Նիկոլայ Ազարյան
Նիկոլայ Ազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 2, 1920 |
Ծննդավայր | Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 4, 1988 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Զագլիկ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, բանահավաք և ուսուցիչ |
Ամուսին | Նաղդալյան Սոնիկ |
Ծնողներ | հայր.Ազարյան Ղուկաս |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Ղուկասի Ազարյան (հունվարի 2, 1920, Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - նոյեմբերի 4, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Փիփ գյուղի Ազարյանների նշանավոր գերդաստանի անդամ, բանաստեղծ, բանահավաք, մանկավարժ, հասարակական գործիչ։
Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ն. Ազարյանը ծնվել է 1920 թվականի հունվարին Փիփ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում[1], ապա Կիրովաբադի, ներկայիս Գանձակ քաղաքի մանկավարժական տեխնիկումում, որից հետո ընդունվել ու ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ Եղել է Գուրգեն Գաբրիելյանի համակուրսեցին և ընկերը։ Ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և մինչև իր կյանքի վերջը դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և մի քանի անգամ վիրավորվել է։ Նրա հայրը՝ Ղուկասը ու հորեղբայրները՝ Վիրաբը, Արսենը, Նավասարդը և Մելիքը մեծ դերակատարություն են ունեցել գյուղի պատմության մեջ։ Վիրաբ Ազարյանը եղել է Զորավար Անդրանիկի զինակիցը։ Մասնակցել է հայ-թաթարական և հայ-թուրքական կռիվներին։ Արսեն և Մելիք Ազարյանները նույնպես մասնակցել են հայ-թաթարական կռիվներին, որի ժամանակ զոհվել են և թաղված են Վարդենիս քաղաքի մոտ եղբայրական գերեզմանատանը[2]։ Ղուկասը և Նավասարդը շնորհաշատ ու աշխատասեր մարդիկ էին, իսկ նրանց միակ քույր Աստղիկից պահպանվել են նրա գեղեցիկ ասեղնագործությունները, որոնք պահվում են անձնական հավաքածուներում։
Նա հայ ժողովրդին տվել է փայլուն կադրեր, հայրենասեր ու շնորհաշատ աշակերտներ, որոնք մեծագույն հարգանքներով ու երախտագիտությամբ են հիշում իրենց ուսուցչին։ Նրա աշակերտները դարձել են հայտնի մանկավարժներ, բժիշկներ, դատախազներ ու դատավորներ, գիտնականներ։ Մեծ մտավորականի ժողովրդին մատուցած ծառայությունները չեն սահմանափակվել բազմավաստակ ուսուցչի դերակատարությամբ։ Նրա մեծ երախտիքն այն է, որ նա, խորապես ըմբռնելով ժամանակի հրամայականը, գրանցել ու սերունդներին է փոխանցել գյուղի ու հարակից բնակավայրերի պատմության, հուշարձանների, ազգատոհմերի, ավանդույթների մասին տեղեկատվական հսկայական նյութեր։ Այդ նյութերը նա տրամադրել է Երևանում բնակվող իր գործընկեր բարումեցի Նիկոլայ Ղազարյանին, որը այդ տեղեկությունները ամփոփել է Գարդմանք շրջանի պատմության վերաբերյալ աշխատությունում[3]։ Աշխատությունը այժմ գտնվում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անձնական արխիվում։
Նիկոլայ Ազարյանը ոչ միայն ավանդույթային կյանքի մեծ գիտակ էր, այլ նաև ինքնուս ստեղծագործող։
Մահացել է 1988 թ.-ի նոյեմբերի 4-ին և իր կամքի համաձայն թաղվել է գյուղի հին գերեզմանատանը։ Գյուղի բնակչությունը բռնագաղթվել է նույն թվականի նոյեմբերի 28-ին[4]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիփ (Զագլիկ) բանաստեղծություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել եմ քո չքնաղ գրկում, Դու իմ Զագլիկ, քեզ եմ երգում, Բայց ինչու ես տխուր, տրտում, Ես քեզանից չեմ հեռանա։
– – –
Սիրում եմ քո վառ կանաչը, Նախիրներիդ զիլ բառաչը, Շամխոր գետի խուլ շառաչը, Ես քեզանից չեմ հեռանա։
Ծաղիկներիդ բուրմունքն անուշ, Սարից փչող հովերդ անուշ, Աղբյուրներիդ ջրերն անուշ, Քո ջրերից չեմ հեռանա։
– – –
Ամեն քարդ մի պատմություն, Ամեն ծառդ սիրտ հովություն, Սարերդ անգամ մխիթարություն, Քո սարերից չեմ հեռանա։
Զավակներդ որբ ես թողել, Աշխարհով մեկ ցրիվ տվել, Ինչ դարդեր են քեզ փաթաթել, Քո դարդերը չեմ մոռանա։
– – –
Ճիշտ են ասում, որտեղ ապրուստ, Այնտեղ էլ կաց, եղիր հարուստ, Բայց հայրենի հողը ներքուստ, Ինձ այրում է, չեմ հեռանա։
Ում ենք թողնում մեր ոստանը, Մեր պապերի գերեզմանը, Հերոսների հուշարձանը, Ես քեզնից չեմ մոռանա։
– – –
Ուր են իշխաններ-տերերդ, Ուր են իմաստուն ծերերդ, Մնացել են ծույլ պետերը, Ես այստեղից չեմ հեռանա[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունվարի 2 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Փիփ գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 1988 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ բանահավաքներ