Յուսուֆ բեն Հասան
Յուսուֆ բեն Հասան արաբ․՝ السلطان يوسف بن الحسن | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
օգոստոսի 18, 1912 - նոյեմբերի 17, 1927 | |||
Նախորդող | Աբդ ալ-Հաֆիզ | ||
Հաջորդող | Մուհամմեդ V | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | իսլամ | ||
Ծննդյան օր | հունվարի 1, 1882 | ||
Ծննդավայր | Մեկնես, Մարոկկո | ||
Վախճանի օր | նոյեմբերի 17, 1927 (45 տարեկան) | ||
Վախճանի վայր | Ֆես, Ֆրանսիական Մարոկկո | ||
Դինաստիա | Ալավիտներ, Մարոկկոյում իշխող դինաստիան | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Հասան I | ||
Զավակներ | Մուհամեդ V | ||
Պարգևներ | |||
Յուսուֆ բեն Հասան (արաբ․՝ السلطان يوسف بن الحسن, հունվարի 1, 1882, Մեկնես, Մարոկկո - նոյեմբերի 17, 1927, Ֆես, Ֆրանսիական Մարոկկո), արաբ պետական և քաղաքական գործիչ, 1912 թվականից՝ Մարոկկոյի սուլթան։ Ձևականորեն ղեկավարել է Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատը 1912 թվականից մինչև իր մահը՝ 1927 թվականը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուսուֆ բեն Հասանը ծնվել է 1882 թվականին Մեկնեսում՝ սուլթան Հասան I-ի ընտանիքում։ Մարոկկոյի գահը ժառանգել է եղբորից՝ սուլթան Աբդ ալ-Հաֆիդից, ով էլ 1912 թվականի Ֆեսի պայմանագրով Մարոկկոն Ֆրանսիային հանձնելուց հետո անհետ կորել էր։
Յուսուֆի իշխանության տարիները նշանավորվեցին հակակառավարչական բազմաթիվ ապստամբություններով՝ որոնք ուղղված էին Մարոկկոյի թագավորական ընտանիքի հրաժարականին։ Առավել լուրջ ապստամբություն բարձրացրեցին բերբերները։ Այդ ապստամբությունը սկսվել է Իսպանական Արևմտյան Սահարայում և ապա տարածվել ամբողջ Մարոկկոյում։ Քաղաքական նման պայմաններում Յուսուֆ բեն Հասանը ստիպված է լինում աջակցել իսպանա-ֆրանսիական կոալիցիային, որն էլ 1925 թվականին արյան մեջ խեղդում է ապստամբությունը։ Այդ տարիներին սեփական անվտանգությունից ելնելով Յուսուֆը ստիպված է լինում տեղափոխվել Ռաբաթ, որն էլ շուտով դառնում է Մարոկկոյի նոր մայրաքաղաքը։
Շուտով Յուսուֆի իշխանությունը ընդհատվում է վերջինիս հանկարծակի մահվան պատճառով։ Յուսուֆ բեն Հասանը մահացել է 1927 թվականին Ֆեսում։ Նրա մահից հետո իր գահը փոխանցվեց որդուն՝ Մուհամմեդ V-ին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարոկկոյի Ալավիտների թագավորական ընտանիքը». www.usa-morocco.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.