Փղի մեծ ճակատամարտը կետի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Փղի մեծ ճակատամարտը կետի հետ
Փղի մեծ ճակատամարտը կետի հետ.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԷլվիրա Ավագյան
ՍցենարիստԱլեքսանդր Տիմոֆեևսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

«Փղի մեծ ճակատամարտը կետի հետ» (ռուս.՝ Великая битва слона с китом), 1992 թվականի նկարված մուլտֆիլմ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը երկու հսկաների՝ փղի ու կետի մասին է։ Այն երեխաների և մեծահասակների համար նախատեսված այլաբանական պատմություն է ցամաքի և ծովի երկու հսկաների՝ փղի և կետի ճակատամարտի մասին, որոնք հանգում են հավերժական ճշմարտության գիտակցմանը, թե միմյանց հանդեպ ռազմատենչ անհանդուրժողականությունը կործանարար է, անմարդկային, անհեթեթ և կատարում փոքրիկ զինադադար։

Մուլտֆիլմում ոչ մի բառ չի արտասանվում, հնչում է միայն երաժշտություն։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Էլվիրա Ավագյան
Սցենարիստ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Բեմադրող նկարիչ Էլվիրա Ավագյան
Նկարիչներ Տատյանա Ստրոևա, Ի. Սինկևիչ, Ա. Կուդրյաշով, Ն. Բելովա, Օ. Պիլգուլ, Ա. Նեժնայա, Ա. Ագեև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անատոլի Աբարենով, Գալինա Զեբրովա, Ելենա Մալաշենկովա, Էլվիրա Մասլովա
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Շանդոր Կալլոշ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա
Մոնտաժող Օ. Դոլգովա
Ռեժիսորի օգնական Տ. Գերասիմենկո
  • Նկարահանող խումբը ներկայացված է մուլտֆիլմի լուսագրերի հիման վրա։

Վերաթողարկումներ, DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին թողարկվել է «Մամոնտիկի մասին» (ռուս.՝ «Про мамонтёнка») մուլտֆիլմների հավաքածուն DVD-ով (տեղայնացնող՝ «Крупный план»), որում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Մամոնտիկի մասին» (1983), «Փղիկը» (1967), «Փղիկը և նամակը» (1983), «Փղիկը գնում է սովորելու» (1984), «Փղիկը հիվանդացել է» (1985), «Զբոսաշրջիկ փղիկը» (1992), «Փղի մեծ ճակատամարտը կետի հետ» (1992), «Храбрец-удалец» (1976), «Հյուր ամռան մոտ» (1972)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]