Յումի Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յումի Լամբերտ
Laura Yumi Lambert[1]
Ծնվել էապրիլի 11, 1995(1995-04-11)[2] (29 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա[1]
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունմոդել
 Yumi Lambert Վիքիպահեստում

Լաուրա Յումի Լամբերտ, առավել հայտնի է որպես Յումի Լամբերտ ֆր.՝ Laura Yumi Lambert ; ապրիլի 14 , 1995[3], Jodoigne, Բելգիա ), բելգիացի թոփ մոդել[4]։

Ծնվել է 1995 թվականին Բելգիայում։ Յումին իր ասիական արտաքինը ժառանգել է հորից, ով ունի ճապոնական արմատներ[5]։ Աղջիկը մոդելային բիզնեսում է 15 տարեկանից[6]։ Ընդ որում՝ Բրյուսելի Dominique Models մոդելային գործակալության քասթինգին, որ առաջինն էր նրա կյանքում, մասնակցել էր հենց իր նախաձեռնությամբ[7]։ Դրանից հետո պայմանագիր է կնքել IMG գործակալության հետ։ 16 տարեկանում նա արդեն Chanel-ի 2013 թվականի գարուն-ամառ գովազդային արշավի դեմքն էր[8]։ Միջազգային պոդիումում իր դեբյուտը նշել է 2013 թվականին։ Յումին քանիցս հայտնվել է Vogue ամսագրի շապիկներին։ 2014 թվականից նա աշխարհի լավագույն 50 մոդելների թվում է՝ ըստ models.com- ի վարկանիշի։

Տարբեր ժամանակներում նա մասնակցել է Էլիզաբեթ և Ջեյմս, Ալեքսանդր Վանգ, Մարկ Ջեյքոբս, Քրիստիան Դիոր, Ռոլան Մուրետ, Քրիստոբալ Բալենսիագա, Պակո Ռաբան, Ռիկ Օուենս, Ժիվանշի, Նինա Ռիչի, Ռալֆ Լորեն, Օսկար դե լա Ռենտա, Ջորջո Արմանի, Missoni, Prada, Miu Miu, Bottega Veneta, Jil Sander, Blumarine, Moschino և նորաձևության ուրիշներ տների կազմակերպած ցուցադրություններին։

2014[9] և 2015[10] թվականներին նա հրավիրվել է մասնակցելու Victoria's Secret- ի տարեվերջյան ամփոփիչ շոուներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յումին մի եղբայր ունի՝ Մաքսիմ անունով[11][12]։ Ազատ ժամանակ նրանք սիրում են զբաղվել մանգա նկարելով և երաժշտություն լսելով։ Սիրելի երաժշտախումբը Arcade Fire-ն է[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.elle.de/models/yumi-lambert
  2. https://www.zimbio.com/Yumi+Lambert
  3. «50 best new and young female fashion models of the world». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Yumi Lambert». Fashion Model Directory. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  5. «About Yumi Lambert». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Voici Yumi Lambert, le top model qui représentera la Belgique au prochain défile Victoria's Secret». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Portfolio imgmodels Yumi Lambert». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Une Belge va défiler pour Victoria's Secret». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Here Are All the Models Walking the 2014 Victoria's Secret Fashion Show». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Victoria's Secret Fashion Show 2015: All 44 models revealed, plus the reality behind the auditions detailed | Features | Lifestyle | The Independent». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 Niebaum, Sara-Lena. «Yumi Lambert - Model-Portrait». Elle (գերմաներեն). Hachette Filipacchi Médias. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  12. Satenstein, Liana (2014 թ․ դեկտեմբերի 1). «Meet 7 New Faces of the Victoria's Secret Fashion Show». Vogue. Condé Nast. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումի Լամբերտ» հոդվածին։