Յուրի Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Գալստյան
Ծնվել էհունվարի 7, 1952(1952-01-07) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և կոմպոզիտոր
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Յուրի Նորայրի Գալստյան (հունվարի 7, 1952(1952-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Գալստյանը ծնվել է Երևանում, 1952 թվականի հունվարի 7-ին։ Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի (1966, դասատու՝ Գագիկ Հովունց), Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի (1970, դասատու՝ Կ. Մալխասյան) և կոմպոզիցիայի (դասատու՝ Ստեփան Ջրբաշյան), Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (1976, Կ. Մալխասյանի դասարան), կոմպոզիցիայի (1982, Ղազարոս Սարյանի դասարան), դիրիժորության (1998, Էմին Խաչատրյանի դասարան) բաժինները։ 1976-1980 թվականին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1980-1981 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, 1982 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1988-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության ժամանակակից երաժշտության նվագախմբի գեղարվեստական ղեկավար։

Յուրի Գալստյանը գրել է պիեսներ, սոնատներ՝ դաշնամուրի (1967), գալարափողի և դաշնամուրի (1978), կվինտետներ՝ շեփորի, կլառնետի, գալարափողի, դաշնամուրի և հարվածային գործիքների (1976), շվիի և լարային քառյակի (1980), կոնցերտներ՝ կամերերային նվագախմբի (1981, 2008), ժողովրդական գործիքների (1984, 2014), «Մտորումներ» (2001)՝ կամերերային երգչախմբի, «էսքիզներ» (2003)՝ խառը երգչախմբի, «Խաղեր» (2007)՝ ժողովրդական գործիքների, «Երգ» (2012)՝ ֆլեյտայի և դաշնամուրի, «Երկխոսություն» (2013)՝ 2 կլառնետի համար, «Պատանեկան ալբոմ» (1967), «Սիմֆոնիկ պոեմ» (1968), փողային կվարտետ (1968), «Սիմֆոնիկ պատկեր» (1977), «Դիլիջանյան էսքիզներ» (2010), դաշնամուրային պրելյուդների շարք (1981–84, 2 տետր), թատերական երաժշտություն։

1981, 1983 թվականներին եղել է երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթ-փառատոնի դափնեկիր, 1983 թվականին՝ մանկական երգի հանրապետական մրցույթի 3-րդ մրցանակակիր, 1987 թվականին՝ Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակին նվիրված մրցույթի հատուկ մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։