Նադեժդա Օբուխովա
Նադեժդա Օբուխովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1886 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 14, 1961 (75 տարեկան) Թեոդոսիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Nadezhda Obukhova Վիքիպահեստում |
Նադեժդա Անդրեևնա Օբուխովա (ռուս.՝ Наде́жда Андре́евна Обу́хова, մարտի 6, 1886, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 14, 1961, Թեոդոսիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։
1912 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ումբերտո Մազետտիի դասարանը), նույն թվականից հանդես է եկել որպես համերգային երգչուհի։ 1916-1943 թվականներին՝ Մեծ թատրոնի մեներգչուհի։ Համարվել է ռուս վոկալ դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից։ Դերերգերից են՝ Լյուբաշա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Մարֆա (Մուսորգսկու «Խովանշչինա»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»)։ Դարաշրջանի ճշմարիտ ընկալմամբ են աչքի ընկել ռուսական ռոմանսների նրա կատարումները։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 510)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Օբուխովա» հոդվածին։ |
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1961 մահեր
- Թեոդոսիա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային երգչուհիներ
- Ռուս մեցցո-սոպրանոներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին