Յոնաս Լյուշեր
Յոնաս Լուշեր | |
---|---|
Յոնաս Լուշերը 2013 թվականին | |
Ծնվել է | 1976, հոկտեմբերի 22 |
Ծննդավայր | Ցյուրիխ |
Մասնագիտություն | գրող, էսսեիստ |
Լեզու | գերմաներեն |
Ազգություն | ![]() ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մարիսթալդենի Ավետարանական մանկավարժական դպրոց, Մյունխենի փիլիսոփայության դպրոց, Մյունխենի Լյուդվիկ Մաքսիմիլիան համալսարան, Տեխնոլոգիաների Շվեյցարիայի Դաշնային ինստիտուտ |
Ստեղծագործությունների ցանկ | Frühling der Barbaren, Jetzt, Kraft |
Պարգևներ | Franz-Hessel-Preis, Bayerischer Kunstförderpreis, Hans Fallada Prize |
Jonas Lüscher Վիքիպահեստում |
Յոնաս Լյուշեր (գերմ.՝ Jonas Lüscher, հոկտեմբերի 22, 1976[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), շվեյցարացի-գերմանացի գրող և էսսեիստ[4]:
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուշերը մեծացել է Բեռնում: 1994-1998 թվականներին ուսանել է Մարիսթալդենի Ավետարանական մանկավարժական դպրոցում` ստանալով տարրական դպրոցի ուսուցչի որակավորում[5]: Մի քանի տարի աշխատելով Մյունխենի ֆիլմարտադրությունում որպես սցենարիստ ու խմբագիր` նա 2005-2009 թվականներին սովորել է Մյունխենի փիլիսոփայության դպրոցում` ավարտելով մագիստրոսի աստիճանով: Միևնույն ժամանակ աշխատել է որպես ֆրիլանսեր խմբագիր[5]: Այնուհետև երկու տարի հետազոտություն է արել Մյունխենի Լյուդվիկ Մաքսիմիլիան համալսարանում, գիտության էթիկայի ոլորտում: 2001 թվականին Լյուշերը տեղափոխվել է Տեխնոլոգիաների Շվեյցարիայի Դաշնային ինստիտուտ Ցյուրիխում: Այստեղ նա դիսերտացիոն աշխատանք է սկսել փիլիսոփա Մայքլ Համփի ղեկավարությամբ` ուսումնասիրելով Ռիչարդ Ռորթիի աշխատանքը: 2012-13 թվականներին Լյուշերը պարգևատրվել է Շվեյցարիայի կառավարության կողմից` հնարավորություն ստանալով ինը ամիս անցկացնել Սթենֆորդի համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետում որպես ուսումնասիրող-դիտորդ: 2014 թվականի վերջին Լյուշերը թողել է Տեխնոլոգիաների ինստիտուտը` առանց ավարտելու իր դիսերտացիոն աշխատանքը: Լյուշերը Գերմանիայի «Գրիչ» կենտրոնի (անգլ.՝ PEN Centre) անդամ է և ապրում է Մյունխենում 2001 թվականից: Նրա առաջին վեպը («Բարբարոս Գարունը», գերմ.՝ Frühling der Barbaren, անգլ.՝ Barbarian Spring)[6] 2013 թվականին ներկայացվել է և՛ Շվեյցարիայի Գրքի մրցանակի և Գերմանիայի Գրքի մրցանակի, ստացել է այլ պարգևներ: 2017 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ 2016-ին գրված նրա Kraft վեպն առաջադրվել է Գերմանիայի Գրքի մրցանակ 2017-ի համար[7]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jetzt, լիբրետո Մաթիս Նիթշկեի օպերայի համար[8]:
- Frühling der Barbaren, վեպ, Մյունխեն, 2013. Թարգմանվել է Փիթեր Լեվիսի կողմից: Անգլերեն հրատարակություն` Լոնդոն, 2014:
- Kraft, վեպ, Մյունխեն, 2016[9]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 Franz-Hessel-Preis «Բարբարոս Գարունը» վեպի համար [10]
- 2013: Kanton Bern գրական պարգև
- 2013: Bayerischer Kunstförderpreis
- 2016: Hans Fallada Prize «Բարբարոս Գարունը» վեպի համար[11]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://literapedia-bern.ch/L%C3%BCscher,_Jonas
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #103127362X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Jonas Lüscher | Literaturhaus»։ www.literaturhaus-basel.ch։ Վերցված է 2017-02-27
- ↑ 5,0 5,1 "Autor "Jonas Lüscher" bei Verlag C.H.BECK Literatur - Sachbuch - Wissenschaft"
- ↑ Tischer, Wolfgang. "Interview und Buchkritik: Jonas Lüscher - »Frühling der Barbaren« - literaturcafe.de"
- ↑ Platthaus, Andreas (2017-08-15). "Longlist des Buchpreises: Interessanter als der Preisträger selbst"
- ↑ JETZT
- ↑ Kraft
- ↑ "Bundesregierung | Artikel | Deutsch-französischer Literaturpreis verliehen"
- ↑ Luzern, Luzerner Zeitung AG 6006. "Schweizer Autor in Deutschland ausgezeichnet" Archived 2017-11-07 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|