտնվող նորակառույցների մոտի ձորակում։ Մոտակայքում քաղաքային ավտոբուսի վերջին կանգառն էր, այնտեղ պարբերաբար մի կաղ շուն էր նստում և ողորմություն սպասում։ Մի անգամ ավտոբուսից մի մարդ է իջնում, սպորտային պայուսակից փոքրիկ շնիկին դուրս է շպրտում և հեռանում է։ Փոքրիկ շնիկը մնում է կանգառում, այնտեղ նկարիչը տեսնում է և նկարում նրան։ Փոքրիկը ծանոթանում է ձորակի շների հետ և լսում է նրանց տխուր պատմությունները...
Երբ ձորակին է մոտենում վանդակներով ավտոֆուրգոնը, բոլոր շներին բռնում են և տանում։ Նկարիչը թույլ չի տալիս տանել Փոքրիկին և նրան իր տուն է տանում։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Կոնստանտին Սերգիենկո
- Ռեժիսորներ` Վադիմ Կուրչևսկի, Վյաչեսլավ Շիլոբրեև
- Բեմադրող նկարիչ` Նինա Վինոգրադովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վյաչեսլավ Շիլոբրեև, Վլադիմիր Կադուխին, Սերգեյ Օլիֆիրենկո
- Օպերատոր` Իգոր Սկիդան-Բոսին
- Կոմպոզիտոր` Շանդոր Կալլոշ
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Ֆիլմում աշխատել են` Ն. Տրեշևա, Ի. Դիանով
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Վ. Աբակումով, Պավել Գուսև, Վ. Պետրով, Ս. Էտլիս, Օլեգ Մասաինով, Միխայիլ Կոլտունով, Ա. Շիրչկով, Ալեքսանդր Գորբաչյով, Գ. Ֆիլիպովա, Մ. Չեսնոկովա, Ն. Մոլևա, Ս. Զնամենսկայա
- Տնօրեն` Գրիգորի Խմարա
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը](Լուսագրերում նշված չեն)
- Նատալյա Դերժավինա՝ Փոքրիկ
- Գեորգի Բուրկով՝ Սևուկ
- Բորիս Նովիկով՝ Կաղլիկ, Շիկակարմիր
- Անատոլի Պապանով՝ Ջոնաթան
- Վադիմ Տոնկով՝ Դիմակ
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Ամենասիրելի 10 մուլֆիլմերը» մուլտֆիլմերի հավաքածուում, ներկայացուցիչ` «ՍՈՅՈՒԶ վիդեո»։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պեր Գյունտից» հետո ռեժիսորը նորից դիմում է մանկական ֆիլմերին։ Սակայն տիկնիկի պսիխոլոգիզմը Կուրչևսկու համար մնում է էական ձեռքբերումը։ Այդպես է ստեղծվել «Ցտեսություն, ձորակ» (1981) մուլտֆիլմը, ֆիլմ, որտեղ ոչ մեծ դիդակտիկ շրջափակող շերտում ամփոփված է Գորկու «Հատակումի» «շնային տարբերակը»։ Ֆիլմը, գուցե առավել ճշգրիտ ստացվեր, եթե այդ երկու տարաբնույթ աշխարհներին` կենդանիների հանդեպ մանկական բարոյախրատական բարի պատմությանն ու ձորակում շների կյանքի լիրիկական նովելին համապատասխաներին ոչ թե մի ընդհանուր, այլ պատկերի ու պատումի որակապես տարբեր ոճեր։ - Պրոխորով Ա., «Վադիմ Կուրչևսկի»/ Խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմի ռեժիսորներն ու նկարիչները, Մոսկվա, 1984[1]։
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Энциклопедия отечественного кино — Вадим Курчевский:Тексты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետսկի էկրան հանդես Արխիվացված 2016-10-07 Wayback Machine № 6 մարտի, 1985։
- «Ցտեսություն, ձորակ / Farewell ravine» ՅուԹյուբում
|