Նավարշավ Սենտ-Ադրեսում
Նավարշավ Սենտ-Ադրեսում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե[1] |
տարի | 1867[1] |
բարձրություն | 75,2 սանտիմետր[1] |
լայնություն | 101,6 սանտիմետր[1] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | ծովանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
սեփականատեր | Henri Hecht? և William Church Osborn? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Նավարշավ[2] Սենտ-Ադրեսում» (ֆր.՝ Régates à Sainte-Adresse), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի՝ 1867 թվականին վրձնած նկարը (Claude Monet, 1840—1926)։ Նկարի չափսերն են՝ 75,2 × 101,6 սմ[3][4]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1867 թվականի ամռանը Մոնեն իր ընտանիքով բնակվել է Սենտ–Ադրես փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Լա Մանշի մերձափնյա շրջանում՝ Հավրից 3-4 կիլոմետր դեպի հյուսիս։ Այնտեղ նա վրձնել է մի շարք բնապատկերներ, որոնցից էր նաև «Նավարշավ Սենտ-Ադրեսում» նկարը (հայտնի է նաև «Սենտ–Անդրեսի լողափը») անվանումով[5]։
Մոնեն իր գործընկեր Ֆրեդերիկ Բազիլին ուղարկված նամակում այսպես է նկարագրել բնապատկերը․ «Ծովային բնապատկերների թվում ես նկարել եմ Հավրի առագաստանավերի մրցաշարը՝ ափին կանգնած մարդկանցով և նախանավահանգստով, որը ծածկված է բազմաթիվ փոքրիկ առագաստներով»։ «Նավարշավ Սենտ-Ադրեսում» բնապատկերում դեպի ափ ուղղված համարձակ հայացքը բնանկարի ոճային բազմաթիվ հնարքներից միայն մեկն է, որը հետագայում քննադատների կողմից ստացել է արհամարհական անվանում՝ «իմպրեսիոնիզմ»[3][5]։
Մոնեի նկարի թեման, որը պատկերել է ինչպես բնության գրկում հանգստացողներին, այնպես էլ՝ ինքնին բնությունը, իմպրեսիոնիստների շրջանում շատ հայտնի է դարձել։ Ջրի՝ կապտավուն և կանաչավուն պատկերի լայն ներկապնակը, նկարի առաջին պլանում մարդկանց հետնամասի կապույտ ստվերը և բոլորովին այլ կապույտը, որն օգտագործվել է ափի նավակների պատկերման համար, վկայում են այն մասին, որ նկարիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լույսին և առանձին մթնոլորտային պայմաններին գույնի հաղորդմանը[5]։
Նույն թվականին և գրեթե նույն կետից Մոնեն վրձնել է ևս մեկ նկար՝ «Սենտ–Անդրեսի լողափը (ֆր.՝ «La Plage de Sainte-Adresse») (չափսը՝75.8 × 102.5 սմ)։ Թեմայի և չափսերի նույնատիպ լինելու պատճառով «Լողափ» և «Առագաստանավերի մրցաշար» կտավները երբեմն դիտարկվում են որպես «զույգ նկարներ»։ Ներկայումս «Սենտ-Ադրեսի լողափը» պատկանում է Չիկագոյի արվեստի ինստիտուտին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Regatta at Sainte-Adresse — Metropolitan Museum of Art, 1870.
- ↑ ««Նավարշավ» բառը Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան».
- ↑ 3,0 3,1 «Regatta at Sainte-Adresse — Claude Monet» (HTML). The Metropolitan Museum of Art. Վերցված է 08.07.2017-ին.
- ↑ «Regatta at Sainte-Adresse, 1867, Claude Monet» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 16.07.2015-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 The Metropolitan Museum of Art. Vol. 8, Modern Europe / Gary Tinterow. — New York, 1987. — P. 30—31. — 170 p. — ISBN 0-87099-457-3
- ↑ «Claude Monet — The Beach at Sainte-Adresse, 1867» (HTML). Art Institute of Chicago. Վերցված է 21.07.2017-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նավարշավ Սենտ-Ադրեսում» Մետրոպոլիտեն թանգարանի տվյալների շտեմարանում