Նասիր Խոսրով
Նասիր Խոսրով Աբու Մուին պարս.՝ ناصر خسرو قبادیانی | |
|---|---|
| Ծննդյան անուն | արաբ․՝ نَاصِر بْنُ خُسْرُو بْنِ حَارِث القُبَادیَانِي البَلِْخي |
| Ծնվել է | սեպտեմբերի 3, 1004 |
| Ծննդավայր | Qabodiyon, Խատլոնի մարզ |
| Վախճանվել է | մոտ 1088 |
| Վախճանի վայր | Yamgan, Բադախշան, Աֆղանստան |
| Գերեզման | Բալխ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մաթեմատիկոս, ակնարկագիր, ճանապարհորդ, da'i, scholar, միսիոներ և հեղինակ |
| Լեզու | պարսկերեն |
| Քաղաքացիություն | Ղազնևիների պետություն և |
| Գրական ուղղություններ | list of converts to Shia Islam? |
| Ուշագրավ աշխատանքներ | Safarnama? և Diwan? |
Նասիր Խոսրով Աբու Մուին (սեպտեմբերի 3, 1004, Qabodiyon, Խատլոնի մարզ - մոտ 1088, Yamgan, Բադախշան, Աֆղանստան, պարս.՝ ناصر خسرو قبادیانی), պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա, կրոնական գործիչ։ 1046 թ.-ից 1052 թվականներին Նասիրը ուղևորվել է Եգիպտոս (նկարագրել է «ճանապարհորդության գրքում»)։ Վերադառնալուց հետո որպես հերետիկոս վտարվել է հայրենի Բալխ քաղաքից։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բադախշանի (Պամիր) սարերում։ Քարոզել է իսմայիլականություն աղանդի հայացքները։ Նասիր Խոսրովի գրական ժառանգությունը կազմում են կրոնափիլիսոփայական տրակտատները, 12 հազար բեյթ ամփոփող դիվանը, «Ռովշանայի-Նամե» պոեմը։ Նասիրին դատապարտել է պալատական պոեզիան, խարազանել սելջուկ ֆեոդալներին, հարձակվել գիտական և փիլիսոփայական մտքի ազատ զարգացումը կաշկանդող ուղղափառ հոգևորականության վրա, պահանջել կարեկցել աղքատներին։ Չարիքի ու թշվառության պատճառը տեսել է «վատ դավանանքի» տարածման և «անարդար կառավարման» մեջ։ Նրա ստեղծագործություններում արտացոլվել է գյուղացիական շարժումների գաղափարախոսությունը։ Նշանակալի է Նասիրի դերը փիլիսոփայական քասիդի և խրատական պոեմի զարգացման գործում։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիր Խոսրով» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։ |
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1004 ծնունդներ
- 1088 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ գրողի մասին
- Պարսիկ բանաստեղծներ
- Պարսիկ գրողներ
- Պարսիկ փիլիսոփաներ
- Պարսկալեզու բանաստեղծներ
- Միջնադարյան պարսիկ գրողներ
- Աֆղան գրողներ
- Իրանցի հասարակական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Մուսուլման աստվածաբաններ
- Մուսուլման գրողներ
- Պարսիկ մաթեմատիկոսներ
- Պետական գործիչներ
- Միջնադարյան պարսիկ բանաստեղծներ
- Կրոնական գործիչներ