Թշվառ Լիզա (մուլտֆիլմ)
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Հիմնված է | Թշվառ Լիզան |
| Ռեժիսոր | Իդեա Գարանինա |
| Սցենարիստ | Իդեա Գարանինա |
| Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
| Օպերատոր | Ալեքսանդր Վիխանսկի |
| Երկիր | |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 1112 s |
| Թվական | 1978 |
«Թշվառ Լիզա», տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իդեա Գարանինան 1978 թվականին՝ Նիկոլայ Կարամզինի համանուն վիպակի հիման վրա[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարը Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզա» վիպակի հիման վրա է։
Ֆիլմի գործողություններն ընթանում են Մոսկվայում՝ XVIII դարի վերջում։ Ֆիլմը պատմում է թշվառ աղջկա` Լիզայի և կայացած երիտասարդի սիրո մասին։ Նրանք սիրում են միմյանց, ամեն ինչ նրանց մոտ լավ էր, մինչև երիտասարդը թղթախաղով պարտվում է իր ամբողջ կարողությունը։ Պարտվելուց հետո նա ստիպված է լինում հաշվարկով ամուսնանալ հարուստ հարսնացուի հետ։ Լքված Լիզան չի կարողանում տանել բաժանումը և խեղդվում է այն զբոսայգու լճում, որտեղ նա իր նախկին սիրելիի հետ սիրում էր զբոսնել և երջանիկ էր։
Ֆիլմը նկարահանվել է բանաստեղծական ոճով, մնջախաղի ժանրով։ Այնտեղ չի օգտագործվում ոչ մի բառ։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռեժիսոր | Իդեա Գարանինա |
| Սցենարիստ | Իդեա Գարանինա |
| Բեմադրող-նկարիչ | Նինա Վինոգրադովա |
| Քանդակագործ | Յուլիա Սեգալ |
| Անիմատորներ | Լիդիա Մայատնիկովա, Նատալյա Դաբիժա, Վյաչեսլավ Շիլոբրեև, Նատալիա Տիմոֆեևա |
| Օպերատոր | Ալեքսանդր Վիխանսկի |
| Կոմպոզիտոր | Ալեքսեյ Ռիբնիկով |
| Հնչյունային ռեժիսոր | Վիկտոր Բաբուշկին |
| Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
| Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են | Վ.Աբակումով, Պ.Գուսեվ, Մ.Կոլտունով, Ս.Էտլիս, Մ.Չեսնոկովա, Ն.Անդրեևա, Գ.Ֆիլիպպովա, Ս.Զնամենսկայա, Մ.Ստրելչուկ, Ե.Գավրիլկո, Ե.Դարկովիչ, Վ.Կիմայի ղեկավարությամբ |
| Օպերատորի օգնականը | Ս.Սմիրնով |
| Մոնտաժոր | Նադեժդա Տրեշևա |
| Տնօրեն | Գ.Կովրով |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականի համամիութենական կինոփառատոնում (Աշխաբադ), մուլտֆիլմեր անվանակարգում «Թշվառ Լիզա» մուլտֆիլմը ստացել է առաջին մրցանակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թշվառ Լիզա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Իդեա Գարանինա - Խորհրդային կինոյի հանրագիտարան Արխիվացված 2017-06-06 Wayback Machine
|