Նեջլա Քելեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեջլա Քելեք
Necla Kelek 2.jpg
Ծնվել էդեկտեմբերի 31, 1957(1957-12-31)[1][2] (62 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա[3]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունսոցիոլոգ և գրող
Գործունեության ոլորտկրոնի սոցիոլոգիա և Գենդերային հետազոտություններ
Տիրապետում է լեզուներինթուրքերեն և գերմաներեն
ՊարգևներՀանս և Սոֆի Շոլերի մրցանակ և Freedom Prize?
Necla Kelek Վիքիպահեստում

Նեջլա Քելեք (թուրք.՝ Necla Kelek դեկտեմբերի 31, 1957(1957-12-31)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[3]), գերմանացի սոցիոլոգ և թուրքական ծագմամբ թուրքագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեջլան Թուրքիայում էթնիկ փոքրամասնությանը պատկանող չերքեզների ընտանիքից է: 1968 թվականին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: Նա հեռացել է պահպանողական ընտանիքից: Պատրաստվել է ինժեներ դառնալ, այնուհետև սովորել է Համբուրգում տնտեսագիտություն և սոցիոլոգիա: Աշխատել է Համբուրգի տուրիստական գործակալությունում և Վիսբադենի ինժեներական ձեռնարկությունում: Ուսումնասիրել է Գերմանիայում թուրքերի ներգաղթի և հարմարվելու գործընթացները, դրանց ձևավորումը և այլն: 2001 թվականին Գրայֆսվալդի համալսարանում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել իսլամական կանանց մեծացման գործընթացների, թուրքական ծագում ունեցող դպրոցականների ընտանեկան և հասարակական կյանքում կրոնականության նշանակության մասին, թողարկել է դրա հիման վրա գրված «Իսլամը առօրյա կյանքում» գիրքը (2002):

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002. Իսլամը առօրյա կյանքում / Islam im Alltag. Islamische Religiosität und ihre Bedeutung in der Lebenswelt von Schülerinnen und Schülern türkischer Herkunft. Waxmann, Münster
  • 2005. Ներմուծված հարսնացու / fremde Braut. Ein Bericht aus dem Inneren des türkischen Lebens- ը Deutschland- ում: Kiepenheuer & Witsch, Köln
  • 2006 : Լքված որդիներն / Die verlorenen Söhne: Plädoyer für die Befreiung des türkisch-muslimischen Mannes. Kiepenheuer & Witsch, Köln
  • 2008. Դառը քաղցր հայրենիք/ Bittersüße Heimat. Bericht aus dem Inneren der Türkei . Kiepenheuer & Witsch, Köln
  • 2010. Ճանապարհորդություն դեպի դրախտ /Himmelsreise. Mein Streit mit den Wächtern des Islam . Kiepenheuer & Witsch, Köln
  • 2012. Մշակույթների քաոս / Chaos der Kulturen: Die Debatte um Islam und Integration . Kiepenheuer & Witsch, Köln

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123873134 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.