Նիկոլայ Թեյմուրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Թեյմուրազյան
Ծնվել էհունվարի 5, 1884(1884-01-05)
Հիլիս, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մահացել էհուլիսի 28, 1960(1960-07-28) (76 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր, երաժիշտ և ուսուցիչ
ԱշխատավայրՀայաստանի ազգային գրադարան

Նիկոլայ Ալեքսանդրի Թեյմուրազյան (հունվարի 5 (17), 1884, Հիլիս (ԼՂՀ Ասկերանի շրջան) - հուլիսի 28, 1960, Երևան), հայ դիրիժոր, երաժիշտ-մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Թեյմուրազյանը ծնվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Հիլիս գյուղում։ 1906 թվականին ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը (Ի. Գիջիանիի, Ն. ՆԻկոլաևի, Ի Պալիաշվիլու դասարան)։ 1907-1908 թվականներին Իգդիրում եկեղեցիներին կից ուսումնական հաստատություններում դասավանդել է երգեցողություն, 1909-1910 թվականներին՝ Մեղրիում, Շուշիում, Երևանում կազմակերպել և ղեկավարել է փողային նվագախմբեր 1921-1935 թվականներին Պիոներների տանը, 1943-1947 թվականներին՝ Պիոներների պալատում։ 1947-1953 թվականներին հիմնել և ղեկավարել է Հայաստանի Ազգային գրադարանի նոտային գրականության բաժինը[1][2]:

Փողային նվագախմբի համար ներդաշնակել է հայկական ժողովրդական մեղեդիներ, գրել քայլերգեր, կազմել և հրատարակել մատենագրություններ.

  • «Քրիստափոր Կարա-Մուրզա», 1956
  • «Կոմիտաս», 1957
  • «Մակար Եկմալյան», 1959
  • «Տիգրան Չուխաջյան», 1964

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Теймуразян, Николай Александрович
  2. Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, 2005, էջ 426: