Յուրի Հովհաննիսյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Յուրի Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 12, 1948(1948-05-12)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՇոշ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974)
Մասնագիտությունքանդակագործ

Յուրի Գրիգորի Հովհաննիսյան (մայիսի 12, 1948(1948-05-12)[1], Շոշ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1996 թվականից Ստեփանակերտի «Հակոբ Գյուրջյան» ինստիտուտի ռեկտորն է։ Հովհաննիսյանի քանդակներից տեղադրված են Ստեփանակերտում, Չարենցավանում, Վարդենիսում, Երևանում, Շուշիում և այլուր։ Գործերից պահվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, ՀՊՊԹ-ում[2]։

2014 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Շուշիում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիոն քանդակներն առանձնանում են պլաստիկ արտահայտչականությամբ և ընդհանրացումների հնչեղությամբ։

  • «Ծավալաձև», 1973, կավ
  • «Ջրահարս», 1978, տուֆ
  • «Թավջութակահարուհին», 1985, բրոնզ
  • «Ալեքսանդրի դիմաքանդակը», 1985, մարմար
  • «Որդիները չվերադարձան» քանդակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12185
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]