Նատալի Կուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Կուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Natalie Louise Cook[1]
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի և լողափի վոլեյբոլ խաղացող
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 19, 1975(1975-01-19)[2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա[2]
181 սանտիմետր
Քաշ՝73 կիլոգրամ

Նատալի Կուկ (անգլ.՝ Natalie Louise Cook, հունվարի 19, 1975(1975-01-19)[2], Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա[2]), ավստրալիացի մարզուհի, որը հանդես է գալիս լողափնյա վոլեյբոլում։ 2000 թվականի օլիմպիական չեմպիոնուհի, առաջին ավստրալուհին, որը մասնակցել է հինգ օլիմպիական խաղերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ սպորտային կարիերաի սկիզբը՝ պատրաստվում էր կյանքը կապել բժշկության հետ, բայց 1993 թվականին թողել է համալսարանը, որպեսզի կենտրոնանա լողափնյա վոլեյբոլի վրա[3]։ Քերի Փոթարսթի հետ միասին մասնակցել է 1996 թվականի Օլիպպիական խաղերին, շահելով բրոնզե մեդալ։ Այդ նույն թվականին նրանք հաղթեցին Ճապոնիայում կայացած համաշխարհային շրջագայության փուլում։ Դադարելով խաղալ միասին, մինչև 2000 թվականը, վերամիավորվելուց հետո զբաղեցրին երրորդ տեղը՝ Ֆրանսիայի և Պորտուգալիայի համաշխարհային շրջագայության փուլում, այնուհետև մասնակցություն ունեցան Սիդնեյի 2000 թվականի օլիմպիական խաղերին։ Դառնալով խաղերի չեմպիոն, ստացել է Ավստրալիայի շքանշանի մեդալ։ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան Կուկին և Փոթարսթին ընդգրկել է տասնամյակի թիմում։

Տնային օլիմպիադայից հետո, Փոթարսթը ավարտեց կարիերան, իսկ Կուկը գտավ նոր թիմակից՝ Նիկոլ Սանդերսոնին։ Նրանք 2013 թվականին Ռիո դե Ժանեյրոում կայացած աշխարհի առաջնությանը նվաճել են բրոնզ մեդալ և 2013 թվականին համաշխարհային փուլի արդյունքում զբաղեցրել են 4-րդ տեղը։ Արդյունքում նրանք անցան 2004 թվականին օլիմպիական խաղերը՝ խաղում պարտվելով երրորդ տեղի համար։ Սանդերսոնի հետ նրանք խաղացել են մինչև 2006 թվականը, որից հետո Կուկի նոր թիմակիցը դարձավ Տամսին Բարնեթը։ Պեկինի Օլիմպիական խաղերում, Կուկը գրավեց հինգերորդ տեղը։ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որը նրա համար վերջինն էր (այդ ժամանակ նա 37 տարեկան էր), խմբային փուլում 3 պարտություններից հետո զբաղեցրել է միայն 19-րդ տեղը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերին ոչ պաշտոնապես ամուսնացել է վոլեյբոլիստուհի Սառա Մաքսվելի հետ, որի հետ նա հանդիպել է 8 տարի շարունակ[4]։ Ապրում է Բրիսբենում և ղեկավարում է լողափային վոլեյբոլի բնագավառում մասնագիտացված Sandstorm սեփական ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Australian Honours Search Facility
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's Who in Australia — 1906.
  3. «Nat Cook». Australian Olympic Committee (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. Tom Snowdon (27 июня 2015). «Olympian adds to pressure on Government to follow US lead and legalise gay marriage». www.couriermail.com.au (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալի Կուկ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Կուկ» հոդվածին։