Յուրի Կուգաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կուգաչ
Ծնվել էմարտի 8 (21), 1917
ԾննդավայրՍուզդալ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 22, 2013(2013-04-22)[2] (96 տարեկան)
Մահվան վայրQ19900185?, Q4427824?, Վիշնևոլոցկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ և Մոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Յուրի Կուգաչ (ռուս.՝ Кугач, Юрий Петрович, մարտի 8 (21), 1917, Սուզդալ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 22, 2013(2013-04-22)[2], Q19900185?, Q4427824?, Վիշնևոլոցկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ։

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, (1975), թղթակից անդամ (1970), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1977)։ Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի և Ի. Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1969)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յ. Կուգաչը ծնվել է 1917 թվականի մարտի 8-ին (21), Սուզդալում (այժմ` Վլադիմիրի մարզ

1936 թվականին ավարտել է Մոսկվայի 105 թվականի հիշատակի իզոտեխնիկումը։ Ուսուցիչները եղել են Նիկոլայ Կրիմովն ու Կ. Մորոզովը։

1939 թվականից եղել է գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից։

1942 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ։

1945 թվականին եղել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի ասպիրանտ, դասախոսները եղել են Սերգեյ Գերասիմովը, Ն. Մաքսիմովը, Իգոր Գրաբարը։

1948-1951 թվականներին դասավանդել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում։ 1975 թվականից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ։ Յու. Կուգաչի նկարները

Յ. Պ. Կուգաչի նկարները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, Ուկրաինայի գեղարվեստական թանգարաններում, Ռուսաստանի և արտասահմանյան մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ճապոնիա

Մահացել է 2013 թվականին ապրիլի 23, Տվերի մարզի Վիշնեվոլցկի շրջանի Մալի Գարադոկ գյուղում։ Մահվան պատճառն է եղել ողնաշարի վզի հատվածի ճողվածքից ծնկային հոդի էնդեպրոտեզաֆորումից հետո։

Թաղվել է 2013 թվականի ապրիլի 26-ին, Սադովի շրջանի Սերեբրյանիչեսկի գերեզմանատանը։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (1997 թվական, ապրիլի 16)` պետության առաջ ունեցած վաստակի, ընկերության ամրապնդման և ժողովուրդների միջև ընկերության ամրապնդման համար[3].
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (մարտի 26, 1987 թվական)[4].
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ` (1977)
  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)` «Մոսկվայի և Կրեմլի առաջադեմ մարդիկ» կտավի և «Մոսկվայի հայտնի մարդիկ» դիմանկարների շարքի համար (համահեղինակների հետ)։
  • Ի. Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1969)` «Շաբաթ օրը», «Պարերից առաջ», «Հարսանիք» նկարների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]