Հասան I
| Հասան I արաբ․՝ الحسن الأول بن محمد | |||
| |||
|---|---|---|---|
| սեպտեմբերի 16, 1873 - հունիսի 7, 1894 | |||
| Նախորդող | Մուհամմեդ IV | ||
| Հաջորդող | Աբդ ալ-Ազիզ | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
| Ծննդյան օր | 1836[1] | ||
| Ծննդավայր | Ֆես, Մարոկկո | ||
| Վախճանի օր | հունիսի 7, 1894[2] | ||
| Վախճանի վայր | Մարաքեշ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ֆրանսիա | ||
| Դինաստիա | Ալավիտներ, Մարոկկոյում իշխող դինաստիան | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Մուհամեդ IV[2] | ||
| Ամուսին | Lalla Ruqaya Al Amrani? | ||
| Զավակներ | Աբդ ալ Հաֆիդ, Abdelaziz of Morocco?[2] և Յուսուֆ բեն Հասան | ||
| Պարգևներ | |||
Հասան I (արաբ․՝ الحسن الأول بن محمد, 1836[1], Ֆես, Մարոկկո - հունիսի 7, 1894[2], Մարաքեշ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ֆրանսիա), արաբ պետական և քաղաքական գործիչ, Մարոկկոյի սուլթան։ Մարոկկոն ղեկավարել է 1873-1894 թվականներին։ Եղել է Մուհամմեդ IV-ի ավագ որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլայ Հասանը ծնվել է 1836 թվականին Մարոկկոյի Ֆես քաղաքում։ Եղել է սուլթան Մուհամմեդի ավագ որդին։ Հոր մահից հետո ժառանգել է երկրի գահը և 1873 թվականին դարձել Մարոկկոյի սուլթան։ Պաշտոնավարման առաջին շրջանում Ֆեսում բարձրացվել է մեծ ապստամբություն։ Նոր սուլթանն ընտրվելուց հետո խոստացել է շարունակել հորեղբոր կողմից սկսած արդիականացման և կանոնավոր զարգացման քաղաքականությունը։
Մուլայ Հասանը եղել է Մարոկկոյի ամենահաջողակն սուլթաններից մեկը։ Այն ժամանակահատվածում, երբ Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեծ մասը նվաճվում էին եվրոպացի գաղութարարների, Մարոկկոն վերազինում էր իր բանակը։ Նրա օրոք Մարոկկոյում անցկացվել են ռազմական և վարչական ոլորտի բարեփոխումներ։
Նա կարողացել է անառիկ պահել երկրի սահմանները։ 1893 թվականին Հասանը ճանապարհորդություն է կազմակերպել ամբողջ երկրի տարածքով մեկ։ Նա հասցրել է լինել Ֆեսում, Մարաքեշում, Արևմտյան Սահարայում և այլ երկրամասերում։ Վեց ամիս տևած ճանապարհորդության ընթացքում Հասանը կարողացրել է վերամիավորիչ աշխատանքներ իրագործել և հանդարտեցնել մի շարք շրջանների ապստամբներին։
1881 թվականին Հասանը հիմնադրել է Տիզնիթ քաղաքը։ Մահացել է 1874 թվականի հունիսի 7-ին Մարաքեշում, թաղված է Ռաբաթում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 3 4 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. 37. — P. 224.
