Jump to content

Յորղոս Դալարաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորղոս Դալարաս
Բնօրինակ անունհուն․՝ Γιώργος Νταλάρας
Ծնվել էսեպտեմբերի 29, 1949(1949-09-29)[1] (75 տարեկան)
Պիրեյոս, Հունաստան
Երկիր Հունաստան և  Կիպրոս
Ժանրերժողովրդական երաժշտություն, Smyrneiko?, ռեբետիկա, լաիկո, Byzantine music?, éntekhno?, փոփ, ռոք, լատինոամերիկյան երաժշտություն, դասական երաժշտություն, սիմֆոնիկ երաժշտություն և օպերա
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, instrumentalist, երաժշտական գործիքավորող, ստուդիական երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ, լարային երաժշտական գործիք, կիթառ, բուզուկի, ուդ, baglamas?, tzouras?, հարվածային գործիք և Շրթնահարմոն
ԼեյբլMinos EMI և Sirius?
ԱմուսինAnna Dalara?
Կայքgeorgedalaras.com
 Giorgos Dalaras Վիքիպահեստում

Յորղոս (Գեորգոս) Դալարաս (հուն․՝ Γιώργος Νταλάρας, ՄՀԱ։ [ˈʝɔɾɣɔs daˈlaɾas], սեպտեմբերի 29, 1949(1949-09-29)[1], Պիրեյոս, Հունաստան), հույն երաժիշտ, երգահան, երգիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորղոս Դալարասը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 29-ին Հունաստանի Պիրեյոս քաղաքում։ Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը՝ Լուկաս Դալարասը[2][3], ռեբետիկայի ժանրի առաջատար երաժիշտներից է։ Յորգոս Դալարասը ձայնագրել է հոր առաջին երգը՝ բուզուկի նվագելով «Ստու Ստելակի» ակումբում։ 1967 թվականին ձայնագրված «Προσμονή» թրեքը երիտասարդ երգչի համար անցում եղավ դեպի պրոֆեսիոնալ բեմ։ Շուտով նա պայմանագիր է կնքում Աթենքի ակումբի սեփականատեր Մակիս Մացասի հետ։ Մեկ տարի անց Դալարասն արդեն աշխատում էր Մանոս Լոյիզոսի և Յորղոս Միցակիսի հետ, ինչպես նաև ձայնագրում է իր առաջին ալբոմը։

Երգիչն առաջընթաց է ունեցել 1974 թվականից, երբ սկսում է կատարել Միկիս Թեոդորակիսի երգերը և սերտորեն համագործակցում ռեբետիկայի երաժիշտների հետ, ովքեր նրա հետ աշխատել են ժանրի 50-ամյակին նվիրված նախագծի վրա։ 1983 թվականի Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և Օրփեոս թատրոնում տեղի ունեցած համերգները մեծ հաջողություն են ունեցել, վաճառվել է ավելի քան 100,000 տոմս։

Յորղոս Դալարասը համաշխարհային համբավ է ձեռք բերել 1980-ական թվականների սկզբին՝ ելույթ ունենալով Փարիզի «Օլիմպիա» համերգասրահի բեմում, Բրյուսելի եվրոպական փառատոնում և Մոսկվայի երիտասարդական փառատոնում (1985)։ 1981-1982 թվականների ձմռանը տեղի է ունեցել «Super Star» բեմադրությունը՝ Պանտելիս Վուլգարիսի կողմից, որին մասնակցել են նաև Գլիկերիան և Մարգարիտա Զորբալան։ Նրա երգացանկը գնալով ընդգրկում էր հունական ժողովրդական երգեր, ինչպես նաև սոցիալական և քաղաքական թեմաներով երգեր։ Հատկապես կարևոր էր նրա ներգրավվածությունը Կիպրոսի հարցում։

1994-1995 թվականներին Դալարասը մասնակցել է Միկիս Թեոդորակիսին նվիրված խոշոր համերգներին Հերովդես Ատտիկացու Օդեոնում և Աթենքի «Մեգարոն» համերգասրահում, Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում և Չիկագոյի թատրոնի բեմում։

Յորղոս Դալարասի հետ համագործակցած երաժիշտների թվում են ոչ միայն հույն ռեմբետիկայի երաժիշտները, մասնավորապես՝ Ալկիստիս Պրոտոփսալտին, այլ նաև օտարազգի աստղեր, ինչպիսիք են՝ Պակո Դե Լուսիան, Էլ դի Մեոլան, Արիել Ռամիրեսը, Ապոստոլիս Անտիմոսը, Բրյուս Սփրինգսթինը, Փիթեր Գեբրիելը, Գորան Բրեգովիչը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Γιώργος Νταλάρας: ΄Οπως δεν τον ξέρει κανείς». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «МВД Греции». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]