Յորղոս Կամինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յորղոս Կամինիս
Γιώργος Καμίνης
George Kaminis.jpg
Աթենքի քաղաքապետ
դեկտեմբերի 29, 2010 - մինչ օրս
Դրոշ
Հունաստանի մարդու իրավունքների պաշտպան
ապրիլի 23, 2003 - սեպտեմբեր, 2010
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Աթենքի համալսարան, Պանթեոն-Ասսաս համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն հույն
Ծննդյան օր հուլիսի 15, 1954(1954-07-15) (67 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Հունաստան Հունաստան
 
Կայք՝ gkaminis.gr
 
Ինքնագիր Giorgos Kaminis Signature.png

Յորղոս Կամինիս (հուն․՝ Γιώργος Καμίνης, հուլիսի 15, 1954(1954-07-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հույն պետական և քաղաքական գործիչ, սահմանադրական իրավունքի պրոֆեսոր[1], 2010 թվականի դեկտեմբերի 29-ից՝ մայրաքաղաք Աթենքի քաղաքապետ։

Մինչ այդ՝ 2003 թվականի ապրիլի 23-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերը[2], զբաղեցրել է Հունաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորղոս Կամինիսը ծնվել է 1954 թվականի հուլիսի 15-ին Նյու Յորքում, որտեղ նրա հայրը՝ Վասիլիս Կամինիսն աշխատում էր այդ ժամանակ։ Սկզբնական շրջանում Յորղոսն ունեցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն, իսկ Հունաստան տեղափոխվելուց հետո ձեռք է բերել նաև հունական անձնագիր։ Յորղոսը Նյու Յորքը լքել է հինգ տարեկան հասակում՝ ընտանիքի հետ հաստատվելով Աթենքում[3]։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսանել է Աթենքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, իսկ հետո նաև՝ Ֆրանսիայի Պանթեոն Ասսասի համալսարանում։ Վերջինս ավարտելուց հետո Յորղոսը ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի նոյեմբերին Յորղոսն աշխատանքի է անցնում Աթենքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որպես հետազոտող և դասախոս։ Նույն համալսարանում 1998 թվականին ստացել է դոցենտի աստիճան։ 1989 թվականի սեպտեմբերից աշխատել է Հունաստանի խորհրդարանի խորհրդարանական ուսումնասիրությունների և հետազոտությունների բաժնում, որպես ավագ գիտաշխատող։

1998-2003 թվականներին աշխատել է, որպես մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ, իսկ 2003 թվականից գլխավորել է այդ գրասենյակը։ 2010 թվականի սեպտեմբերի ընտրություններում վերընտրվելուց հետո հրաժարական է տվել։

2010 թվականի տեղական ընտրությունների երկրորդ փուլից հետո ընտրվել է Աթենքի քաղաքապետ։ Քաղաքական գործունեությունը սկսելուն զուգընթաց Կամինիսը հիմնադրել է «Դեմոկրատական ձախերի» կուսակցությունը։

Յորղոս Կամինիսը վերընտրվել է 2014 թվականի ընտրություններից հետո՝ առաջ անցնելով «Սիրիզա» կուսակցության թեկնածու Գաբրիել Սակելլարիդիսին։ Նրա պաշտոնավարումը կավարտվի 2019 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորղոս Կամինիսն ամուսնացած է Ադամանտիա Անագնաստուի հետ, ով եղել է Մակեդոնիայի համալսարանի դասախոս։ Իրենց համատեղ կյանքի ընտացքում վերջիններս ունեցել են երկու դուստր՝ Անգելիկի և Կատերինա-Մարկելլա անուններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ո՞վ է Հունաստանի օմբուդսմենը»։ Հունական օմբուդսմենի գրասենյակ։ Վերցված է նոյեմբերի 15, 2010 
  2. Ετήσια έκθεση 2003 (հունարեն)։ Հունաստանի մարդու իրավունքների պաշտպան։ 2003։ ISBN 960-87641-1-4։ Վերցված է նոյեմբերի 15, 2010 
  3. Hasapopoulos Nikos (2010-08-29)։ Γιώργος Καμίνης Ενας αριστερός Ελληνοαμερικανός για τον Δήμο Αθηναίων (Greek)։ Վերցված է նոյեմբերի 15, 2010 
  4. «To Biografiko tou neou Dimarchos Athinaion Giorgou Kamini»։ Express (Greek)։ նոյեմբերի 15, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-16-ին