Յուրի Օռլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Օռլով
Юрий Орлов
Orlov photo.jpg
Ծնվել էօգոստոսի 13, 1924(1924-08-13)[1][2] (95 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, իրավապաշտպան, միջուկային ֆիզիկոս և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Կորնելի համալսարան, Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ[3], Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[3] և IZMIRAN?[3]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4] և անգլերեն
Ինչով է հայտնիՄիջուկային ֆիզիկա, բետատրոնային տատանումների ոչ գծային տեսություն, էլեկտրոնային արագացուցիչում դեմիֆիրացման տեսություն, ոչ գծային ֆոկուսացում, մասնիկների և հակամասնիկների թվի բազմացմամբ արագացուցիչ
ՊարգևներԿարտեր-Մենիլի անվան մարդու իրավունքների մրցանակ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ
Yuri Orlov Վիքիպահեստում

Յուրի Ֆեոդորի Օռլով (ռուս.՝ Юрий Фёдорович Орлов, օգոստոսի 13, 1924, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նշանավոր ֆիզիկոս, իրավապաշտպան և հասարակական գործիչ։ Ֆիզիկա-մաթեմատիակական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1970)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1976 թվականին եղել է Մոսկվայի հելսինկյան խմբի հիմնադիր նախագահ, Մարդու իրավունքների միջազգային հելսինկյան Ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի և մի շարք գիտական ու հասարակական կազմակերպությունների անդամ, Ուպսալայի (Շվեդիա) համալսարանի պատվավոր դոկտոր է։ 1987 թվականից Կոռնելի համալսարանի (Իթակա, Նյու Յորք) ավագ գիտաշխատող է։ 1986 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Գործունեություն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Ալիխանյանի հրավերով[5] 1956-1972 թվականներին աշխատել է Հայաստանում[6]։ Նա եղել է ԵրՖԻ-ի արագացուցչի նախագծողների և կառուցողների հիմնական կազմում, դասավանդել է ԵՊՀ-ում, ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[7]։ 1952-1956 թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, 1956-1972 թթ.՝ ԵրՖԻ-ի գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Ամերիկական ֆիզիկական ընկերության Նիկոլսոնի մեդալով (1995) և այլ մեդալներով ու մրցանակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]