Յուլի Վանագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Վանագ
լատիշ․՝ Jūlijs Vanags
Ծնվել էհուլիսի 8, 1903(1903-07-08)
ԾննդավայրMedņi parish, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1986(1986-10-12) (83 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրող և սցենարիստ
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներAnthem of the Latvian Soviet Socialist Republic?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[1] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Յուլի Պետրովիչ Վանագ (լատիշ․՝ Jūlijs Vanags, հուլիսի 8, 1903(1903-07-08), Medņi parish, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1986(1986-10-12), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1953)։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլի Վանագը ծնվել է 1903 թվականին Եկաբպիլայի նահանգում։ Եղել է «Ռադիո-վոլնա» ամսագրի խմբագիր, «Կարոգս» ամսագրի պատասխանատու քարտուղար, Լատվիայի Գրողների միության վարչության քարտուղար։ Գրական գործունեությունն սկսվել է 1927 թվականից։ 1941 թվականին գրել է (Ֆրիցիս Ռոքպելնիսի հետ համատեղ) «Նրանք հարթեցին ճանապարհը» պիեսը, որը ներկայացնում է Լատվիայի ժողովրդի պայքարը խորհրդային իշխանության համար և «Ռուտա» լիբրետո-օպերան (բեմադրվել է 1943 թվականին)։ «Հանդիպում լողափին» պիեսում (1948) ներկայացրել է Խորհրդային Լատվիայում արդյունաբերության վերականգնումն ու ժողովրդի սոցիալիստական մտքի աճը։ Վանագի պիեսները բեմադրվել են Ռիգայի «Դայլես» գեղարվեվտական թատրոնում և այլ թատրոններում[2]։ Երեխաների համար գրել է «Փոքրիկ կոլտնտեսականներ» (1950), «Կապիտան Ազանը» (1955), «Անտիսի և ծաղիկների հեքիաթը» ժողովածուները։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների, պատմվածքների ու վիպակների։

Յուլի Պետրովիչ Վանագի (1903-1986) հուշարձանը Լիեպնայում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1953)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խորը հերկում» (1950)
  • «Դառը ծաղիկներ» (1960)
  • «Պոեզիա» (1973)
  • «Հիշի՛ր, իմ երիտասարդություն» (1976)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նրանք ճանապարհ են հարթել» (1941)
  • «Հանդիպում ափին» (1948)

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գարնանային սառնամանիքներ»
  • «За лебединой стаей облаков»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://podvignaroda.ru/?#id=1518988289&tab=navDetailManUbil
  2. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ванагс, Юлий Петрович — статья из Большой советской энциклопедии.
  • Литературная газета. - 1986. - 22 окт. (некролог)