Նիկոլայ Միսյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Միսյուկ
Նիկոլայ Միսյուկ.jpg
Ծնվել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19)
Կոտլաս, Արխանգելսկի մարզ
Մահացել էհոկտեմբերի 13, 1990(1990-10-13) (70 տարեկան)
Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդոցենտ
Հաստատություն(ներ)Մինսկի պետական բժշկական համալսարան
Գործունեության ոլորտՆյարդավիրաբուժություն
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
ԿոչումԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան և «Ռազմածովային նավատորմի գերազանցիկ» նշան

Նիկոլայ Սեմյոնովիչ Միսյուկ (բելառուս․՝ Мікалай Сямёнавіч Місюк, դեկտեմբերի 19, 1919(1919-12-19), Կոտլաս, Արխանգելսկի մարզ - հոկտեմբերի 13, 1990(1990-10-13), Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, վաստակավոր նյարդաբան և նյարդավիրաբույժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Հիմնական մասնագիտությունը՝ բժիշկ-նյարդաբան։ Այդ մասնագիտությամբ աշխատանքային փորձը 12,5 տարի է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Սեմյոնովիչ Միսյուկը ծնվել է 1919 թվականին Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքում։ Նրա դարբին հայրն այդ ժամանակ որպես մեքենավար էր ծառայում գետային նավագնացության նավերում, մայրը տնային տնտեսուհի էր։ 1924 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Արխանգելսկ։ Այստեղ 1927 թվականին Միսյուկն ընդունվել է, իսկ 1938 թվականին ավարտել է Սոլոմբալայի 9-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով գերազանցության պատվոգիր։ Այդ ժամանակ էլ՝ 1930-ական թվականներին, նա սկսել է հետաքրքրվել շախմատով[1]։

1938 թվականին ընդունվել է Լենինգրադի ակադեմիկոս Պավլովի անվան առաջին բժշկական ինստիտուտ, 1939 թվականին տեղափոխվել է Ռազմածովային բժշկական ակադեմիայի բուժական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1942 թվականին[2]։

1943 թվականի փետրվարից մինչև 1945 թվականի մարտը նա ծառայել է ծովային հետևակի բրիգադում և Կարմիր դրոշի շքանշանակիր Հյուսիսային նավատորմի հոսպիտալներում, որտեղ աշխատել է որպես 254-րդ ծովային հրաձգային բրիգադի գումարտակի բժիշկ, այնուհետև Սրեդնի և Ռիբաչի թերակղզիների դաշտային շարժական 2215 հոսպիտալում։ Նա կատարել է վիրաբուժական բաժանմունքի բժշկասանիտարական դասակի և օրդինատուրայի հրամանատարի պարտականությունները, ինչպես նաև եղել է Արևմտյան և Բելառուսական 2-րդ ճակատների հոսպիտալի պետ։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Նիկոլայ Սեմյոնովիչին շնորհվել են ռազմական պարգևներ[3]։

1945 թվականին Միսյուկն ընդունվել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիային առընթեր նյարդավիրաբուժության ադյունկտուրա, որն ավարտել է 1948 թվականին։ Նույն թվականին նա պաշտպանել է «Զարկերակային հիպերտոնիայի բուժման մասին» թեմայով թեզը և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի կոչում։ 1948 թվականին զորացրվել է և ընդունվել Լենինգրադի Լենինի շքանշանակիր Ս. Մ. Կիրովի անվան բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի նյարդային հիվանդությունների բաժանմունք որպես ասիստենտ։ 1953 թվականին ընտրվել է այս ամբիոնի դոցենտի պաշտոնում և նշանակվել նյարդային հիվանդությունների կլինիկայի ղեկավար։ 1954 թվականի սկզբին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում[3]։

1956-1960 թվականներին՝ դոցենտ, Արխանգելսկի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Նյարդային հիվանդությունների բաժանմունքում աշխատանքի տարիների ընթացքում նա անընդհատ կատարելագործել է իր որակավորումը, մասնակցել նյարդաբանների տարբեր համաժողովների և նիստերի։ Նրա որոշ գիտական աշխատություններ տպագրվել են «Նյարդավիրաբուժության հարցեր», «Ս. Ս. Կորսակովի անվան նյարդաբանության և հոգեբուժության հանդես», «Բժշկական գործ» ամսագրերում[3]։

1960-1989 թվականներին գլխավորել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնը (այժմ՝ Բելառուսի պետական բժշկական համալսարանի նյարդային և նյարդավիրաբուժական հիվանդությունների ամբիոն)։ 1969 թվականին ընտրվել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1980-ական թվականներին Նիկոլայ Միսյուկը ԽՍՀՄ-ում համարվում էր բժշկական կիբեռնետիկայի, կլինիկական նյարդաբանության մեջ տեղեկատվական տեսությունների կիրառական ասպեկտների մշակման ու ներդրման գործի և էլեկտրոնային հաշվողական տեխնոլոգիաների հիման վրա պատկերների ճանաչման ոլորտի խոշոր մասնագետ[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսյուկը հեղինակ է շուրջ 250 աշխատության, այդ թվում՝ 38 մենագրության և ուսումնական ձեռնարկի, գիտական աշխատությունների 20 ժողովածուի[2]։ Նա բժշկական գրականության թարգմանություններ է կատարել անգլերենից։ 1986 թվականին լույս է տեսել Ն. Ս. Միսյուկի «Գիշերային կանչ» վիպակը՝ նյարդային հիվանդությունների ամբիոնի բժիշկների, աշխատակիցների կյանքի ու աշխատանքի մասին[4]։

1977-1986 թվականներին Միսյուկը գլխավորել է Բելառուսական ԽՍՀ շախմատի ֆեդերացիան։ Այդ ընթացքում նրա մասնակցությամբ Մինսկում կառուցվել է շախմատի և շաշկու պալատը, հիմնվել է «Շախմատը, շաշկին ԲԽՍՀ-ում» հրատարակությունը[5]։ 1989 թվականին նա մտադիր էր առաջադրվելու ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորի թեկնածու, բայց անհաջող (նրան չէին գրանցել)[5]։

Ամուսնացած է եղել Եվգենյա Միխայլովնա Միսյուկի հետ։ Նրանք ունեցել են երկու զավակ. որդին՝ Նիկոլայը, ծնվել է 1948 թվականին, դուստրը՝ Օլգան, 1955 թվականին։ Հետագայում երկուսն էլ դարձել են բժշկական գիտությունների թեկնածուներ[6]։

Ընտրված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական գրականություն
  • Мисюк Н. С. Головные боли. — Минск: Беларусь, 1984. — 144 с. — 30 000 экз.
  • Мисюк Н. С. Прогнозирование и профилактика острых нарушений мозгового кровообращения. — Минск: Вышэйшая школа, 1987. — 191 с. — 4500 экз.
  • Мисюк Н. С. ЭВМ в диагностике нервных болезней. — Минск: Беларусь, 1978. — 159 с. — 1700 экз.
  • Мисюк Н. С., Гурленя А. М. Нервные болезни. — 2-е изд.. — Минск: Вышэйшая школа, 1984. — 25 000 экз.
  • Мисюк Н. С., Гурленя А. М., Дронин М. С. Неотложная помощь в невропатологии. — Минск: Вышэйшая школа, 1979. — 302 с. — 30 000 экз.
    • . — 2-е изд., перераб. и доп.. — Минск: Вышэйшая школа, 1990. — 270 с. — 48 600 экз. — ISBN 5-339-00404-X
  • Мисюк Н. С., Семак А. Е., Гришков Е. Г. Мозговой инсульт. Прогнозирование и профилактика. — М.: Медицина, 1980. — 205 с. — 10 000 экз.
Գեղարվեստական գրականություն
  • Мисюк Н. С. Ночной вызов. — Мастац. літ., 1986. — 255 с. — 90 000 экз.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Խորհրդային Անդրբևեռաշրջանի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
  • ԽՍՀՄ «Ռազմածովային նավատորմի գերազանցիկ» նշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Н. С. Мисюк [1983 Гродзенский С.Я. - Шахматы в жизни ученых]»։ table-games.ru։ Վերցված է 2021-03-27 
  2. 2,0 2,1 «Николай Семёнович Мисюк»։ slonimsmc.grodno.by։ Վերցված է 2021-03-27 
  3. 3,0 3,1 3,2 3,3 МОСКОВСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ МЕДИКО-СТОМАТОЛОГИЧЕСКИЙ УНИВЕРСИТЕТ им. А. И. Евдокимова Кафедра истории медицины (2014)։ «ИСТОРИЧЕСКИЙ ОПЫТ МЕДИЦИНЫ В ГОДЫ ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЫ 1941–1945 гг. X Всероссийская конференция (с международным участием). Материалы конференции»։ МГМСУ, Москва։ էջեր 21–23 
  4. «Николай Семенович Мисюк. Ночной вызов. Повесть»։ Литмир - электронная библиотека։ Վերցված է 2021-03-27 
  5. 5,0 5,1 Shustin Aaron (2016-08-20)։ «Революция в шахматном мире»։ Independent Israeli site / אתר ישראלי עצמאי / Независимый израильский сайт / Незалежны iзраiльскi сайт (en-US)։ Վերցված է 2021-03-27 
  6. Shustin Aaron (2017-11-20)։ «ОЛЬГА ПОЛЯНСКАЯ (МИСЮК) ОБ ОТЦЕ»։ Independent Israeli site / אתר ישראלי עצמאי / Независимый израильский сайт / Незалежны iзраiльскi сайт (en-US)։ Վերցված է 2021-03-27 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]