Նախահիպերտենզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախահիպերտենզիա
Տեսակrisk factor?
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն

Նախահիպերտենզիա (հայտնի է նաև որպես բարձր նորմալ զարկերակային ճնշում և սահմանային ճնշում), ըստ Ամերիկյան բժշկական դասակարգման՝ վիճակ, երբ զարկերակային ճնշումը բարձր է նորմայից, սակայն չի հասնում զարկերակային գերճնշման ցուցանիշներին[1]։ Նախահիպերտենզիայի ժամանակ սիստոլիկ ճնշումը տատանվում է 120-139 մմսս․ սահմաններում, իսկ դիաստոլիկը՝ 80-89 մմսս սահմաններում։ 140/90 մմսս․ և ավելի ցուցանիշների դեպքում համարվում է զարկերակային գերճնշում։ Զարկերակային ճնշումը դասակարգվում է երկու և ավելի առանձին դեպքերում չափումների հիման վրա, որոնք արվել են վերջին շաբաթվա ընթացքում։ Համընդհանուր ազգային 7րդ զեկույցը առաջարկում է զարկերակային գերճնշման ցուցանիշի նոր սահմանում՝ 140/90մմսս․-ից ցածր, քանի որ այն հնարավորություն կտա ավելի հստակ հասկանալ ճնշման կապը տարիքի հետ[2]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահիպերտենզիան հաճախ ասիմպտոմատիկ (առանց ախտանշանների) է ախտորոշման պահին։ Շատ բարձր զարկերակային ճնշումը (չարորակ հիպերտենզիա) երբեմն կարող է բերել գլխացավերի, տեսողական խանգարումների, հոգնածության, գլխապտույտների առաջացման, սակայն սրանք ոչ սպեցիֆիկ ախտանիշներ են և կարող են պայմանավորված լինել նաև այլ գործոններով։ Այնուամենայնիվ, նորմայից բարձր զարկերակային ճնշումը կարող է չախտորոշվել երկար ժամանակ։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկերակային բարձր ճնշումը զարգանում է աստիճանաբար՝ տարիների ընթացքում, հաճախ առանց որևէ սպեցիֆիկ(հատուկ) պատճառի։ Այնուամենայնիվ, հնարավոր պատճառներն են՝ դեղորայքները, երիկամային, մակերիկամային հիվանդությունները կամ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, որոնք ի սկզբանե պետք է ժխտվեն։ Զարկերակային բարձր ճնշումը,որը զարգանում է ինչ-որ ժամանակ անց, առանց հատուկ պատճառի, ախտորոշվում է ինչպես բարորակ կամ էսենցիալ գերճնշում։ Զարկերակային ճնշումը բարձրանում է տարիքին զուգընթաց։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազեցնել նախահիպերտենզիան զարկերակային գերճնշման վերածվելու ռիսկը, ինչպես նաև փոփոխել ապրելակերպը կամ վարքը։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում պարունակող սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն՝ օրական 30 րոպե տևողությամբ և շաբաթվա մեծ մասը զբաղեցնող, դադարել ծխելը, նվազեցնել ալկոլոհոլի օգտագործումը և, ամենակարևորն է, պահել առողջ քաշը[3]։

Հատկապես խորհուրդ է տրվում այն սննդակարգը, որն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն(սննդակարգի կեսը պետք է ներառի ոչ օսլա պարունակող բանջարեղեն, օրինակ կանաչեղեն, լոբազգիներ, գազար, վարունգ, լոլիկ և այլն),ամբողջական հացահատիկ, ռաֆինացված հացահատիկ (սպիտակ հաց, սպիտակ ալյուրից պատրաստված խմորեղեն), ցածր յուղայնությամբ մթերք (օրինակ՝ մսի յուղոտ մասեր կամ տապակած ուտելիք) և նատրիումի ցածր քանակություն( տանը պատրաստած կամ քիչ շոգեխաշած մթերք)։ Ռանդոմիզացված հետազոտություններն հաստատել են այսպիսի սննդակարգի կարևոր դերը զարկերակային ճնշման կարգավորման և բարելավման մեջ։ Միայն այսպիսի սննդակարգը, ինքն իրենով, ավելի արդյունավետ կարող է իջեցնել զարկերակայինն ճնշումը, քան դեղորայքի կիրառումը։ Ճիշտ սննդակարգը և նատրիումի օգտագործման նվազեցումը թողում են դրական ազդեցություն, որը ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել քիչ ճարպ պարունակող մթերքներ, մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև նվազեցնել օգտագործվող նատրիումի քանակը, որի շատ կիրառումը բնորոշ է հատկապես զարգացած երկրներին, օրինակ՝ ԱՄՆ։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ որքան լավ լինի սննդի որակը, այնքան արդյունքներն ավելի լավ կլինեն։ Նշանակալի արդյունքները տեսանի կլինեն 30 օրվա ընթացքում[4]։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շաքարային դիաբետի առկայության դեպքում նատրիումի և ճարպերի քիչ պարունակությամբ սննդակարգն այնքան էլ էֆեկտիվ չէ զարկերակայինն գերճնշման բուժման համար[5]։ Այլ հետազոտություններում անդրադարձել են ածխաջրատներով հարուստ սննդակարգերին, որոնք պարունակում են ռաֆինացված ածխաջրատներ(շաքար, եգիպտացորենի օշարակ, սպիտակ ալյուր) և նշել, որ դրանք հանդիսանում են զարկերակային ճնշման բարձրացման պոտենցիալ աղբյուր[6]։ Վերջին հետազոտություններ պարզել են, որ ցածր ածխաջրատներով սննդակարգերը կարող են իջեցնել քաշը և զարկերակային ճնշումը այնպես,ինչպես դեղամիջոցները[7]։

Կալիումով հարուստ մթերքներից են բանանը, պապայան, քաղցր կարտոֆիլը, կանաչեղենը, ավոկադոն, սալորի հյութը, լոլիկի հյութը, նարինջը, կաթը, յոգուրտը, կապույտ, սև, խայտաբղետ լոբազգիները, ոսպը, տավարի միսը, ձուկը, ընդեղենը և այնպիսի սերմեր, ինչպիսիք են պիստակը, նուշը, դդումը, կտավատի և արևածաղկի սերմերը[8]։

Հսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահիպերտենզիայով հիվանդների մոնիտորինգը(հսկողությունը) հիպերտոնիայի առաջընթացի կամ թիրախ օրգանների վնասվածության նշաններն հայտնաբերելու կարևոր միջոց է։ Զարկերակային ճնշման ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հաջորդ այցի ընթացքում։

Հակագերճնշումային դեղորայքի բուժման հիմնական ցուցումը հիպերտոնիայի (զարկերակային գերճնշում) առաջընթացն է։ Շեմն ավելի ցածր է շաքարային դիաբետով հիվանդների, երիկամների քրոնիկ անբավարարության կամ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում[9]։ Ներկայում այս հիվանդությունների առկայության դեպքում թիրախային զարկերակային ճնշումը պետք է լինի 120/80 մմսս-ից ցածր։

Տնային հսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարկերակային ճնշման տնային հսկողությունը օգնում է հետևել նախահիպերտենզիա ունեցող հիվանդներին։ Այն հիվանդին և նրա բժշկին կարող է օգնել առավել տեղեկացված լինել զարկերակային ճնշման տատանումների մասին։ Տնային մոնիտորինգի միջոցով կարելի է խուսափել «սպիտակ խալաթ»-ի ֆենոմենից, ինչը բացատրվում է հետևյալ կերպ․ հիվանդի զարկերակային ճնշման մակարդակը բարձրանում է սպիտակ խալաթով բժշկի ներկայության ժամանակ։ Ամեն օր կանոնավոր ժամերին տանը կամ աշխատավայրում հսկողությունը օգնում է հիվանդին ախտորոշել նախահիպերտենզիա կամ հիպերտոնիկ հիվանդությունը։

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի կայքում ասվում է[10]. «Հնարավոր է, որ դուք ունեք «սպիտակ խալաթ»-ի ֆենոմենով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացում, ինչը նշանակում է, որ ձեր զարկերակային ճնշումը բարձրանում է, երբ գտնվում եք բժշկի սենյակում։ Ժամանակի ընթացքում զարկերակային ճնշման չափումների գրանցումը օգնում է բժշկին ախտորոշել և կանխարգելել հնարավոր առողջական խնդիրները»։

Տնային հսկողության դեպքում մարդիկ օգտագործում են հատուկ սարքեր և կազմում են ճնշման չափումների հատուկ աղյուսակ, որն անհրաժեշտ է բուժող բժշկին ճիշտ բուժում իրականացնելու համար։

Ելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահիպերտենզիան առողջական լուրջ խնդիր համարելը վիճարկելի հարց է[11]։ Մի շարք երկարատև ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նախահիպերտենզիայի առկայության դեպքում մահացության էական աճ չի նկատվել[12][13]։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ զարկերակային ճնշման և մահացության միջև կա J-աձև հարաբերակցություն, այսինքն՝ զարկերակային ճնշման և՛ ցածր, և՛ բարձր մակարդակները բերում են մահացության զգալի աճի[14]։ Մյուս կողմից Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտը ենթադրում է, որ նախահիպերտենզիա ունեցող մարդիկ ավելի հակված են հիպերտոնիկ հիվանդության(զարկերակային գերճնշման) զարգացման՝ համեմատած զարկերակային նորմալ ճնշում ունեցողների[15]։

Համաձայն որոշ ուսումնասիրությունների, նախահիպերտենզիան կարող է մեծացնել սրտի ինֆարկտի, ինսուլտի, խրոնիկ սրտային անբավարարության և երիկամային անբավարարության զարգացման ռիսկը[16][17]։ Այլ ուսումնասիրություն ցույց է տալիս, որ նախահիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ 3 անգամ մեծանում է սրտի ինֆարկտի և 1,7 անգամ սրտային անբավարարության զարգացման ռիսկը՝ ի տարբերություն նորմալ զարկերակային ճնշում ունեցողների[18]։ Մետա-անալիզներն ապացուցել են, որ նույնիսկ ցածր թվերի նախահիպերտենզիան մեծացնում է ինսուլտի զարգացման ռիսկը[19]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 և 2000 թվականներից Առողջապահության և սննդի ազգային փորձաքննության հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մեծահասակների շրջանում նախահիպերտենզիայի տարածվածությունը եղել է մոտավորապես 31 տոկոս[20]։ Ընդհանուր տարածվածությունը տղամարդկանց մոտ ավելի մեծ էր (համապատասխանաբար 39 և 23 տոկոս)[21]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահիպերտենզիայի զարգացման հիմնական ռիսկի գործոնը ավելորդ քաշն է։ Այլ գործոններ են զարկերակային գերճնշման ընտանեկան պատմությունը, նստակյաց ապրելակերպը, նատրումի մեծ քանակություն պարունակող սննդի կիրառումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը։ Զարկերակային ճնշման ցուցանիշները սովորաբար լինում են ընտանեկան, սակայն չկա որևէ գենետիկ կապ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Logan, Carolynn M.; Rice, M. Katherine (1987). Logan's Medical and Scientific Abbreviations. J. B. Lippincott and Company. էջեր 58. ISBN 0-397-54589-4.
  2. Chobanian AV, Bakris GL, Black HR, և այլք: (May 2003). «The Seventh Report of the Joint National Committee on Prevention, Detection, Evaluation, and Treatment of High Blood Pressure: the JNC 7 report». JAMA. 289 (19): 2560–72. doi:10.1001/jama.289.19.2560. PMID 12748199.
  3. [1](չաշխատող հղում)
  4. [Sacks, F. M., Svetkey, L. P., Vollmer, W. M., Appel, L. J., Bray, G. A., Harsha, D., ... & Karanja, N. (2001). Effects on blood pressure of reduced dietary sodium and the Dietary Approaches to Stop Hypertension (DASH) diet. New England Journal of Medicine, 344(1), 3-10.]
  5. Taubes, Gary (2007 թ․ սեպտեմբերի 25). Good Calories, Bad Calories: Challenging the Conventional Wisdom on Diet, Weight Control, and Disease: Gary Taubes: 9781400040780: Amazon.com: Books. ISBN 978-1400040780.
  6. http://americanheart.mediaroom.com/index.php?s=43&item=829
  7. «Low-Carb Diet Lowers Blood Pressure - High Blood Pressure (Hypertension) and Related Information on». Medicinenet.com. 2010 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  8. «Functions and Food Sources of Common Minerals». Dietitians of Canada. 2011 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  9. Sipahi I, Tuzcu EM, Schoenhagen P, և այլք: (August 2006). «Effects of normal, pre-hypertensive, and hypertensive blood pressure levels on progression of coronary atherosclerosis». J. Am. Coll. Cardiol. 48 (4): 833–8. doi:10.1016/j.jacc.2006.05.045. PMID 16904557.
  10. American Heart Association website
  11. Smetana, GW (2011). «Rethinking "Abnormal" Blood Pressure: What is the Value?». Journal of General Internal Medicine. 26 (7): 678–680. doi:10.1007/s11606-011-1737-2. PMC 3138596. PMID 21557032.
  12. Taylor, BC; Wilt, TJ; Welch, HG (2011). «Impact of diastolic and systolic blood pressure on mortality: Implications for the definition of "normal"». Journal of General Internal Medicine. 26 (7): 685–90. doi:10.1007/s11606-011-1660-6. PMC 3138604. PMID 21404131.
  13. Port, S; Demer, L; Jennrich, R; Walter, D; Garfinkel, A (2000). «Systolic blood pressure and mortality». Lancet. 355 (9199): 175–80. doi:10.1016/S0140-6736(99)07051-8. PMID 10675116.
  14. Messerli, Franz H.; Panjrath, Gurusher S. (2009). «The J-Curve Between Blood Pressure and Coronary Artery Disease or Essential Hypertension». Journal of the American College of Cardiology. 54 (20): 1827–1834. doi:10.1016/j.jacc.2009.05.073. PMID 19892233.
  15. National Heart, Lung and Blood Institute<«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)>
  16. Qureshi AI, Suri MF, Kirmani JF, Divani AA, Mohammad Y (September 2005). «Is prehypertension a risk factor for cardiovascular diseases?». Stroke. 36 (9): 1859–63. doi:10.1161/01.STR.0000177495.45580.f1. PMID 16081866.(չաշխատող հղում)
  17. Vasan RS, Larson MG, Leip EP, և այլք: (November 2001). «Impact of high-normal blood pressure on the risk of cardiovascular disease». N. Engl. J. Med. 345 (18): 1291–7. doi:10.1056/NEJMoa003417. PMID 11794147.
  18. American Heart Association (2005, August 6). Prehypertension Triples Heart Attack Risk
  19. Huang, Y; Cai X; Li Y; Su L; Mai W; Wang S; Hu Y; Wu Y; Xu D. (2014 թ․ մարտի 12). «Prehypertension and the risk of stroke: A meta-analysis». Neurology. 82 (13): 1153–61. doi:10.1212/WNL.0000000000000268. PMID 24623843.
  20. http://www.uptodate.com. Prehypertension and Borderline Hypertension, Nov 15, 2007
  21. Hsia J, Margolis KL, Eaton CB, և այլք: (February 2007). «Prehypertension and cardiovascular disease risk in the Women's Health Initiative». Circulation. 115 (7): 855–60. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.656850. PMID 17309936.