Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան
Нежинский педагогический университет имени Николая Гоголя, Нежинский педагогический институт, Институт народного образования, Историко-филологический институт князя Безбородко, Юридический лицей, Физико-математический лицей, Нежинская гимназия высших наук, Ніжинська гімназія вищих наук, Ніжинський фізико-математичний ліцей, Ніжинський юридичний ліцей, Історико-філологічний інститут князя Безбородька, Ніжинський інститут народної освіти, Ніжинський педагогічний інститут, Ніжинський державний педагогічний інститут імені М. В. Гоголя, Ніжинський державний педагогічний університет імені Миколи Гоголя և Ніжинський державний університет імені Миколи Гоголя
Coat of arms of Nizhyn Gogol State University (in Ukrainian).png
Nizhyn University.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1805
Անվանված էՆիկոլայ Գոգոլ
ՌեկտորQ24025677?
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
ՏեղագրությունՆեժին
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքndu.edu.ua
Կոորդինատներ: 51°3′9.0000001000072″ հս․ լ. 31°52′50.999988100005″ ավ. ե. / 51.052500000027777105° հս․. լ. 31.88083333002778019° ավ. ե. / 51.052500000027777105; 31.88083333002778019
Nizhyn Gogol State University Վիքիպահեստում

Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան (ուկր.՝ Ніжинський державний університет імені Миколи Гоголя), բարձրագույն ուսումնական հաստատություն Ուկրաինայի Չեռնոգորի շրջանի Նեժին քաղաքում: 1821-1828 թվականներին այստեղ է սովորել Նիկոլայ Գոգոլը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին ուկրաինացի կալվածատեր, կոմս Իլյա Անդրեևիչ Բեզբորոդկոն, կատարելով մահացածի եղբոր` իշխան Ալեքսանդր Անդրեևիչի կամքը, սկսեց կառուցել Նեժինի բարձրագույն գիտությունների դպրոց: Շինարարության համար ընտրվեց Նեժինում Օստեր գետի աջ ափին գտնվող Բեզբորոդկոյի կալվածքը: Հաստատության գլխավոր շենքը 1805-1817 թվականներին կառուցել է ճարտարապետության ակադեմիկոս Ա. Ի. Ռուսկան: 1805 թվականի հուլիսի 25-ին ցարական սենատը որոշում է ընդունել Նեժինում բարձրագույն գիտությունների դպրոցի ստեղծման և կառուցման մասին: 1820 թվականին կայացել է համալսարանին հավասար իրավունքներ ունեցող դպրոցի պաշտոնական բացումը: 1832 թվականին «Ազատախոհության գործի հետ կապված» առաջադեմ հայացքների տեր պրոֆեսորներն ազատվել են աշխատանքից, դպրոցը դարձել է ֆիզիկա-մաթեմատիկական դպրոց 3 տարի ուսուցման ժամկետով, 1840 թվականին դարձել է իրավաբանական դպրոց (3 տարի ժամկետով), 1875 թվականին` իշխան Բեզբորոդկոյի անվան պատմա-բանասիրական ինստիտուտ: 1909 թվականին ինստիտուտի տարածքում տեղադրվել է Նիկոլայ Գոգոլի կիսանդրին:

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920` Ժողովրդական կրթության ինստիտուտ
  • 1934 ` Մանկավարժական ինստիտուտ
  • 1939` Նեժինի Ն. Գոգոլի անվան մանկավարժական ինստիտուտ
  • 1998, սեպտեմբերի 4` Ուկրաինայի նախարարների կաբինետը հրամանագիր է ընդունել (№ 1381) «Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական մանկավարժական համալսարանի ստեղծման մասին»
  • 2004, հոկտեմբերի 15` Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանասիրության ֆակուլտետ
  • Պատմա-իրավական ֆակուլտետ
  • Օտար լեզուների ֆակուլտետ
  • Մշակույթի և արվեստի ֆակուլտետ
  • Հոգեբանության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետ[1]
  • Բնա-աշխարհագրության ֆակուլտետ
  • Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «факультет психологии»։ Нежинский государственный университет։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-01-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]