Յուրի Բալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Բալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | Շեփոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Յուրի Արմենակի Բալյան (հոկտեմբերի 21, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ երաժիշտ, շեփորահար, Հայաստանի վաստակավոր արտիստ (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Բալյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքում[1]։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և (Միքայել Խաչատրյանի դասարան) և նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1960-1966 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, 1966 թվականիցից՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, շեփորահար։
1967 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1991 թվականից, ամբիոնի վարիչ՝ 1992–2002 թվականներին)։ Կատարել է շեփորի (նվագախմբի և դաշնամուրի հետ) համար մի շարք կոնցերտներ, ֆանտազիաներ, սկերցոներ, նաև Ա. Հարությունյանի, Ա. Աճեմյանի, Բ. Կոտոյանի, Յ. Հայդնի, Ջ. Գերշվինի և ուրիշ երաժիշտների երկերից։
Յուրի Բալյանը եղել է հայ կոմպոզիտորների շեփորի համար ստեղծագործությունների առաջին կատարողը։ Գրել է գործեր շեփորի և դաշնամուրի, փողային գործիքների եռյակի, քառյակի, կվինտետի, փողային նվագախմբի համար («Տասներկու ստեղծագործություն շեփորի և դաշնամուրի համար», 2008, «Մանկական պիեսներ շեփորի և դաշնամուրի համար», 2012)։
Յուրի Բալյանը հանդես է եկել Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
ԽՍՀՄ համամիութենական մրցույթի (1963, Լենինգրադ), Հանրապետական փառատոնի (1965, ոսկե մեդալ) դափնեկի է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ շեփորահարներ
- Վաստակավոր արտիստներ