Նեմանյա Մայդով
Նեմանյա Մայդով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Իստոչնո Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա |
Հասակ՝ | 184 սանտիմետր |
Նեմանյա Մայդով (սերբերեն՝ Nemanja Majdov , սերբական կիրիլիցա՝ Немања Мајдов, օգոստոսի 10, 1996[1], Իստոչնո Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ ձյուդոիստ։ Մարզական կարիերայի սկզբում ներկայացրել է Բոսնիա և Հերցեգովինան, ապա՝ Սերբիան, 2017 թվականից Սերբական Հանրապետությունը։ Նրան մարզում են իր հայրը՝ Լյուբիշան և ավագ եղբայրը՝ Ստեֆանը, ով նույնպես ձյուդոիստ է[2]։ Սերբիայի 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում Նեմանյան առաջադրվել է որպես պատգամավորության անկախ թեկնածու[3]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն (2014 և 2016 թթ.):
2017 թ. Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր մինչև 90 կգ քաշային կարգում[4] (հետագա բոլոր մրցումներում դարձյալ հանդես է եկել մինչև 90 կգ քաշային կարգում)։
2018 թ. Թել Ավիվում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր[5]։
2018 թ. իսպանական Տառագոնա քաղաքում անցկացված Միջերկրածովյան խաղերի արծաթե մեդալակիր[6]։
2019 թ. Մարոկկոյի Մարակեշ քաղաքում անցկացված Գրան-պրի մրցաշարի հաղոթող[7]։
2020 թ. Պրահայում անցկացված Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (երկրորդ անգամ)[8]։
2021 թ. մայիսին Կազանում անցկացված միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր[9]։
2022 թ. Թել Ավիվում անցկացված Grand Slam մրցաշարի արծաթե մեդալակիր[10]։
Պատիվներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբիայի «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» կոչում և ազգային օլիմպիական կոմիտեի մրցանակ. 2014
- Սերբական Հանրապետության «Տարվա լավագույն մարզիկ» կոչում և մրցանակ. 2017[11].
- «Ցրվենա Զվեզդա» («Կարմիր աստղ») մարզական ընկերության «Տարվա լավագույն մարզիկ» կոչում և մրցանակ. 2017 թ. և 2019 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/2104311
- ↑ «Nemanja Majdov». judoinside.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Lazar Ristovski i dr Danica Grujičić - neke od nestranačkih ličnosti na listi SNS». www.021.rs (սերբերեն). 2022 թ․ փետրվարի 6. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ DŽUDO ŠAMPIONAT Majdov osvojio svetsko zlato, Приступљено 1. 9. 2017.
- ↑ Kukolj predao titulu, Majdovu srebro na Evropskom prvenstvu, Приступљено 28. 4. 2018.
- ↑ USPEH NA MEDITERANSKIM IGRAMA: Srebro za Nemanju Majdova, bronza za Vanju Stanković, Приступљено 28. 6. 2018.
- ↑ Majdovu zlato na Gran priju u Marakešu, Приступљено 10. 3. 2019.
- ↑ Majdov opet vicešampion Evrope, b92.net, Приступљено 21. 11. 2020.
- ↑ Majdov osvojio bronzanu medalju u Kazanju, b92.net, Приступљено 7. 5. 2021.
- ↑ Lloyd, Owen (2022 թ․ փետրվարի 19). «Dicko cements France's place at top of Tel Aviv Grand Slam medals table». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ana Gajić princeza sporta, a Nemanja Majdov najbolji sportista iz Republike Srpske Արխիվացված 2018-04-29 Wayback Machine, Приступљено 28. 4. 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turnierergebnisse bei JudoInside.com
- Պաշտոնական կայքէջը (անգլերեն)
|