Jump to content

Նատալի Գուլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Գուլե
Nathalie Goulet
Նատալի Գուլեն 2014 թվականին
Դրոշ
Դրոշ
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատգամավոր
 2007 թվական
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն ֆրանսիացի
Ծննդյան օր մայիսի 24, 1958(1958-05-24)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Բուլոն Բիյանկուր
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ամուսին Daniel Goulet?
 
Կայք՝ senateurgoulet.fr

Նատալի Գուլե (ֆր.՝ Nathalie Goulet, մայիսի 24, 1958(1958-05-24)[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատգամավոր 2007 թվականից[2]։ Նատալի Գուլեն ընտրվել է պատգամավոր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օրնի դեպարտամենտից[2]։

Գուլեն հանդիսանալով «Ժողովրդավարների և անկախների միություն» կուսակցության անդամ[2], Ֆրանսիայի խորհրդարանում հանդես է գալի «Ցենտրիսների միություն» խմբակցության կազմում։ Արտաքին գործերի և պաշտպանության ուժերի հանձնաժողովի անդամ է։

Սենատում Գուլեն աջակցում է Իրանի հետ միջուկային բանակցություններին, ինչպես նաև պաղեստինցի և ադրբեջանցի փախստականների աջակցության հանձնառությանը։

Գուլեն աջակցել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին[3], միևնույն ժամանակ հանդես գալով Թուրքիայի և արաբական երկրների հետ Ֆրանսիայի հարաբերությունների կարգավորման և ընդլայնման դիրքերից։ Վերջինս քննադատական վերաբերմուն ունի արևմտյան ուժերի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տարվող քաղաքական կուրսի հանդեպ։

Նատալի Գուլեն ժամանակի ընթացքում ձեռք է բերել Ֆրանսիայի օրենսդիրի ամենաթուրքամետ խորհրդարանականի համբավ։ 2016 թվականին՝ Քառօրյա պատերազմի ժամանակահատվածում, նա կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել «Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի»[4]։ 2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Ոսկե չինար» պարգևով։

2022 թվականին՝ Ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմի համատեքստում, Նատալի Գուլեն պահանջել է դադարեցնել նեոնացիզմը Ուկրաինայում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur/goulet_nathalie07004j.html
  2. 2,0 2,1 2,2 «Mme Nathalie Goulet, sénateur de l'Orne (Normandie) - Sénat». www.senat.fr. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «French Senator Goulet Responds to Hetq Article: Says APA Incorrectly Translated Her Words». Hetq.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «French senator calls on UN Security Council to condemn Armenian agression against Azerbaijan». www.today.az. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «Французские сенаторы потребовали остановить неонацизм на Украине». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Գուլե» հոդվածին։