Նատալյա Շաբելսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Շաբելսկայա
Դիմանկար
Ծնվել է1841[1]
Մահացել էհունվարի 7, 1904(1904-01-07)
Մահվան վայրՆիս, Ֆրանսիա
 Natalia Shabelskaya Վիքիպահեստում

Նատալյա Լեոնիդովնա Շաբելսկայա (ռուս.՝ Наталья Леонидовна Шабельская, ծննդյամբ՝ Կրոնեբերգ, ռուս.՝ Кронеберг, 1841[1] - հունվարի 7, 1904(1904-01-07), Նիս, Ֆրանսիա), ռուսական ժողովրդական տարազների կոլեկցիոներ, Մոսկվայում հիմնադրել է «Հնությունների թանգարան»։

Շաբելսկայայի ամենամեծ և արժեքավոր հավաքածուները նման են Կոնստանտին Դալմատովի, Պյոտր Շչուշկինի և Մարիա Տենիշևայի հավաքածուներին[2]։ Նրա հավաքածուն հետագայում բաժանվել է տարբեր ռուսական և արտասահմանյան հավաքածուների միջև։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Շաբելսկայան եղել է Խարկովի նահանգի ամենամեծ հողատեր Պյոտր Նիկոլաևիչ Շաբելսկու կինը։ 1895-1904 թվականներին հիվանդության պատճառով ապրել է արտասահմանում, որտեղ էլ մահացել է։

Շաբելսկայայի դուստրերը շարունակել են նրա աշխատանքը։

  • Վարվարա Պետրովնա Շաբելսկայա, ամուսնությամբ՝ իշխանուհի Սիդամոն-Էրիստովա (186? - 1939?): Իգոր Գրաբարի ղեկավարությամբ ծառայել է պետական ​​ռեստավրացիոն կենտրոնական արհեստանոցներում, նրան վստահվել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի համար «Կարի, թելերի և գործվածքների հուշարձանների թանգարանային պահպանման հրահանգների» պատրաստումը (1923)[3]։
  • Նատալյա Պետրովնա Շաբելսկայա (1868-1940), նկարիչ, ռեստավրատոր, դեկորատիվ ասեղնագործության մասնագետ, 1920-ական թվականներին աշխատել է Մոսկվայում՝ Իգոր Գրաբարի ղեկավարությամբ պետական ռեստավրացիոն կենտրոնական արհեստանոցներում[4]։

Երկուսն էլ հետագայում գաղթել են՝ 1925 թվականի սկզբին Վարվառան մեկնել է Փարիզ, իսկ ամռանը Նատալյան, որը ծանր հիվանդ էր, եկել է քրոջ մոտ։ Փարիզում քույրերը կատարել են Պոլ Պուարեի պատվերները՝ զգեստները զարդարել են հին ռուսական ոճով, իսկ Նիսում կազմակերպել են իրենց սեփական արհեստանոցը։ Նկարները կատարել է Վարվառան, մոդելները՝ Նատալյան[4]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուի նկարագրության 1-ին հատորի (1910) շապիկը՝ միակը նախատեսված 12 հատորանոց հավաքածուից, որը հաջողվել է հրատարակել

Նատալյա Շաբելսկայան, ամուսնանալով Խարկովի նահանգի ամենամեծ հողատիրոջ հետ, իր կալվածքում հիմնել է արհեստանոց՝ Լեբեդինսկի շրջանի Չուպախովկա գյուղում, որտեղ աշխատել են 14 ասեղնագործուհիներ։ Այնուամենայնիվ, նա ամբողջովին նվիրվել է կոլեկցիոներությանը, երբ տեղափոխվել է Մոսկվա, որը ձեռնարկել է հանուն իր դստրերի կրթության։ Շաբելսկայան շատ է ճանապարհորդել ամբողջ Ռուսաստանում և ակտիվորեն ձեռք է բերել տարբեր առարկաներ։ 1890-ական թվականների սկզբին Սադովայա և Բրոննայա փողոցների անկյունում գտնվող իր մոսկովյան առանձնատանը ստեղծել է «Հնությունների թանգարանը»։ Նրա հավաքածուն ներառել է գյուղացիական, վաճառականական, քաղաքային հին ռուսական տարազներ, հնադավանական Ռուսաստանի բոլոր գավառներից, գլխազարդեր, բրդյա և մետաքսե շարֆեր, հնագույն ասեղնագործության նմուշներ, ժանյակ, գործվածք, ճախարակներ, խաղալիքներ, հնագիտական ​​առարկաներ։ Մինչև 1904 թվականը հավաքածուն պարունակել է ավելի քան 20000 առարկաներ։

Շաբելսկայան «հնաոճ իրերի» այս բաժնում առաջին խոշոր կոլեկցիոներն է եղել, ով սիստեմատիկորեն գրանցել է իրերի ծագումն ըստ նահանգների, երբեմն էլ՝ ըստ գավառների[3]։

1904 թվականին Վլադիմիր Ստասովը նրա մահախոսականում գրել է[3]

Մի քանի տարի սովորելուց հետո նա դարձել է հին ռուսական ստեղծագործության այս բնորոշ ճյուղի ամենամեծ և մանրակրկիտ փորձագետներից մեկը, և նրա տունը Մոսկվայում դարձավ իսկական թանգարան, անսովոր հարուստ և բազմազան։

Հավաքածուն ցուցադրվել է բազմաթիվ ցուցահանդեսներում հետևյալ քաղաքներում՝ Մոսկվա (1890), Սանկտ Պետերբուրգ (1892), Չիկագո (1893), Անտվերպեն (1894), Փարիզ (1900)։ 1900 թվականին հավաքածուն ներկայացվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ռուսական տաղավարներից մեկում։

1892 թվականին Նատալյա Շաբելսկայան, ում առողջական վիճակը վատացել է, իր հավաքածուի մի մասը (17-19-րդ դարերի գլխարկների, ռուսական ասեղնագործության և տեքստիլի նմուշների հավաքածուն) նվիրել է Կայսերական Ռուսական պատմական թանգարանին։ Ժողովրդական արվեստի հուշարձանների ուսումնասիրության և պահպանման գործում ունեցած ծառայությունների համար Շաբելսկայան ընտրվել է Ռուսական պատմական թանգարանի իսկական անդամ[4]։

1904 թվականին Նատալյայի մահից հետո հարց է առաջացել թանգարանի հետագա ճակատագրի մասին։ Նրա դուստրերը Ռուսական թանգարանի Սանկտ Պետերբուրգի ազգագրական բաժնին առաջարկել են գնել հավաքածուն՝ պայմանով, որ թանգարանում ստեղծվի նրա անունը կրող սրահ։ 1906 թվականին թանգարանը ստացել է ավելի քան 4 հազար ցուցանմուշ։ Դրանցից 1478-ը նվիրաբերվել է անվճար, իսկ 2596-ը ձեռք է բերվել 40 հազար ռուբլի ոսկով, 5 տարի տարաժամկետ վճարման պայմանով, կայսր Նիկոլայ II-ի միջոցների հաշվին՝ որպես նվեր Ռուսական թանգարանին։

1917 թվականի հեղափոխությունից հետո հավաքածուի մի մասը մնացել է արտասահմանում, չնայած վտարանդի քրոջ՝ այն հայրենիք վերադարձնելու ջանքերին։

Շաբելսկու հավաքածուի արտասահմանյան մասը հետագայում պարզվել է, որ բաժանվել է երկու մասի. մի մասը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մյուս մասը մնացել է Շաբելսկու քարտուղար Լուկյանովսկու մոտ։ Նրանից երբեմնի հայտնի հավաքածուի իրերը 1988 թվականին գնել է Փարիզում բնակվող Պավել Միխայլովիչ Տոլստոյ-Միլոսլավսկին։ Հենց նա էլ այդ հավաքածուն վերադարձրել է հայրենիք՝ 1991 թվականին նա մի քանի հարյուր իրեր նվիրաբերել է Ժողովրդական և Դեկորատիվ արվեստի համառուսական թանգարանին»[4]։

Ներկայումս հավաքածուի իրերը գտնվում են հետևյալ թանգարանների հավաքածուներում՝

  • Ռուսական ազգագրական թանգարան (մոտ 2250 միավոր)[5]
  • Պետական ​​Էրմիտաժ
  • Ռուսական պետական թանգարան
  • Պետական ​​պատմական թանգարան
  • Դեկորատիվ, կիրառական և ժողովրդական արվեստի համառուսական թանգարան
  • Յարոսլավլի պատմա-գեղարվեստական թանգարան-արգելոց
  • Ա. Ն. Կոսիգինի անվան Մոսկվայի պետական ​​տեխնիկական համալսարանի գեղարվեստական գործվածքների թանգարան
  • Մետրոպոլիտեն թանգարան (ԱՄՆ)

Նատալյա Շաբելսկայայի հավաքածուի մի շարք իրեր գտնվում են Փարիզի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[2]։

2010-ական թվականներին Մ. Ագապովան իր ատենախոսության մեջ ստեղծել է Շաբելսկայայի հավաքածուի համախմբված կատալոգը։

Հավաքածուի լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ հավաքածուի լուսանկարումներն իրականացվել են առնվազն 1890-ականների կեսերից։ Լուսանկարներն առաջին անգամ հրապարակվել են 1908 թվականին Է. Կ. Ռեդինի ակնարկում՝ նվիրված Վլադիմիր Ստասովի Շաբելսկայային ուղղված նամակներին։ Որպես մոդելներ շատ դեպքերում հանդես էին եկել կոլեկցիոների դուստրերը։ Քույրերն իրենց գունավոր լուսանկարները տեղադրել էին «Ռուսական հնություններ»-ի անգլերեն հրատարակության մեջ։ Լուսանկարների հավաքածուի մի փոքր մասը նրանք իրենց հետ տարել էին Փարիզ 1925 թվականին։ Մնացած 85 համարները 20-րդ դարի առաջին քառորդում հանձնվել էին Մոսկվայի Դաշկովի թանգարանի հավաքածուին և ներկայումս պահվում են Ռուսական ազգագրական թանգարանի ֆոտոարխիվում։ 2009 թվականին Ռուսական ազգագրական թանգարանը Իվ Սեն Լորանի կենտրոնում ներկայացրեց ռուսական ժողովրդական տարազների ցուցահանդես։ Այդ իրադարձության հետ կապված ֆրանսերեն լույս է տեսել Շաբելսկիների հավաքածուի նախահեղափոխական լուսանկարների կատալոգը, որը գտնվում է Ռուսական ազգագրական թանգարանի հավաքածուում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբելսկայայի և նրա դուստրերի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шабельская Н. Л. Собрание предметов русской старины. М., 1891: Каталог выставки восьмого археологического съезда в Москве в 1890 г. М., 1890 (Собрание Натальи Леонидовны Шабельской);
  • В. П. Сидамон-Эристова и Н. П. Шабельская. Собрание русской старины, вып. 1. М. 1910
  • Шабельская Н. П. Материалы и технические приемы в древнерусском шитье // Вопросы реставрации. Вып. 1. — М.: ЦГРМ, 1926. — С. 113—124.

Մոր մահից հետո քույրերը որոշել են շարունակել իրենց մոր մտահղացած ալբոմների թողարկումը. նյութեր են պատրաստվել 12 հատորի համար, բայց մինչ հեղափոխությունը նրանք հասցրել են հրատարակել միայն մեկ հատոր՝ նվիրված ասեղնագործությանը և ժանյակին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Агапова М. Ю. Перспективы создания сводного каталога коллекции Н. Л. Шабельской. Известия Российского государственного педагогического университета им. А. И. Герцена. № 120 / 2010
  3. 3,0 3,1 3,2 «И. Л. Кызласова. ИЗ ИСТОРИИ РУССКОЙ ЭМИГРАЦИИ 1920-Х-1930-Х ГОДОВ: СЕСТРЫ ШАБЕЛЬСКИЕ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Коллекционеры старой Москвы». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  5. «СУРГУТ. ВЫСТАВКА «КРАСОТА ВНЕ ВРЕМЕНИ. „МУЗЕЙ СТАРИНЫ" НАТАЛЬИ ШАБЕЛЬСКОЙ»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grousman V., Solovieva K., Madlevskaia E. Collection Shabelskaya. 2010
  • Агапова М. Ю. Перспективы создания сводного каталога коллекции Н. Л. Шабельской // Известия Российского государственного педагогического университета имени А. И. Герцена. — 2010. — № 120.
  • Айналов Д. В. Образцы старинного русского шитья и кружев Н. Л. Шабельской // Труды Восьмого археологического съезда в Москве: 1890. — М., 1897. — С. 220—223.
  • Императорские коллекции в собрании Российского Этнографического музея: «Цари народам — народы царям»// Каталог выставки. — М.-СПб., 1995. — С. 46.
  • Исраелова С. Чудный русский «теремок». История коллекции Натальи Шабельской// Родина. — 1998. — № 7. — С. 55.
  • Кабанова М. Ю. Коллекционирование предметов Текстиля во второй половине XIX века на примере «Собрания предметов русской старины» Н. Л. Шабельской // Сборник статей. Под. ред М. Б. Пиотровского и A. A. Никоновой. — СПб., 2006. — С. 265.
  • Кызласова И. Л. Из истории русской эмиграции 1920-х—1930-х годов: сестры Шабельские. По материалам архива Института H.H. Кондакова в Праге// Искусство христианского мира. Сборник статей. Выпуск 5. — М., 2001.
  • Молотова Л. Н. Н. Л. Шабельская и её коллекции в Государственном музее этнографии народов СССР// Сообщения ГРМ. Выпуск X. — Л., 1976. — С. 168—173.
  • Редин Е. К. Письма Стасова к Шабельской// Сборник Харьковского историко-филологического общества. Том 18. — Харьков, 1909. — С. 2—15.
  • Стасов В. В. Наталья Леонидовна Шабельская: Биографический очерк // Стасов В. В. Статьи и заметки, публиковавшиеся в газетах и не вошедшие в книжные издания. — М., 1952. — Том 1. — С. 194—198, 399.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Շաբելսկայա» հոդվածին։