Նաինյան այրու որդու հարությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաինյան այրու որդու հարությունը
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե
տարի1560
բարձրություն102 սանտիմետր[1]
լայնություն136 սանտիմետր[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
սեփականատերԱրվեստի պատմության թանգարան, Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի և Bartolomeo della Nave?
Ծանոթագրություններ

«Նաինյան այրու որդու հարությունը» (իտալ.՝ Risurrezione del figlio della vedova di Nain), իտալացի գեղանկարիչ, Վենետիկի դպրոցի ներկայացուցիչ Պաոլո Վերոնեզեի (1528-1588) նկարը։ Ստեղծվել է 1565-1570 թվականներին։ Պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանհավաքածուում (ինվ. №GG 52)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում կտավը գտնվել է Բարտոլոմեո դելլա Նավեի հավաքածուում։ 1659 թվականից պահպանվել է էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի Ավստրիացու հավաքածուում]] (1614-1662)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Նաինից երիտասարդ այրու հետ Հիսուս Քրիստոսի հանդիպման տեսարանը, որը դրանից կարճ ժամանակ առաջ կորցրել էր որդուն։ Քրիստոսը վերակենդանացնում է երիտասարդին, և կինը ծնկի է իջնում նրա առաջ, ի նշան երախտագիտության։ Հիմնական տեսարանը տեղի է ունենում տպավորիչ սյունաշար ունեցող ինտերիերում, որտեղ կերպարները հետևում են հուզիչ իրադարձություններին։ Այրին և նրա ընկերուհիները հագել են շքեղ զգեստներ, ինչը առաջացնում է տոնի ու անակնկալի զգացում, ինչը կտրուկ հակապատկեր է հետին պլանում պատկերված գիշերային, սգալի երկնքին։ Նկարի ստորին ձախ անկյունում պատկերված է մի երիտասարդ մարդ, որը հենց նոր է հարություն առել, բայց դեռ ընկղմված է այդ մռայլ լույսի մեջ։

Նկարիչը իր նկարում փառաբանում է իդեալներն ու Վենետիկի արիստոկրատիայի աշխարհը՝ իր կերպարներին հագցնելով այնպես և նրանց ներկայացնելով այնպիսի տեսարաններում, որոնք շատ նմանություններ ունեն թատերական ներկայացումների հետ[3]։ Այնպիսի հնարքի միջոցով, ինչպիսին է ճաղաշարի միայն մի մասը պատկերումը, որտեղ մարդիկ հավաքվել են Քրիստոսի մոտ, և ներքևի կերպարների մասնակի կերպարների պատկերումը մեջքից, Վերոնեզեն հասել է հաջողության դիտողին գործողության մեջ ներգրավվածության պատրանքի ստեղծման հարցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.khm.at/objektdb/detail/388/
  2. «Catalogue entry» (գերմաներեն).
  3. Wolfgang Prohaska, The Kunsthistorisches Museum Vienna: The Paintings (Museums of the World) (London: Scala Publishers, 2011) 978-34-065-2756-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вольфганг Прохаска. «Венский музей истории искусств. Живопись». — Лондон: Scala Publishers, 2011. — 128 с. — («Музеи мира»). — 7000 экз. — ISBN 978-34-065-2756-2
  • «Музей истории искусства. Вена». Под редакцией Сильвии Боргези. = Kunsthistorisches Museum. Vienna. — /Пер. с ит. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8