Ներխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիցիպալիտետ
Ներխա
Nerja
Դրոշ Զինանշան
ETM Nerja.png Escudo de Nerja.svg

Nerja Capistrano.jpg
Կապիստրոնո ծովափը Ներխայում
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԱնդալուսիա
ՆահանգՄալագա
ՇրջանԱկսարկիա Կոստա Դել Սոլ
ՔաղաքապետԽոսե Ալբերտո Արմիխո
Մակերես85 կմ²
ԲԾՄ26 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա
Բնակչություն21957 մարդ (2010)
ՏեղաբնականունNerjeño, Nerjeña
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ29780
Ավտոմոբիլային կոդMA
Պաշտոնական կայքnerja.es
##Ներխա (Իսպանիա)
Red pog.png

Ներխա (իսպ.՝ Nerja), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Մալագա պրովինցիայում՝ Անդալուսիա ինքնավար համայնքում[1]։ Մունիցիպալիտետը գտնվում է Ակսարկիա Կոստա Դել Սոլ։ Զբաղեցնում է 85 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 21957 մարդ (2010 թվական)։ Վարչական կենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կառուցվել է հռոմեացիների կողմից և անվանվել է Detunda։ VIII դարում այն հայտնվում է արաբների գերիշխանության տակ ևվերանվանվում է Narixa (թարգմանաբար նշանակում է «Փոթորկուն գարուն»),որից էլ հետագայում առաջացել է քաղաքի ժամանակակից անվանումը։ Արաբական տիրապետության շրջանում Ներխան հայտնի է եղել մետաքսի արտադրությամբ և գյուղատնտեսությամբ։ 1487 թվականին՝ Կաստիլիայի և Մալագայի թագավորների միջև կռվից հետո, քաղաքն անցնում է Կաստիլիայի տիրապետության տակ։ Բնակչության մեծամասնությունը կազմել են մորիսկները։

1812 թվականի մայիսին՝ Նապոլեոնյան պատերազմի տարիներին, այստեղ ֆրանսիացիների և անգլիացիների միջև պայքար է ծավալվում

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներխայի քարանձավ

Ներխա մունիցիպալիտետը համարվում է Միջերկրական ծովի զբոսաշրջային վայր։ Ներխայի գլխավոր գեղատեսիլ վայրը «Եվրոպայի պատշգամբ» կոչվող տարածքն է, որտեղից կարելի է դիտել Միջերկրական ծովից բացվող տեսարանը։ Ներխայում կա նաև մի քարանձավ, որը համարվում է Կոստա դել Սոլի բնական հուշարձան, որտեղ ամեն տարի ամռանը կազմակերպվում է պարերի և երգերի միջազգային փառատոն։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]