Մամոնտիկի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամոնտիկի մասին
ռուս.՝ Про мамонтёнка
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ
Ժանրդրամա
Թեմաորբ և care?
ՌեժիսորԲորիս Աբլինին
Բեմադրող նկարիչՆինա Վինոգրադովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1983

Մամոնտիկի մասին (ռուս.՝ Про мамонтёнка), տիկնիկային մուլտֆիլմ, որը թողարկվել է 1983 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Տևողությունը` 9 րոպե։ Մուլտֆիլմը ստեղծվել է կիրգիլյան մամոնտի պատմության ազդեցությամբ, որին գտել էին 1977 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ սառցակալման ժամանակ մի մեծ սառցե բեկոր էր մոտենում երկրին, և բոլոր կենդանիները ստիպված էին գաղթել հարավ։ Մի մայր մամոնտ չէր ցանկանում խմբի հետ հեռանալ, չնայած որ նրան համոզում էր խմբի առաջնորդը, որովհետև իր որդին` մամոնտիկը կորել էր։ Մամոնտը գնում է իր որդուն փնտրելու, սակայն իր հարազատները հեռանում են առանց նրա։ Այդ ժամանակ մամոնտիկը չէր կարող հեռանալ իր ընկերոջ` ծաղկի պատճառով։ Մայրիկը գտնում է նրան և համոզում է հեռանալ, բայց մամոնտիկը, միևնույնն է, չի թողում ծաղկին։ Ցավոք, փլուզում է լինում, և մամոնտը ընկնում է ծուղակը։

Մամոնտիկը ամբողջ ուժով փրկում է բույսին անձրևից և ձյունից։ Բայց նրանց մոտենում է սառցե բեկորը, և մամոնտիկին հաջողվում է միայն բուժել և կնճիթով գրկել ծաղկին, մինչև երկուսն էլ ցրտից չեն սառչում։

Շատ հազարամյակներ հետո հնեագետները փորում են և գտնում փոքր մամոնտիկի մարմինը, որը գրկել էր ծաղկին, և նրա դիակը կոչում են «Մագադանյան մամոնտ»։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Բորիս Աբլինին
  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդրա Սվիրիդովա
  • Բեմադրող նկարիչ` Նինա Վինոգրադովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ելենա Գագարինա, Սերգեյ Կոսիցին, Ռոման Միտրոֆանով
  • Օպերատոր` Վլադիմիր Սիդորով
  • Հնչյունային ռեժիսոր` Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր` Տ. Վորոնեցկայա

Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին թողարկվել է «Մամոնտիկիկ մասին» մուլտիպլիկացիոն հավաքածուն` DVD ձևաչափով։ Դիստիբյուտոր` «Խոշոր պլան» ընկերություն։ Հավաքածուի մեջ մտել են «Մամոնտիկի մասին» (1983) թվական, «Փղիկը» (1967) թվական, «Փղիկը և նամակը» (1983) թվական, «Փղիկը գնում է սովորելու» (1984 թվական), «Փղիկը հիվանդացել է» (1985 թվական), «Զբոսաշրջիկ փղիկը» (1992 թվական), «Փղի մեծ ճակատամարտը կետի հետ» (1992 թվական), «Հյուր ամռան մոտ» (1972 թվական) մուլտֆիլմերը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]