Նիկոլայ Մակարով
Նիկոլայ Մակարով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9 (22), 1914[1] |
Ծննդավայր | Sasovo, Shatskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 14, 1988[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | Ռուսաստան |
Կրթություն | Տուլայի պետական համալսարան (1944) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարով (ռուս.՝ Никола́й Фёдорович Мака́ров,մայիսի 9 (22), 1914[1], Sasovo, Shatskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 14, 1988[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային զենքերի կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), Ստալինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Եղել է Տուլայի մարզի պատվավոր քաղաքացի[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը ծնվել է 1914 թվականի մայիսի 11-ին Ռյազան նահանգի Սպասկի շրջանում՝ երկաթուղային մեքենավարի ընտանիքում։ Ծնվելուց երեք օր անց մկրտվել է Շիլովի եկեղեցում։ Հայրը աշխատել է Շիլովի կայարանում և կնոջ հետ ապրել այդ գյուղում։ Ապագա զինագործը ծնվել է Շիլովի կայարանի բժշկական ամբուլատորիայում։ Նրան կնքել է Շիլով գյուղի քահանա Միշցին Նիկոլայ Նիկանորովիչը։ Չափաբերական մատյանում ասվել էր,որ մայիսի 11-ին Շերլով գյուղում Տամբովսկի նահանգի Տեմնիկովսկի շրջանի Տանկաչևո գյուղի (այժմ՝ Սասովսկի շրջան) գյուղացի Ֆյոդոր Վասիլևիչ Մակարովը և նրա օրինական կին՝ Պելագեյ Վասիլևնայի ընտանիքում որդի է ծնվել, որի անունը դրել են Նիկոլայ։ Նրան կնքել են մայիսի 14-ին՝ Սիմբիրսկի նահանգի Ալտիրյա քաղաքի վաճառական Վասիլիյ Աֆանասեվիչ Չերենկովը և Պերզենսկի նահանգի Ինսարսկի շրջանի Տրեսվյատսկի գյուղացի Մարֆա Իվանովնա Թրենինը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաբրիկա-գործարանային ուսումնարանը (ФЗУ) ավարտելուց հետո աշխատել էր Սասովսկի երկաթուղային դեպոյուն, իսկ 1936 թվականին ընդունվել էր Տուլայի մեխանիկական ինստիտուտ։
Հայրենական մեծ պատերազմի սկզբներին Նիկոլայ Մակարովին նախադիպլոմային պրակտիկայից հետ են կանչել և ժամանակից շուտ ինժեների որակավորում տալով՝ ուղարկել են Զագորսկի գործարան, որտեղ արտադրվում էր Շպագին տեսակի ատրճանակ-գնդացրեր։ Շուտով գործարանը տեղափոխվել է Կիրովի մարզի Վյատսկի Պոլյանա, որտեղ Նիկոլայ Ֆեոդորովիչն արագորեն վարպետից առաջատար կոնստրուկտոր է դարձել։ Նա 1944 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Տուլսկի մեխանիկական ինստիտուտը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիպլոմի պաշտպանությունից հետո Նիկոլայ Մակարովին ուղարկել են Կունցեվոյի Ճշգրիտ մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտ (НИИ СПВА), որտեղ էլ մինչև պատերազմի ավարտն աշխատել է առաջատար ինժեներ-կոնստրուկտոր։ Այնուհետև տեղափոխվել է Տուլայի ЦКБ-14 (ներկայումս՝ Սարքաշինական կոնստրուկտորական բյուրո պետական ունիտար ձեռնարկություն (ГУП)):
Ստեղծած զինատեսակների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրճանակի տեսակը | գործի դրման տարեթիվը |
---|---|
Մակարովի ատրճանակ | 1951 թվական |
Աֆանասևի օդային գնդացիր AM-23 | 1953 թվական |
«Ֆագոտ» շարժական հակատանկային հրթիռային համակարգ | 1970 թվական |
«Կոնկուրս» հակատանկային կառավարվող ինքնագնաց հրթիռ | 1974 թվական |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Ֆեոդրովիչ Մակարովը 1974 թվականի մայիսի 8-ին Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով նոր ռազմական տեխնիկայի նմուշներ ստեղծելու գործում մեծ վաստակի համար տրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։
- Լենինի կրկնակի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության մեդալներ
- Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ Մակարովի ատրճանակ (ПМ) ստեղծման համար (1952)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1967)
- Մոսինայի անվան մրցանակ։
Հետագա տարիներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Մակարովը 1974 թվականից անցել է թոշակի։ Ապրել է հերոս քաղաք Տուլայում։ Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը ընտրվել է Տուլայի մարզային աշխատավորական խորհրդի պատգամավոր։ Երկար ժամանակ հանդիսացել է «Մաշպրոմ» գիտատեխնիկական շրջանային խորհրդի անդամ։ Շարունակել է իր ակտիվ ստեղծագործական աշխատանքը։
Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը մահացել է 1988 թվականի մայիսի 13-ին՝ սրտի կանգից (յոթերորդ ինֆարկտից հետո)։ Թաղվել է Տուլայի առաջին Քաղաքային գերեզմանատանը։
Հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշատախտակ Տուլայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի հունվարի 12-ին հայրենիքում՝ Սասովո քաղաքում, բացվել է ականավոր կոնստրուկտորի հուշարձանը
- Հուշատախտակ կոնստրուկտորի տանը՝ Սասովոյում, որտեղ նա ծնվել է (Լեսոզավոդսկայա փող. 7)
- Հուշատախտակ Սասովո թիվ 106 դպրոցի շենքին, որտեղ սովորել է կոնստրուկտորը (Պուշկինի փող. 106)
- Հուշատախտակ Տուլայում, որտեղ ապրել է կոնստրուկտորը (Պերվոմայսկայա փող. 9)
- 2009 թվականի մայիսի 9-ին Տուլայի պետական զենքերի թանգարանում բացվել է ցուցահանդես, որը նվիրված էր Մակարովի ծննդյան 95-ամյակին։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նրա ստեղծած զենքերը, ինչպես նաև լուսանկարչական փաստաթղթերը, որոնց մեջ արտացոլված էր նրա կյանքի հիմնական փուլերը և գործունեությունը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովը հարազատների համար նվերների վրա է ծախսել Ստալինյան մրցանակի համար ստացած դրամական պարգևը (50.000 ռուբլի)[4]։
- Թոշակի է անցել 60 տարեկանում՝ ստանալով 60-60 պետ.համարանիշով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու համար «կտրոն»։
- Թոշակի անցնելուց հետո կնոջ խնդրանքով ստեղծել է պահածոյացման գործիք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Возбранный В. В. Второе рождение // И щит и меч России К 80-летию ГУП «КБП» / Сбор материала и подготовка текста В.В. Возбранного. — Тула: Издательский дом «Пересвет», 2007. — С. 50—52. — 224 с. — ISBN 978-5-86714-287-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://russiapedia.rt.com/prominent-russians/science-and-technology/nikolay-makarov/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Prominent Russians: Nikolay Makarov
- ↑ «Почётный гражданин Тульской области». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Смертельное оружие. Судьба Макарова / Телеканал «Россия 1»». russia.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. - վավերագրական ֆիլմ կոնստրուկտոր Մակարովի մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Մակարով «Երկրի հերոսներ» կայքում
- Макаров Н. Ф., конструктор оружия
- Русская Сила | Макаров Н. Ф., конструктор оружия | Краткая биография
- «Смертельное оружие. Судьба Макарова / Телеканал «Россия 1»». russia.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. - վավերագրական ֆիլմ կոնստրուկտոր Մակարովի մասին
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1988 մահեր
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս զինագործներ
- Ռուս ճարտարագետներ