Jump to content

Նիկոլյա Դեմարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլյա Դեմարե
ֆրանսերեն՝ Nicolas Desmarest
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1725(1725-09-16)[1][2][3][…]
ԾննդավայրՍուլեն Դուի
Մահացել էսեպտեմբերի 28, 1815(1815-09-28)[1][4] (90 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներկրաբան, հանրագիտական, աշխարհագրագետ և խմբագիր
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներAnselme Gaëtan Desmarest?
Ստորագրություն
Изображение автографа
 Nicolas Desmarest Վիքիպահեստում

Նիկոլյա Դեմարե (ֆրանսերեն՝ Nicolas Desmarest,սեպտեմբերի 16, 1725(1725-09-16)[1][2][3][…], Սուլեն Դուի - սեպտեմբերի 28, 1815(1815-09-28)[1][4], Փարիզ[5]), ֆրանսիացի ֆիզիկոս և երկրաբան է։

Դեմարեն ուսումնասիրել է արդյունաբերության վիճակը ֆրանսիական տարբեր գավառներում, Իտալիայում, Հոլանդիայում և զբաղեցրել է գործարանային տեսուչի պաշտոն տարբեր տեղերում։ 1788 թվականին նշանակվել է Ֆրանսիայի մանուֆակտուրաների գլխավոր տեսուչ և տնօրեն։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ զրկվել է պաշտոնից և ձերբակալվել է։ Բայց Ֆրանսիական կայսրությունը նրան վերադարձրել է պաշտոնը։ Նրա գործունեությունը շատ արգասաբեր է եղել ֆրանսիական արդյունաբերության համար։ Նա շատ է գրել տեխնիկայի հարցերով։

Դեմարեն իր պաշտոնի բարդ պարտականությունների հետ մեկտեղ ժամանակ է գտել նաև երկրաբանական ուսումնասիրությունների համար, որոնց արդյունքները տեղ են գտել Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի մեմուարներում։ Դեմարեն առաջինն է ուշադրություն դարձրել բազալտի ապարների հրաբխային ծագմանը։ Արժեքավոր է նրա Օվերնի հանքագիտական և երկրագիտական քարտեզը։

  • Sur l'ancienne jonction continentale de l'Angleterre à la France, 1753
  • Ephémérides de la généralité de Limoges, 1765
  • Conjectures physico-mathématiques, 1766
  • Dictionnaire de géographie physique, 1798—1825

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դեմարե Նիկոլյա»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Encyclopædia Britannica
  3. 1 2 GeneaStar
  4. 1 2 La France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
  5. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #117632937 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Դեմարե» հոդվածին։