Նիկոլաս Տուլպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Նիկոլաս Տուլպ
Frans Hals 106.jpg
Ծնվել է հոկտեմբերի 9, 1593(1593-10-09)[1]
Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մահացել է սեպտեմբերի 12, 1674(1674-09-12) (80 տարեկանում)
Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտություն բժիշկ, քաղաքական գործիչ, գրող և անատոմ
Գործունեության ոլորտ բժշկություն
Պաշտոն(ներ) Mayor of Amsterdam
Անդամակցություն Amsterdam Vroedschap[2]
Ալմա մատեր Լեյդենի համալսարան
Տիրապետում է լեզուներին հոլանդերեն
Երեխա(ներ) Margaretha Tulp և Dirck Tulp
Nicolaes Tulp Վիքիպահեստում

Նիկոլաս Տուլպ (հոկտեմբերի 9, 1593(1593-10-09)[1], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - սեպտեմբերի 12, 1674(1674-09-12), Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետությունՀոլանդացի վիրաբույժ և Ամստերդամի քաղաքապետ: Նա եղել է վաճառականի որդի, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Ամստերդամի հասարակական կյանքում։

1611-1614 թթ. Լեյդենում սովորել է բժշկություն։ Վերադառնալով Ամստերդամ` նա դարձավ հարգված բժիշկ և 1617 թվականին ամուսնացավ Եվա Եգբերտսդոխտեր վան դեր Վուխի հետ։ Իր քաղաքական գործչի կարիերան նա սկսել է քաղաքի գանձապահի աշխատանքից և 1622 թ. դարձել է Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ։

Բժշկի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարը հայտնի է որպես Հոլանդիայի ոսկե դար, իսկ Ամստերդամի նավահանգստը՝ որպես ռազմածովային բազա և Արևելյան Հնդկաստանի ընկերության խոշոր կենտրոն։ Դոկտոր Տուլպիուսի կարիերան իր քաղաքի հաջողության արտացոլումն է։ Ամստերդամում բնակչությունը աճել է 30 000-ից 1580 թ. մինչև 210 000-ի 1650 թվականը, Տուլպայի բժշկական և քաղաքական կարիերան նրան դարձրեցին ազդեցիկ մարդ քաղաքում։ Շնորհիվ քաղաքային խորհրդում իր կապերին, 1628 թվականին նա նշանակվել է Ամստերդամի գիլդիայի վիրաբույժների նախագահ։ Հենց այդ նույն թվականին մահացել է նրա կինը, թողնելով նրան հինգ երեխաներին։

1630 թվականին նա կրկին ամուսնացավ, այս անգամ Աուդսխորնայի քաղաքապետի դստեր հետ, որից նա ևս երեք երեխա ունեցավ։ Նախագահի պարտականությունների մեջ մտնում էր ամենամյա անատոմիական դասերը, որոնց համար որպես նյութ ծառայել են հրապարակայնորեն կախաղան բարձրացված հանցագործների մարմինները։ Այդ ժամանակ դիահերձումն եվրոպական քաղաքներում օրինական էր համարվում, եթե իրականացվում էր մահապատժի ենթարկված տղամարդկանց մարմինների վրա։

Անատոմիական դասերը իրականացվում էին քաղաքային խորհրդի համաձայնությամբ, և ստացված ամբողջ հասույթը տրամադրվում էր քաղաքային հիմնադրամին խորհրդակցությունների և ճաշկերույթների համար։ Քաղխորհրդի և գիլդիայի անդամների համար դա պարտադիր իրադարձություն էր։ Եվրոպայում այդ դասերին են մասնակցել նաև անվանի բժիշկներ, փոխանակվել կարծիքներով մարդու մարմնի անատոմիայի և քիմիական գործընթացների մասին։ Գիլդիայի անդամները պատվիրեցին խմբակային դիմանկար։ Ռեմբրանտը այդ ժամանակ 26 տարեկան էր, երբ պատվեր ստացավ և ստեղծեց մի աշխարհահռչակ դիմանկար «Դոկտոր Տուլպիուսի անատոմիայի դասը»:

Կտավում պատկերված է Տուլպան՝ անատոմիայի դաս անցկացնելիս։ Կտավը գտնվում է Հաագայի Մաուրիցխյոյս թանգարանում: Շատ վարկածներ գոյություն ունեն, թե ինչո՞ւ էր դոկտոր Տուլպը սկսել նախաբազկի դիահերձումը։ Վարկածներից մեկը այն է , որ որպես խթան հանդիսացել է այդ ժամանակվա բժշկության հետաքրքրությունը ավշային համակարգի մասին։Գոյություն է ունեցել այդ թեմայով անատոմիայի երկու աշխատանք, որոնց հեղինակներն են Ուիլյամ Գարվեյը և Մարչելլո Մալպիգին: 1628 թվականին՝ վերջերս կախաղան բարձրացված հանցագործներից մեկի դիահերձման ժամանակ, որը անցկացվում էր ֆրանսիացի սենատոր Նիկոլաս Պեյերսկու ղեկավարությամբ, բացվել են ավշային մազանոթները, քանի որ այդ դժբախտը նախքան մահապատիժը առատորեն կերել էր և նրա դիակը հետազոտվել է դրանից կես ժամ հետո։ Անոթները կարելի է տեսնել անզեն աչքով միայն այն դեպքում, եթե ուսումնասիրության առարկան մինչ այդ սնունդ է ստացել։

Ռեմբրանդի նկարում պատկերված իրադարձությունը թվագրված է 1632 թվականի հունվարի 12-ին։ Ռեմբրանդի նկարի հանցագործը Արիս Կինդն էր։ Ավելի ուշ՝ 1656 թվականին Ռեմբրանդը նկարեց ևս մեկ դիմանկար, Տուլպայի ժառանգորդին պատկերող հետևյալ գրառմամբ «Դոկտոր Դեյմանի անատոմիայի դասախոսությունը»: Հարկավոր էր ևս հարյուր տարի, նախքան վիրաբույժներին թույլատրեցին իրականացնել դիահերձում կանանց մարմնի վրա։

«Հրեշների գիրքը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բժշկական ամենահայտնի աշխատանքը՝ Observationes Medicae, տպագրվել է 1641 թվականին և կրկին էլ՝ 1652 թվականին։ Նա գրքի առաջին հրատարակությունը նվիրել իր որդուն, որը նոր էր ավարտել Լեյդենի բժշկական համալսարանը, իսկ երկրորդ հրատարակությունը նույնպես նվիրված էր նրան, նրա վաղաժամ մահվան հետ կապված։ Գիրքը գրվել է քաղաքացիներին անհասկանալի լատիներեն լեզվով, այդ պատճառով նրանք չէին կարողանում կարդալ իրենց սեփական հիվանդությունների մասին։ Գրքում ներկայացված է Տուլպայի աշխատանքի մանրամասն նկարագրությունը, այդ թվում՝ մահվան և հիվանդությունների 231 դեպքեր։ Գիրքը կոչվում է նաև «Հրեշների գիրք», քանի որ Տուլպը մի կողմից նկարագրել է էկզոտիկ կենդանիների դիազննումը, մյուս կողմից՝ շնորհիվ նրա ֆանտաստիկ պատմությունների, որոնք մեջբերված են նրա աշխատանքում։ Օրինակ Յան դե Դոտը՝ Ամստերդամից մի դարբին, ով տառապում էր երիկամների քարերի սուր ցավի պատճառով, սրեց դանակը և ինքնուրույն հեռացրեց քարերը, քանի որ չէր ցանկանում զոհ դառնալ։ Դրանք սափրողներն էին, որոնք հաճախ էին կատարում նմանատիպ վիրահատություններ, հաճախ, սակայն ճակատագրական Ի զարմանս բոլորին, Յան դե Դոտը վիրահատությունից հետո ողջ մնաց, ցույց տալով բոլորին ձվի չափ ունեցող երիկամի քարը։ Այս պատմությունը ներկայացված է մի նկարում, որը գտնվում է Լեյդենի թանգարանում։ Տուլպը մանրամասն նկարագրել է մեզ քաջ ծանոթ միգրեն հիվանդությունը, թե ինչ կործանարար հետևանքներ է թողնում թոքերի վրա, ծխախոտի հետևանքով։ Տուլպը նաև հայտնաբերել է մեծ և փոքր աղիքների հանգույցների վրա փական, որը հայտնի է որպես Տուլպայի փական։ Իր գրքերի հաջողության շնորհիվ նա ընտրվեց Ամստերդամի քաղաքապետ, որից հետո չորս տարի անընդմեջ զբաղեցրեց այդ պաշտոնը։ Նրա որդին Դիրկը ամուսնացավ Ալբերտ Բյուրգի դստեր՝ Աննա Բյուրգի հետ, վերջինիս հայրը նույնպես եղել է Ամստերդամի քաղաքապետ։ 1655 թվականին աղջիկը՝ Մարգարիտան ամուսնացավ Յանա Սիքսի հետ, որը ընտանեկան գործերով դատավոր էր, գեղանկարների կոլեկցիոներ և միևնույն ժամանակ Ռեմբրանդի ընկերը։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1673 թվականին նա ընդունվել է Հաագայի Հանրապետության վարչական կոմիտե, որտեղ և ավելի ուշ մահացավ։ Տուլպը թաղված է Ամստերդամի Նոր եկեղեցում։ Բանաստեղծ Իյոստ վան դեն Վոնդելը գրել է մի քանի բանաստեղծություն նրա մասին և Ռեմբրանդի նկարների նման գոյություն ունեն նրան պատկերող շատ այդպիսի նկարներ, մարմարե և բրոնզե արձանիկներ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլ Մատոնի «Ռեմբրանդ» ֆիլմում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]