Նապոլեոն Հիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նապոլեոն Հիլլ
Napoleon Hill seated with book TGR.jpg
Ծնվել է հոկտեմբերի 26, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2]
Ծննդավայր Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է նոյեմբերի 8, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2] (87 տարեկանում)
Վախճանի վայր Հարավային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գրող, ակնարկագիր, լրագրող և պրոֆեսոր
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր վավերագրական գրականություն
Ուշագրավ աշխատանքներ Մտածիր և հարստացիր և The Law of Success
Napoleon Hill signature.svg
Napoleon Hill Վիքիպահեստում

Նապոլեոն Հիլլ (անգլ.՝ Napoleon Hill, հոկտեմբերի 26, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2], Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - նոյեմբերի 8, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2], Հարավային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), մի նոր ասպարեզի ամերիկյան գրող, մեկը «ինքնօգնություն» ժանրի ստեղծողներից անգլ.՝ self-help: Հաճախ է դիտվում որպես հաջողության մասին ամենահայտնի գրող[4]: Նրա ամենահայտնի աշխատանքներից է «Մտածիր և հարստացիր» աշխատությունը 1937, որը համարվում է աշխարհում ամենավաճառվող գրքերից մեկը (մինչև նրա մահը վաճառվել է ավելի քան 20 միլիոն կրկնօրինակ)[5]: Նրա աշխատություններն ուսումնասիրում են անհատական ուժը և այն դերը, որը նրանք կրում են անհատական զարգացման ընթացքում: Նա եղել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի խորհրդատուն 1933 - 1936 թվականներին: «Մարդ հասնում է նրան՝ ինչին հավատում է» - ահա նրա թևավոր խոսքերից.[6][7]: «Ինչպես է մարդը հասնում հաջողության և հաջողության կոնկրետ բանաձևը հասարակ մարդու համար» նրա գրքերի գլխավոր թեման է: Նրա «Մտածիր և հարստացիր» գիրքը, որը անհատական հաջողության խորհրդանիշ է, առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին: Հետագայում այն թարգմանվեց տարբեր լեզուներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Հիլլը ծնվել է 1883 թվականին Վիրջինիայի մի փոքրիկ խրճիթում: Նրա մայրը՝ Սառա Սիլվանիա Բլեռ, մահացել է, երբ Նապոլեոնը ընդամենը 10 տարեկան էր: Հայրը Ջեյմս Մոնրո Հիլլն էր: Ուսանողական տարիներին՝ ուսման վարձը չվճարելու պատճառով, նա՝ մի փոքրիկ խմբագրությունում, սկսում է աշխատել որպես լրագող: Տաղանդը և սերը դեպի լրագրություն օգնեցին նրան ապագայում: Նրա փայլուն հոդվածները գրավեցին Ռոբերտ Լ. Թեյլորի, Թենեսիի նահանգապետ և «Բոբ Թեյլորս Մեգեզին» թերթի սեփականատիրոջ ուշադրությունը: Նա Նապոլեոնին հրամայեց գրել հոդվածների մի շարք՝ հայտնի մարդկանց կարիերայի մասին, որոնցից ամենաառաջինը դարձավ հայտնի ամերիկացի արդյունաբերող և բարերար՝ Էնդրյու Կարնեգին: Հիլլը լավ տպավորություն թողեց Կարնեգիի վրա, և վերջինս նրան առաջարկեց մի աշխատանք, որը պետք է կառավարվեր մոտ երկու տասնամյակ: Նա պետք է մոտ հինգ հարյուր հայտնի ամերիկացի մարդկանցից հարցազրույց վերցներ, և պարզեր ընդհանուր հաջողության գաղտնիքը, որը կօգներ նույնիսկ ֆինանսական թույլ կարողություններով մարդկանց: Նրա աշխատանքի ընթացքում նա հարցազրույց ունեցավ այնպիսի հայտնի մարդկանց հետ ինչպիսիք են Հենրի Ֆորդը, Չառլզ Շվաբը, Վիլիամ Ռիգլին, Կլառենս Դերրոյը, Լյուտեր Բերբենկ, Դջոն Պիրպոնթ Մորգան և նույնիսկ ամերիկայի երեք նախագահները: 1928 թվականին, ուղիղ 20 տարի անց այն բանից, երբ նա ծանոթացավ Կարնեգիի հետ, Հիլլը հրատարակեց իր առաջին գիրքը՝ անձնական հաջողության իր տարբերակը: Այդ ամբողջ ժամանակ, երբ նա հավաքագրում էր նյութեր, նա ստիպված էր ապրուստ հայթայթել տարբեր եղանակներով, այդ թվում Չիկագոյի համալսարանում աշխատելով որպես գովազդային գործակալ, ինչպես նաև հրատարակելով «Գոլդեն Ռուլ» թերթը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է որպես հանրային կապերի փորձագետ ՝ ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմում: 1933 թվականին Ջեննինգս Ռենդոլֆը`արևելյան Վիրջինիայի սենատորը, նրան ներկայացրեց ԱՄՆ-ի նախագահ՝ Ռուզվելտին, և Հիլլը կրկին դարձավ նախագահի խորհրդատու: Ավելի ուշ նա որոշեց զբաղվել իր քսանամյա աշխատանքի ՝իր «Մտածիր և հարստացիր» գրքի համակարգման և կատարելագործման աշխատանքով: 1952-ին «Նպոլեոն Հիլլի Ասոցիացիա»-ի հաստատումից հետո, նա զբաղվում էր անձնական հաջողության փիլիսոփայության տարածման գործով, ինչպես նաև գլխավորում էր Նապոլեոն Հիլլի ֆոնդը սոցիալ-կրթական կազմակերպությունը: 1963-ին Հիլլը կազմել է նոր ժամանակացույց և ծրագիր ստեղծելու «Անձնական Ձեռքբերման Ակադեմիա» և կազմակերպեց հեռակա կամ վերապատրաստական աշխատանքներ տանը: Այս ամենը տեղի ունեցավ նրա կյանքի ութերորդ տասնամյակում: Իր կյանքի վերջին տարիներին նա զբաղվում էր կրթական գործունեությամբ և իր օրինակով ցույց տվեց իր մեթոդների և գաղափարների արդյունավետությունը:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտածիր և հարստացիր
  • How to Sell Your Way through Life
  • The Law of Success
  • Success Through a Positive Mental Attitude
  • You Can Work Your Own Miracles
  • Napoleon Hill’s keys to success
  • Grow Rich!: With Peace of Mind
  • The Master-Key to Riches
  • Succeed and Grow Rich Through Persuasion
  • Outwitting the Devil: The Secret to Freedom and Success

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb11907523k
  4. Briley, Richard Gaylord, 1995, The Seven Spiritual Secrets Of Success, p. 151, Thomas Nelson Publishers, ISBN 0-7852-8083-9
  5. AP, November 10, 1970, 'Grow Rich' Author Dies
  6. Hill, Napoleon (1937). Think and Grow Rich. Chicago, Illinois: Combined Registry Company. էջ 14. ISBN 1-60506-930-2. https://books.google.am/books?id=v0qAh2gHd4YC&printsec=frontcover&dq=Think+and+Grow+Rich&cd=7#v=onepage&q&f=false. 
  7. Larry Chang Wisdom for the Soul, p. 514, Gnosophia Publishers, ISBN 978-0-9773391-0-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]