Յուրի Զբանացկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Զբանացկի
Zbanatckiy GrOl.jpg
Ծնվել էհունվարի 1, 1914(1914-01-01)
ԾննդավայրQ3734232?, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 25, 1994(1994-04-25) (80 տարեկանում) կամ մարտի 25, 1994(1994-03-25)[1] (80 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուուկրաիներեն
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունՆեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
Yurii Zbanatskyi Signatute 1969.png
Yurii Zbanatskyi Վիքիպահեստում

Յուրի Զբանացկի (ուկր.՝ Збанацький Юрій Оліферович, հունվարի 1, 1914(1914-01-01), Q3734232?, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1994(1994-04-25) կամ մարտի 25, 1994(1994-03-25)[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող, պարտիզանական միավորման հրամանատար։ ԽՍՀՄ հերոս (1944 թ.)։ Գերագույն Ռադայի 9-րդ գումարման պատգամավոր։ ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի, Լեսյա Ուկրաինկայի անվան մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Զբանացկին ծնվել է Չեռնիգովի մարզի Բորսուկով գյուղում։ Ավարտելով յոթնամյա դպրոցը և Չեռնիգովի մանկավարժական տեխնիկումի առաջին կուրսը՝ 1931 թվականից ուսուցչությամբ է զբաղվել գյուղական դպրոցում, այնուհետև նշանակվել է յոթնամյա դպրոցի տնօրեն։ Միաժամանակ սովորել է Նեժինի մանկավարժական ինստիտուտում։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը և նշանակվել ժողկրթբաժնի վարիչ։ Էքստերն կարգով սովորել է Կիևի համալսարանի պատմության ֆակուլտետում, աշխատել է կուսակցական շրջկոմում, խմբագրել է շրջանային թերթը[2]:

1974 թվականի օգոստոսին կուսակցական մարմինների որոշմամբ գտնվել է Չեռնիգովշչինայի թշնամական թիկունքում, ընդհատակում, ընկել է ֆաշիստական տանջարանները, համակենտրոնացման ճամբար, որտեղից փախել է 1942 թվականի աշնանը։ Կազմակերպել է պարտիզանական ջոկատ, որը շուտով վեր է ածվել խոշոր միավորման։

Հետպատերազմյա տարիներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, վարչության նախագահի տեղակալ, Կիևի գրողների կազմակերպության առաջին քարտուղար։

Գրել սկսել է պատերազմից առաջ։ Առանձին գրքերով լույս են տեսել վեպեր, վիպակներ, պատմվածքներ։ Տպագրվել սկսել է 1940-ական թվականներին։ Զբանացկու մի շարք գործեր նկարահանվել են Ալեքսանդր Դովժենկոյի անվան ստուդիայում։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1994 թվականի ապրիլի 25-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե աստղ» մեդալ
  • Լենինի շքանշան
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6.4.1985 թ.)
  • Աշխատանքի կարմիր դրոշի երեք շքանշան,
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1970 թ.)
  • Ն. Ա. Օստրովսկու անվան Ուկրաինայի կոմերիտմիության մրցանակ
  • Մ. Սեսպելի անվան Չուվաշիայի կոմերիտմիության մրցանակ
  • Չուվաշիայի մշակույթի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - С. 539. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Журналисты на войне. М.,1974,кн.2.
  • Церковный М. Ф.,Шиганов А. Д.,Юрьев Б. Ф. Героев подвиги бессмертны.-Киев:1982

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]