Նինա Կրասնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Կրասնովա
Ծնվել էմարտի 15, 1950(1950-03-15) (74 տարեկան)
ԾննդավայրՌյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան

Նինա Պետրովնա Կրասնովա (ռուս.՝ Нина Петровна Краснова, մարտի 15, 1950(1950-03-15), Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի։ 1980 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Պետրովնա Կրասնովան ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին Ռյազանում՝ ծառայողների ընտանիքում։ 17 տարեկանից սկսել է հրատարակվել «Рязанский комсомолец» թերթում։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո պիոներական ճամբարում աշխատել է՝ որպես ջոկատավար։
1968-1971 թվականներին եղել է «Ленинский путь» շրջանային թերթի գրական աշխատակիցը։

1972 թվականին ընդունվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի ցերեկային բաժանմունք, որը ավարտել է 1977 թվականին։
1978 թվականին Նինա Կրասնովան վերադարձել է Ռյազան, որտեղ որոշ ժամանակ եղել է «Ռյազանի աղբյուրները» (ռուս.՝ Рязанские родники) գրական միավորության ղեկավարը, իսկ հետո ինքնուրույն է աշխատել։
1979 թվականին հրապարակել է իր առաջին «Թափավազք» (ռուս.՝ Разбег) բանաստեղծությունների գիրքը։ Հետո հետևել են «Այնպիսի կարմիր ծաղիկներ» (ռուս.՝ Такие красные цветы), «Կորցված մատանի» (ռուս.՝ Потерянное кольцо) և այլ գրքերը։
1980 թվականից համարվում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Կրասնովայի աշխատանքները տպվել են «Մոսկվա» (ռուս.՝ Москва), «Պատանեկություն» (ռուս.՝ Юность), «Նոր աշխարհ» (ռուս.՝ Новый мир), «Ռայի երեխաները» (ռուս.՝ Дети Ра), «Հոկտեմբեր» (ռուս.՝ Октябрь), «Ազգերի բարեկամություն» (ռուս.՝ Дружба народов), «Զինզիվեր» (ռուս.՝ Зинзивер), «Կոկորդիլոս» (ռուս.՝ Крокодил), «Ժամանակը և մենք» (ռուս.՝ Время и мы), «Ուսանողական միջօրեական» (ռուս.՝ Студенческий меридиан), «Երիտասարադական էստրադա» (ռուս.՝ Молодёжная эстрада), «Ֆորում» (ռուս.՝ Форум), «Գրադարանավար» (ռուս.՝ Библиотекарь), «Սիրո մասին և ոչ միայն» (ռուս.՝ Про любовь и не только), «Հայրենիք» (ռուս.՝ Родина), «Մեր փողոցը» (ռուս.՝ Наша улица) ամսագրերում և «Поэзия», «День поэзии», «Истоки», «Кольцо А», «Литературная Рязань», «Утро» ալմանախներում։

Նինա Պետրովնայի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերենով, արաբերենով, բուլղարերենով, հունգարերենով, իսպաներենով, իտալերենով, չինարենով, ռումիներենով, լեհերենով, գերմաներենով, չեխերենով, նորվեգերենով։

1992 թվականից Նինան ապրում է Մոսկվայում։ Ռուս գրողների միության, Մոսկվայի գրողների միության և XXI դարի գրողների միության անդամ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нина Краснова Разбег: Стихи. — М., «Советский писатель», 1979
  2. Нина Краснова Такие красные цветы: Стихи. — М., «Молодая гвардия», 1984
  3. Нина Краснова Потерянное кольцо: Стихи. — М., «Советский писатель», 1986
  4. Нина Краснова Плач по рекам: Стихи. — М., «Современник», 1989
  5. Нина Краснова Интим: стихи, частушки. — М., РИФ «РОЙ», 1995
  6. Нина Краснова Семейная неидиллия: стихи, частушки. / Иллюстрации Н. П. Красновой. — М., «ЛАВ», 1995
  7. Нина Краснова Храм Андрея на виртуальном ветру: О творчестве А. А. Вознесенского. — М., «Московский Парнас», 1999
  8. Нина Краснова Цветы запоздалые: Проза и стихи / Предисловие Ю. Кувалдина. — М.: «Книжный сад», 2003.
  9. Нина Краснова Залеточка: сборник авторских частушек и куплетов, с приложением народных. — М., «МИГЭК», 2005
  10. Нина Краснова Стихи. Экспериментальный выпуск серии: «Библиотечка поэзии СП Москвы». — М., «Профиздат», 2008
  11. Нина Краснова Четыре стены: стихи, частушки, поэмы. / Предисловие Р. Козаковой. Послесловие В. Солоухина, А. Вознесенского. — Рязань, «Старт», 2008
  12. Нина Краснова В небесной сфере: стихотворения, эссе. / Худ. А. Трифонов. — М., «Книжный сад», 2010
  13. Нина Краснова Имя: стихи, эссе. / Худ. А. Трифонов. — М., «Книжный сад», 2010
  14. Нина Краснова Избранное: Стихи / Предисловие В. Золотухина. — М.: «Книжный сад», 2011
  15. Нина Краснова Тайна: Стихи, частушки, омофоны, омограммы, анаграммы, палиндромы. Том I. — М., «Вест-Консалтинг», 2014
  16. Нина Краснова Тайна: Стихи, частушки, омофоны, омограммы, анаграммы, палиндромы. Том II. — М., «Вест-Консалтинг», 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]