Յոջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես608,64 կմ²
Բնակչություն109 937 մարդ (2015)[1]
Պաշտոնական կայքyj21.net/english/
##Յոջու (Հարավային Կորեա)
Red pog.png

Յոջու (կոր.՝ 여주시, 驪州市, Yeoju-si), քաղաք (քաղաքի կարգավիճակ ստացել է 2013 թվականի սեպտեմբերին) Գյոնգի նահանգում, Հարավային Կորեայում։ Իչհոն քաղաքի հետ համարվում է կորեական կերամիկական արդյունաբերության կենտրոններից մեկը։ 1469 թվականին Յոջու է բերվել Չոսոն դինաստիայի հայտնի վաներից մեկի՝ Սեջոն Մեծի շիրիմը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոջուի տարածքում բնակչություն գոյություն է ունեցել բրոնզի դարից սկսած։ Երեք կորեական պետությունների դարաշրջանի տարածքը, որտեղ գտնվում է ժամանակակից Յոջուն, պատկանում էր Գոգուրեո պետությանը և բաժանված էր Կոլնեգին (Կոլնեգինհյոն) և Սուլչհոն (Սուլչհոնգուն) շրջանների միջև։ Երեք պետությունների միավորումից հետո նրանք վերանվանվեցին համապատասխանաբար որպես Հվանհյո և Քիչհոն։ Դա տեղի է ունեցել 757 թվականին։

Գորյո դինաստիայի դարաշրջանում, 940 թվականին Հվանհյոն վերանվանվեց Հվաննյո, իսկ 995 թվականին Քիչհոնը վերանվանվեց Չհոննյոն։ Հվաննյոն 1257 թվականին ստացավ Յոնի անվանումը և 1305 թվականին ստացավ գավառի (գուն) կարգավիճակ և նոր անվանում՝ Յոհին։ 1388 թվականին այն դարձավ Հվաննյո հին անվանումով շրջան (բու), սակայն արդեն մեկ տարի անց, 1388 թվականին կրկին դարձավ Յոհին անվանումով գավառ։

Չոսոն դինաստիայի դարաշրջանում, 1413 թվականին Յոհինը (այդ ժամանակ կրկին Հվաննյո անվանում ստացած) և Չհոննյոնը կրկին ստացան նոր վարչական կարգավիճակ, այս անգամ համապատասխանաբար բու և հյոն։ Ժամանակակից Յոջու անվանումը շնորհվել է միավորված Յոհինին և Չհոննյոնին 1469 թվականին։ Յոջուն ստացավ մոկ վարչական կարգավիճակ։ 1895 թվականին Յոջուն ստացավ գավառի (գուն) կարգավիճակ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը գտնվում է Գյոնգի նահանգի արևելյան հատվածում։ Տեղանքը առավելապես լեռնային է։ Արևելքում սահմանակից է Գանգվոն նահանգին, հարավում և արևմուտքում՝ Իչհոնին, հյուսիսում՝ Յանպհյոնին[3]։

Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիլլիկսի բուդդայական վանքը։ Վանքի տարածքի առաջին կառույցները վերաբերում են Սիլլայի միավորման դարաշրջանին, XIV դարի ուշ վերակառուցումը Սիլլիկսը դարձրեց շրջանի խոշորագույն բուդդայական վանքերից մեկը։ 1977 թվականին վանքը վերակառուցվեց և այժմ համարվում է գավառի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը[4]։
  • Պասասոն ամրոցը։ Ամրոցի պարիսպի պարագիծը 943 մետր է, պարիսպի բարձրությունը՝ 1,4 մետրից մինչև 6,25 մետր։ Մինչև մեր օրեր պահպանվել են երկու անկյունային աշտարակները։ Ամրոցը հիմնադրվել է Երեք պետությունների միավորման դարաշրջանում, ընդարձակվել և ամրացվել է XVI դարում, Իմջինական պատերազմի ժամանակ։ Ամրոցը ներառվել է Կորեայի պատմական վայրերի ցուցակի մեջ 251 համարի ներքո[5]։
  • Վան Սեջոնի դամբարանը։ Սեջոնը համարվում է Չոսոն դարաշրջանի Կորեայի խոշորագույն գործիչներից մեկը, նրան է վերագրվում նաև կորեական այբուբենի ստեղծումը։ Սկզբում դամբարանը գտնվում էր Սեուլում, այնուհետև տեղափոխվեց Յոջու։ Ոչ հեռու գտնվում է Սեջոն Մեծի թանգարանը։ 1970 թվականին դամբարանը ներառվել է Կոորեայի պատմական վայրերի ցուցակի մեջ[6]։
  • Կերամիկայի թանգարան։ Յոջուն համարվում է կորեական կերամիկայի կենտրոններից մեկը, այդ իսկ պատճառով այստեղ տեղակայված է խոշոր թանգարան, որը նվիրված է կերամիկային։ Ցուցադրանմուշների քանակը ավելի քան 3 հազար է։ Թանգարանում անցկացվում են կերամիկայի պատրաստման սեմինարներ[7]։
  • Բուդդայական թանգարանը Յոջուում իրենից ներկայացնում է տարբեր առարկաների ցուցադրություն՝ կապված բուդդայականության հետ, ներառյալ նկարներ, քանդակներ, բուդդայական ծեսերին բնորոշ հատկանիշներ։ Թանգարանի բակում գտնվում են մի քանի մեհյաններ և տաղավարներ բուդդայական ճարտարապետության ոճով[8]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոջուում տեղակայված է մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Յոջուի Տեխնոլոգիական Համալսարանը։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Յոջուն ևս ունի խորհրդանիշների շարք․[9]

  • Ծառ․ գինգկո - խորհրդանշում է բարգավաճում։
  • Ծաղիկ․ ոսկեզանգ - համարվում է գարնան և բարության խորհրդաանիշը։
  • Թռչուն․ սպիտակ տառեղ - խորհրդանշում է երկարակեցություն և աշխատասիրություն։
  • Թալիսմաններ․ Չհոնդորի և Պեկտորի սափորիկները, որոնք խորհրդանշում են գավառի կերամիկական արդյունաբերության զարգացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://kosis.kr/eng/
  2. «История Йоджу»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-07-03-ին։ Վերցված է 2008-07-03  (անգլ.)
  3. «Расположение Йоджу»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-10-25-ին։ Վերցված է 2008-10-25  (անգլ.)
  4. «Храм Силлыкса»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-10-26-ին։ Վերցված է 2008-10-26  (անգլ.)
  5. «Крепость Пасасон»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-10-26-ին։ Վերցված է 2008-10-26  (անգլ.)
  6. «Мавзолей Седжона»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-10-26-ին։ Վերցված է 2008-10-26  (անգլ.)
  7. «Музей керамики»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-10-26-ին։ Վերցված է 2008-10-26  (անգլ.)
  8. «Буддийский музей»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-10-26-ին։ Վերցված է 2008-10-26  (անգլ.)
  9. «Символы Йоджу»։ www.yj21.net։ Արխիվացված օրիգինալից 2008-07-03-ին։ Վերցված է 2008-07-03  (անգլ.)