Յուրյուքներ (թուրքերեն՝ Yörükler), թյուրքական էթնիկ խումբ, որը հիմնականում բնակվում է ժամանակակից Թուրքիայի հարավային և հարավարևմտյան հատվածներում։ Վարում են քոչվոր կյանք։ Հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ և անասնապահությամբ։ Մասնագիտական ավելի նեղ գրականության մեջ յուրյուքները մտնում են օղուզական խմբիթյուրքական ենթամբի մեջ։ Յուրյուքները թյուրքալեզու մյուս ազգերի հետ միասին գաղթել են Փոքր Ասիա։ Յուրյուքները վերջնականորեն իսլամ են ընդունել Պարսկաստանում։ Ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող յուրյուքների թիվը դժվար է ասել, քանի որ էթնոսը ձուլվում է թուրքերի հետ։ Յուրյուքները պատմականորեն բաժանվել են մի քանի ցեղերի՝