Jump to content

Նիկոլայ Շչորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Շչորս
ռուս.՝ Николай Щорс
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25 (հունիսի 6), 1895[1]
ԾննդավայրՇչորս, Վելիկոշչիմելսկայա վոլոստ, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1919(1919-08-30)[2] (24 տարեկան)
Մահվան վայրՇչորսովկա, Q17095586?, Q20073548?, Ovruchsky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանSamara municipal cemetery
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունNational Military Medical Clinical Center "Main Military Clinical Hospital"?
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինFruma Rostova-Shchors?
ԿուսակցությունԽՄԿԿ
Ստորագրություն
Изображение автографа
 Nikolay Shchors Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Շչորս (ուկրաիներեն՝ Микола Олександрович Щорс, մայիսի 25 (հունիսի 6), 1895[1], Շչորս, Վելիկոշչիմելսկայա վոլոստ, Գորոդնյանսկի շրջան, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1919(1919-08-30)[2], Շչորսովկա, Q17095586?, Q20073548?, Ovruchsky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն), 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918)։

1914 թվականին Կիևում ավարտել է ռազմական բուժակների դպրոցը, 1916 թվականին՝ ռազմական ուսումնարանի դասընթացներ անցել Պոլտավայում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1918 թվականին իր ծննդավայրում՝ Սնովսկում (Չեռնիգովի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918 թվականի սեպտեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվան 1-ին Ուկրաինական խորհրդային գունդը, որը նրա հրամանատարությամբ կռվել է Նացիստական Գերմանիայի զինված ուժերի և հետմանականների դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 1-ին եղել է Ուկրաինական խորհրդային դիվիզիայի 2-րդ բրիգադի (որը Ուկրաինական դիրեկտորիայի զորքերից ազատագրեց Կիևը, Չեռնիգովը, Ֆաստովը) հրամանատարը։ 1919 թվականի փետրվարին նշանակվել է Կիևի պարետ։ 1919 թվականի օգոստոսի 1-ին Ուկրաինական խորհրդային դիվիզիան, այնուհետև 44-րդ՝ հրաձգային դիվիզիան՝ Շչորսի հրամանատարությամբ կռվել են պետլյուրականների և լեհական զորքերի դեմ։

Սպանվել է մարտում, օգոստոսի 30-ին։ Շչորսը տաղանդավոր զորավար էր, աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 2,2 Щорс Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 552
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շչորս» հոդվածին։